Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդեմ զեխության ու շվայտության

Հակոբ Ավետիքյան
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
70
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատերս դժկամությամբ ենք ընդունում փաստը, որ մեր օրերում ու մեր կյանքում թելադրող են դարձել սոցցանցերը: Հասարակական հարաբերություններից մինչեւ տնտեսական ու քաղաքական կյանք, սոցիալական հարթակներն սկսել են օրակարգ թելադրել. ճիշտ, կեղծ, երկրորդական կամ առաջնային: Որքան քիչ տեղեկատվություն՝ այնքան շատ կարծիք, տեսակետ ու մեկնաբանություն, որոնք իրենց հորձանուտի մեջ են առնում ամեն ինչ, միմյանց խառնելով անկարեւորը, կարեւորը եւ առավել կարեւորը:

Անցնող շաբաթվա համացանցային կարեւոր եւ առավել կարեւոր իրադարձությունների մեջ հատուկ ուշադրության արժանացավ, դարձյալ նույն գործոնի թելադրանքով, նախորդ շաբաթավերջին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքն իր ցուցադրական շռայլությամբ, շվայտությամբ եւ մարդաշատությամբ, որոնց մեջ իր ներկայությամբ փայլում էր,- շա՜տ կարեւոր մանրամասնություն,- մեր երկիրը կառավարող զույգը, որը ոմանց կողմից համարվում է Հայաստանի ամենահարուստ ամոլը:

Այլ պարագաներում,- նկատի ունեմ՝ համացանցի բացակայության պայմաններում,- ոմանք թերեւս իմանային հարսանեկան նման միջոցառման մասին եւ, նույնիսկ, ինչպես լինում է անծանոթ երիտասարդ որեւէ զույգի պսակվելու առիթով, մտքում «խերով-բարով լինի» ասեին եւ անցնեին: Բայց ո՛չ, համացանցը բռնում է մեր օձիքը եւ բացատրում, թե որքա՞ն գումար է մսխվել այդ հարսանիքին, ո՞վ կամ ովքե՞ր են մսխել, ի՞նչ ծագումնաբանություն ունեն այդ գումարները, օլիգարխիական ի՞նչ հավաք է եղել դա, նորօրյա գլխավոր օլիգարխը համարվող զույգի հետ ի՞նչ առնչություն ունեն հարսանքատերերը, եւայլն, եւայլն:

Չտեսությունը, գավառամտությունը, երկրի, պետության ու ժողովրդի իրական կացության ու կեցության նկատմամբ անզգամությունը այսօր դարձել են, ավա՜ղ, գլխավոր հատկանիշները «վերնախավ» կոչված մեր պետական օլիգարխիկ շրջանակի, որին իբրեւ հակադրություն հիշեցի, միշտ մնալով հայկական իրականության մեջ, դաժան օրերը 1975-1990 թթ.ի «ներլիբանանյան» կոչվող քաղաքացիական պատերազմի:

Վավերական մեծահարուստ հանդիսացող լիբանանահայ մեր հայրենակիցները, այդ օրերին, իրենց զավակներին ամուսնացնելիս սովորություն էին դարձրել ծանուցում հրապարակել մեր թերթերում, որ իրենց երեխաների պսակադրությունից հետո հարսանեկան ճաշկերույթ կամ կոկտեյլ-ընդունելություն չեն կազմակերպելու եւ, փոխարենը, դրա համար նախատեսված գումարը նվիրում են այս կամ այն բարեգործական կազմակերպությանը, դպրոցին, եկեղեցուն կամ մանկատանը:

Բոլորովին այլ, բայց միշտ զեխություն, ավելորդ ցուցամոլություն թույլ չտալու նախանձախնդրությամբ, լիբանանահայ ընտանիքները, հարուստ թե ոչ, սովորություն ունեին նաեւ տխուր առիթներով մեր թերթերում ազդ հրապարակել՝ «Փոխան ծաղկեպսակի» վերնագրով, խնդրելով իրենց հանգուցյալի հուղարկավորությանը ծաղկեպսակ չուղարկել եւ փոխարենը համարժեք նվիրատվություն անել դպրոցին կամ մանկատանը:

Անշուշտ միամտություն կլինի հուսալը, որ վերեւում բերված՝ պարկեշտության եւ զսպվածության օրինակները կարող են որեւէ բան փոխել հայաստանյան կարծրացած իրականության մեջ, զսպել կամ նվազեցնել ուրիշներին զարմացնելուն ձգտող անիմաստ շռայլությունների ու զեխությունների թափը, սակայն պարտականություն համարեցինք գրել մեր քյասիբ երկրում արձանագրվող շռայլությունների մասին՝ ի լուր նաեւ նման երեւույթները քաջալերող ու դրանց մասնակից պետական ղեկավարության: Եվ հազիվ գրել էինք այս տողերը, երբ համացանցում կարդացինք Նիկոլ Փաշինյանի ինքնադրույժ գրանցումը, թե ինչո՞ւ է նման խրախճանքը Մարզահամերգային համալիրում կազմակերպվում:

Կարդացինք ու հիշեցինք հյուրընկալի հացը ուտելուց հետո ճաշասեղանից վեր կենալու համար հողաթափերը փնտրող քուրդի մասին թուրքական հայտնի ասացվածքը՝ «Քուրդը ուտում-վերջացնում է ու դեպի չարոխներն է նայում»:

Իսկ դեպի ո՞ւր են նայում մեր մարդիկ՝ ունեւորներ, մեծահարուստներ, պետական գործիչներ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը ջրի տակ քաշողների ժամանակը

Հաջորդ գրառումը

Վաճառել, հողերը թշնամուն հանձնել իշխանության գալու համար, դա մեծ հանցագործություն է, մեծ դավաճանություն, վախկոտություն…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Վաճառել, հողերը թշնամուն հանձնել իշխանության գալու համար, դա մեծ հանցագործություն է, մեծ դավաճանություն, վախկոտություն…

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Թուրքիայի ու Հայաստանի սահմանը

12/08/2025

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պոլսահայ նախկին պատգամավոր Կարո Փայլանը գրառում է արել X-ի միկրոբլոգում։ Գրառման մեջ անդրադառնալով...

ԿարդալDetails

Հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված տեքստի ականները. Սուրեն Սուրենյանց

12/08/2025

Հիմա էլ մտել են թուրքական մեղրամիսի փուլ. Տիգրան Աբրահամյան

12/08/2025

Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան խաղաղության մասին հուշում. Արման Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին

12/08/2025

Անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական