Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ստեփանակերտում աղջիկս 3 եւ 5 տարեկան անչափահասների հետ մենակ է մնացել, փեսայիցս լուր չունենք»

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբեք չէի կարող մտածել, որ Արցախի մասին նման տեքստ կարող է հնչել»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է տիկին Աիդան, որ 44-օրյա պատերազմից հետո Գորիսում, այնուհետեւ Երեւանում է հաստատվել: Արցախից հարկադրված է դուրս եկել. Ամբողջ կյանքում արած-դրած տունը՝ Հադրութի շրջանի Տող գյուղում, հակառակորդին նվեր է մնացել:

«Պատերազմից հետո, երբ որեւէ մեկը չէր համարձակվում խոստովանել, ես ասացի, որ նոյեմբերի 9-ին կատարվածը պետական դավաճանություն է: Չէի ուզում հավատալ, որ արդարությունը մահանում է, բայց հիմա համոզվեցի՝ այն գոյություն չունի: Արդարությունը սեւով-սպիտակի վրա գրություն է ընդամենը, ուրիշ՝ ոչինչ»,- նեղսրտած ասում է մեր զրուցակիցը:

Տիկին Աիդան ասում է, որ Ստեփանակերտում ապրող աղջկա հետ հրադադարից հետո է միայն կարողացել խոսել, հայտնել է, որ ռուսները օդանավակայանի տարածք ենք գնում: «Բայց թե ո՞նց գնացին, ի՞նչ եղան, չեմ կարող ասել: Կապի որեւէ միջոց չկա, ու էդ էլ չգիտեմ, թե ո՞ւմ հեռախոսի միջոցով աղջիկս կարողացավ կապվել հետս: Երկու անչափահաս երեխայի հետ մենակ է մնացել: Մեկը 5 տարեկան է,մյուսը՝ 3: Փեսայիս մասին առհասարակ որեւէ տեղեկություն չունեմ, աղջկս էլ չգիտի՝ ամուսինն ուր է, միայն գիտենք, որ պոստերում է եղել»,- ասում է տնավեր եղած հադրութցի կինը:

Իրավիճակից ելքը նա պատկերացնում է հայոց դրոշի տակ համախմբվելով: Ընդգծում է՝ պետք է միավորվենք ու պայքարենք մեր հայրենիքի՝ Միացյալ Հայաստանի համար. «Այսպես չի կարելի: Ես մինչեւ չմիավորվեմ դիմացինիս հետ՝ ոչինչ չի լինելու, ոչինչ: Այսպես մեկս մյուսիցս անջատվելով՝ թշնամու կրակին յուղ ենք լցնում ընդամենը: Արցախում կոտորում են, այստեղ՝ Երեւանում, ոստիկանները խաղաղ ցուցարարների վրա են նռնակ նետում: Ինձ համար դա շատ մեծ ամոթ էր: Ես ինձ վատ էի զգում, մի՞թե կարելի է, որ հայը հայի վրա նռնակ նետի»:

Երեք պատերազմ տեսած արցախցին զուգահեռներ է անցկացնում 1990-ականների պատերազմի հետ: Հիշում է ու ցավով արձանագրում՝ այն ժամանակ մարդկություն, նամուս, թասիբ, ինքնասիրություն կար: «Բայց կարծես թե հետո գայթակղվեցին էդ աթոռներով, էդ նյութապաշտությամբ, ու մենք հասանք էս օրին: Շատ կցանկանայի, որ այդ նյութապաշտությունը մի կողմ դնենք, որովհետեւ ոչ ոք իրա հետ իրա գանձերն էն աշխարհ չի տանելու: Հայրենիքը լավ բան է, ու կցանկանայի, որ հայրնասիրության դասերը մեր դպրոցներում պարտադիր լինեին»,- ամփոփում է մեր զրուցակիցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ավագանի, նշանակում է` մեծ ու գլխավոր

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ավագանի, նշանակում է` մեծ ու գլխավոր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական