Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարածաշրջանում բոլորն են զգուշանում վճռական քայլերից, բացի…

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի դեռ ընթանում է ռուս-ուկրաինական կործանիչ պատերազմը, դեռեւս առիթ կունենանք ըստ էության խոսելու 21-դ դարի գլխավոր նոր երեւույթի, այսպես կոչված նոր աշխարհակարգի սնամեջ լինելու մասին: Համաշխարհայնացում (գլոբալիզացիա), մարդու եւ ազգերի անձեռնմխելի իրավունքների պաշտպանություն, պետությունների ու ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակեցություն. այս եւ նման հասկացությունները մեկ օրից մյուսը դարձան անհեթեթություններ, որոնց մասին միջազգայնագետները դեռ երկար են խոսելու: Երկիր մոլորակը վերադառնում է այն կետին, որտեղից դուրս գալու համար համաշխարհային պատերազմներ է մղել: Ամեն ինչ մնում է նույնը՝ Ուժի օրենքը ընդդեմ Օրենքի ուժին:

Աշխարհում ստեղծվել է անցումային իրավիճակ, սպասողականությամբ, զգուշավորությամբ, սեփական շահերը չվտանգելու հաշվենկատությամբ հատկանշվող: Դրա վառ ապացույցը մեր տարածաշրջանն է, Միջին եւ Մերձավոր Արեւելքը, որը «Արաբական գարնան» հետեւանքներից դեռեւս չձերբազատված՝ այժմ ստիպողականության տակ է հայտնվել դիրքավորվելու, դիրքորոշվելու միաբեւեռության եւ բազմաբեւեռության, այսպես կոչված՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Ընդհանուր տպավորությամբ՝ տարածաշրջանի երկրներից որեւէ մեկը չի ցանկանում միաբեւեռություն, այլ խոսքով՝ Ամերիկայի հեգեմոն դերի վերադարձը, սակայն, միաժամանակ, վախենում է երկբեւեռության, այսինքն՝ Ռուսաստանի դերի մեծացումից, յուրաքանչյուրն իր շահերից, ավելի շուտ՝ իր շահերը չկորցնելու գիտակցությունից ելնելով, բնականաբար: Այդ գիտակցությամբ էլ՝ յուրաքանչյուր երկիր ջանում է դիվերսիֆիկացնել իր հարաբերությունները այլ երկրների հետ:

Ընդամենը երկու ամիս առաջ ո՞վ կպատկերացներ, որ իսլամական երկրների առաջնորդության համար մրցակցող Սաուդյան Արաբիան եւ Իրանը միմյանց մերձենալու գործընթաց կձեռնարկեն, կամ Թուրքիան կփորձի սերտացնել կապերը Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի հետ, եւ կամ նույն ԱՄԷ-ն՝ իր արքիթշնամի Քաթարի հետ: Ո՞վ կմտածեր, որ Ռիադը կմերժի նավթի իր արտադրողականությունը մեծացնելու Վաշինգտոնի պահանջը, իսկ վերջինս կաշխատի միջուկային զենքի արտադրության ծրագրից չհրաժարվելու հետեւանքով պատժամիջոցների տակ գտնվող Իրանին մեկուսացումից դուրս բերել՝ հակառակ Մոսկվայի չկամության եւ, միաժամանակ, սեղմել Ռուսաստանի մեկուսացման օղակը:

Մեզ համար խիստ հատկանշական է մեր չորս հարեւաններից երեքի՝ Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի դիրքորոշումը, ավելի ճիշտ՝ չդիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ:

Իսկապես նախանձելի զգոնություն է ցարդ հանդես բերում հարեւան Վրաստանի կառավարությունը, հակառակ երկրում ամենուր ծածանվող դեղին-կապույտ դրոշների առկայությանը: Սաակաշվիլու խելացնորության հետեւանքներից զգաստացած պաշտոնական Թբիլիսին, հակառակ երկրի հասարակության մեջ տիրող տրամադրությունների, հակառակ Հարավային Օսեթիայի՝ Հյուսիսայինի հետ պաշտոնապես համաձուլվելու սպառնալիքի, աչալուրջ առաջ է տանում հակամարտության մեջ չներգրավվելու (non-engagement) իր քաղաքականությունը:

Իրանը՝ հետամուտ իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դույզն-ինչ թեթեւացնելու եւ դժգոհ՝ իր նկատմամբ նախագահ Թրամփի կիրառած սեղմումների եւ Իսրայելի հետ իր հակամարտության հարցերում Մոսկվայի ոչ-ազդու կեցվածքից, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության սկզբից հստակեցրել է իր չեզոք կեցվածքը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ավելի քան հստակ է, որ նախագահ Պուտինը այժմ ավելի շատ կարիք ունի Էրդողանի համագործակցությանը, քան երբեւէ: Թուրքիան այն երկիրն է, որը արեւմտյան ֆինանսական սեղմումներից փախչելու դուռ է դարձել Մոսկվայի համար: Միաժամանակ, ինչպես բազմիցս նշել եւ նշում է մեր թուրքագետ աշխատակիցը, Անկարան շահագրգռված է ռուսական օլիգարխների գումարներով եւ անգամ նրանց յախտաներով, բուժելու համար իր հիվանդ տնտեսությունը: Եվ սա՝ հակառակ ՆԱՏՕ-ի իր անդամությանը, միաժամանակ հանդուրժելով Սեւ ծովով ռուսական եւ ուկրաինական բուսայուղ ու հացահատիկ ներկրելու Մոսկվայի արգելանքը: Ինչպես միշտ, Թուրքիան հարազատ է մնում փորձված իր դիվանագիտությանը՝ գլոբալ հակամարտությունների ընթացքում թիավարել կողմերի արանքում եւ անգամ, ինչպես հիմա, հանդես գալ խաղաղության աղավնու դերով:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջան կոչվող երկրին, Իլհամ Ալիեւը, մառախլապատ եղանակը նախընտրող գայլի նման, շտապում է: Շտապում է մինչեւ վերջ իրացնել 44-օրյա պատերազմում իր տարած հաղթանակը՝ ամբողջովին կուլ տալ Արցախը եւ, երկրորդ, իրականացնել իր սեւեռուն գաղափարը՝ բացարձակ վերահսկողության տակ առնել տարածաշրջանի ամենակարեւոր խաչմերուկը՝ Սյունյաց աշխարհը:

Ու որքան էլ տարօրինակ լինի, շտապում է, հեւիհեւ, նաեւ Նիկոլ Փաշինյանը, դեպի ո՞ւր՝ հավանաբար ինքն էլ չգիտի: Վազում է այնտեղ՝ որտեղից կանչում են, առանց հաշվի առնելու մյուսների կարծիքը, առկա հանգամանքները, պատերազմի թոհուբոհը: Շտապում է օր առաջ ձերբազատվել Արցախից, նման այն էգ կենգուրուին, որ փախեփախի ժամանակ փորի «գրպանից» ձագուկին գցում է ու փախչում: Նման է այն կկվին, որը ձագերին մեկիկ-մեկիկ գցում է ցած՝ աղվեսի երախի մեջ, որպեսզի չջնջվի «տնով-տեղով, ամբողջ ցեղով»:

Եվ դա կոչվում է խաղաղությո՞ւն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղարաբաղը վերջնակետը չէ, դեռեւս

Հաջորդ գրառումը

Մենք կշարունակենք ապահովել պայմանավորվածությունների կատարումն արցախյան խնդրի կարգավորման շուրջ. Լավրով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Մենք կշարունակենք ապահովել պայմանավորվածությունների կատարումն արցախյան խնդրի կարգավորման շուրջ. Լավրով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական