Ուրբաթ, Հունվարի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սուրբ Պյոլթենը եպիսկոպոսաց ժողովի այլընտրանքային վայր

Անահիտ Հովսեփյան
23/01/2026
- 23 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավստրիական kathpress կաթոլիկական լրատուն հունվարի 20-ին ծանուցեց, թե «Հայ եկեղեցին փետրվարի կեսերին եպիսկոպոսների ժողով կանցկացնի Սանկտ(սուրբ) Պյոլթենում: Ակնկալվում է, որ աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 50 եպիսկոպոս կմասնակցի կայանալիք հանդիպմանը՝ Եկեղեցու եւ ՀՀ կառավարության միջեւ առկա հակամարտությունից դուրս ելք գտնելու համար»: Լրատուն  գրում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ աշխարհի տարբեր ծայրերից մոտ 55 եպիսկոպոս կհանդիպեն Սուրբ Պյոլթենում:  Հյուրընկալող եպիսկոպոս Ալոիս Շվարցը եւ Գարեգին Բ-ն ուսանողական ընկերներ են, Սուրբ Պյոլթենի եպիսկոպոսը լավ հարաբերություններ ունի նաեւ Վիեննայի ներկայիս եպիսկոպոս Տիրան Պետրոսյանի հետ, որ ղեկավարում է եպիսկոպոսաց ժողովի կազմակերպումը: Ժողովը գումարվում է ի պատասխան ՀՀ-ում վերջերս ծավալվող դրամատիկ զարգացումների. Եկեղեցու ղեկավարության եւ ներկայիս կառավարության միջեւ հակամարտությունը սրվել է: Մի քանի եպիսկոպոս արդեն բանտարկված է, կառավարությունը պահանջում է կաթողիկոսի հեռացումը: Որոշ եպիսկոպոսներ վերջերս դուրս են եկել եկեղեցու ղեկավարի դեմ: Թվարկված պատճառներով Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի մայր տաճարում հանդիպում գումարել ներկայում հնարավոր չէ: Սուրբ Պյոլթենը ծառայում է որպես ժողովի անցկացման այլընտրանքային վայր: Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն մարմինը կքննարկի, թե ինչպես պիտի շարունակի գործել՝ ներկա հակամարտության պայմաններում: Եպիսկոպոս Պետրոսյանը եւ եպիսկոպոս Շվարցը հաստատել են, որ եպիսկոպոսների ժողովը նախատեսված է անցկացնել բազմօրյա հանդիպմամբ, իրազեկում է Ավստրիայի կաթոլիկների kathpress լրատվականը:

«Ավստրիայի կաթոլիկ եկեղեցի» կայքը հունվարի 21-ին տեղեկացնում է, որ քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը կենտրոնացել է Հայաստանի վրա: Կիրակի օրը Սուրբ Պյոլթենի ծխական համայնքներից մեկում եկեղեցիների միասնության համար աղոթքի հատուկ արարողության ժամանակ տարբեր դավանանքների քրիստոնյաներ են ներկա գտնվել: Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստել են Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների անդամները: Արարողությանն աղոթք է հնչել Հայաստանի քրիստոնյաների եւ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածների համար: Զալցբուրգում հունվարի 20-ին են միացել «Լոյս ի լուսոյ» միասնական աղոթքին, որին հրավիրված է եղել Մյունխենից «Շողեր» կանանց երգչախումբը: Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթվա շրջանակներում միջեկեղեցական արարողություն հունվարի 21-ին գումարվել է Մյունխենի Մայր տաճարում`կարդինալ Ռայնհարդ Մարքսի, երկրամասի եպիսկոպոս Քրիստիան Քոփփի, Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի եւ տարբեր եկեղեցիների մի շարք ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից հատուկ այս առիթով Գերմանիա է ժամանել «Գեղարդ» երգչախումբը, որ կմասնակցի հունվարի 25-ին համաքրիստոնեական աղոթքին՝ Քյոլնի առաջնորդանիստ սուրբ Սահակ սուրբ Մեսրոպ եկեղեցում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Նկարում՝ Աղոթք քրիստոնյաների եւ եկեղեցիների միասնականության, հալածյալ հայ  քրիստոնյաների համար Վիեննայի սուրբ Փրկչի տաճարում: Լուսանկարը Ավստրիայի կաթոլիկների կայքի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շնորհավոր 35-ամյա հոբելյանդ, «Լարք»

Հաջորդ գրառումը

Իրանական անցքերին արձագանքում են հարեւանները

Համանման Հոդվածներ

23 Հունվարի, 2026

Ընկեր Փաջունին… ի Հայաստան

23/01/2026
23 Հունվարի, 2026

ՌԱԿ-ի Համադրուած Մամուլ. ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

23/01/2026
23 Հունվարի, 2026

Գնացքի հետեւից

23/01/2026
23 Հունվարի, 2026

Մյունխենի դատարանում Ադրբեջանին էլ դատապարտեցին

23/01/2026
Հաջորդ գրառումը

Իրանական անցքերին արձագանքում են հարեւանները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական