Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Վերականգնողական արվեստը Մաշտոցյան մատենադարանում»

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մաշտոցյան մատենադարանում բացվեց «Ժամանակին ընդառաջ.Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսը` նպատակ ունենալով փոխել հանրության վերաբերմունքը, լուրջ հիմքերի վրա դնել վերականգնողի աշխատանքը եւ հասարակությանը ներկայացնել վերջին տարիներին Հայաստանի վերկանգնողական արվեստանոցներում մասնագետների վերականգնած աշխատանքները:

Բացման խոսքում հանդես եկավ  Մատենադարանի տնօրեն ՝ Վահան Տեր-Ղեւոնդյանը, ասելով, որ ցուցասրահում ցուցադրված են վերականգնողի գործերը: Բացի ճարտարապետական բնագավառից, այլ բնագավառները ներկայացված են, օրինակից՝ գորգարվեստ ,ասեղնագործ վարագույրներ, գեղանկարչություն, յուղանկար, գրաֆիկա: Ցուցադրված են նաեւ հնագիտական առարկաներ` խեցեղեն, մետաղյա իրեր եւ  մեր մշակութային ժառանգության դրսեւորումները՝ բոլոր հնարավոր իրենց նախկին եւ ներկա ձեւերով: Տեր-Ղեւոնդյանը նշեց, որ ցուցադրությանը աջակցել եւ իրենց պահոցներից վերջերս վերականգնված նյութեր  տրամադրել են հայաստանյան ութ պատմամշակութային հաստատություններ:

Ցուցադրության մասնակից կառույցներն են ՝ «Մատենադարան» հիմնադրամը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը», «Պահպանության ծառայություն», «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան», «Հայաստանի պատմության թանգարան», «Հայաստանի ազգային պատկերասրահ», «Հայաստանի ազգային արխիվ», «Էջմիածնի Մայր Տաճարի թանգարան»:

Ինչպես նշեց Վահան Տեր-Ղեւոնդյանը, ցուցադրության գաղափարը ծագել է հենց վերականգնողների մոտ, բայց այն աջակցություն է ստացել ԿԳՄՍ նախարարի կողմից, եւ վերջինս դրամաշնորհ է հատկացրել այս ցուցադրության համար:

Աջակցություն են ստացել նաեւ անհատ բարերարի կողմից, որը չի ցանկացել հիշատակել իր անունը:

Ծրագրի հեղինակը եղել է Գայանե Եղիազարյանը ,որ միաժամանակ մաշտոցյան գրադարանի վերականգնողական բաժնի վարիչն է. ըստ նրա` ցուցադրության աշխատանքային կարգախոսը պետք է լիներ` «Մենք կանք եւ պետք է լինենք»:

Ցուցադրության նմուշների տեսականին նյութի առումով բավականին լայն է`  բրոնզ, սեւ եւ կարմիր խեցեղեն, ճենապակի,գործվածք, թուղթ, մագաղաթ,յուղաներկ, եւ այլն: Լայն է նաեւ ժամանակային եւ աշխարհագրական ընդգրկվածությունը՝ վաղ բրոնզե դարից մինչեւ 20-րդ դարի կեսեր, իսկ ստեղծման եւ պեղման աշխարհագրությունը՝ Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2023 թ.հունիսի 9-ը:

ԼԻԱՆԱ ՓԱՆՈՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանը գնաց իր ճանապարհով Ղարաբաղի հարցում․ Պուտին

Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական