Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սոնյա Օրֆալյանի նոթատետրը» Սարդինիայի փառատոնում

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Երաժշտություն, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սարդինիայի մայրաքաղաք Կալյարիում «Ջուզեպպե Սիոտտո» հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 14-17-ին կայացել է «Երաժշտություն եւ պատմություն» փառատոնը: Ապրիլի 16-ին փառատոնի շրջանակներում ներկայացվել է «Սոնյա Օրֆալյանի նոթատետրը», որն ընթերցել է Լիա Կարեդդուն՝ Իրմա Թուջյանի դաշնամուրի նվագի ուղեկցությամբ: Այս թատերական գործում հայերի երկու սերունդների ներկայացուցիչներ քննարկում են ընթրիքի հրավեր կազմակերպելու հարցերը՝ հընթացս ներկայացնելով նաեւ հայության տարբեր խնդիրները:

Իտալագիր արձակագրուհի եւ նկարչուհի Սոնյա Օրֆալյանը ծնվել է 1958-ին, Լիբիայում, 1960-ականների վերջից բնակվում է Հռոմում: Նա հրատարակել է մի քանի հատոր, այդ թվում՝ «Հայաստանի խոհանոցը: Ուղեւորություն դեպի ժողովրդի խոհարարական մշակույթ», «Կար ու չկար. հեքիաթներ Հայաստան երկրից», «Քամուն հեծած. Հայաստանի հեքիաթները», իսկ անցյալ տարի ֆրանսերեն թարգմանությամբ լույս է տեսել Օրֆալյանի «Հայաստանի երեխաների խոսքերը» («Գալիմար» հրատարակչություն): Օրֆալյանը նաեւ մի շարք թատերախաղերի հեղինակ է, որ մեկնաբանել են իտալացի եւ ֆրանսիացի դերասաններ:

Դաշնակահարուհի եւ երգահան Իրմա Թուջյանը ծնվել է Լիբանանում, երաժշտական կրթությունն ստացել է Փարիզում: 1990 թվականից ապրում է Կալյարիում: Թողարկել է իր երաժշտական ստեղծագործությունների եւ դաշնամուրային կատարումների հինգ ձայնասկավառակ՝ «Դիմանկարներ» (2005), «Երթ անապատում» (2008), «Ուշադրություն» (2011), «Համոզվածություն» (2017) եւ «Ակն» (2006): Վերջինն ընդգրկում է բազմաթիվ գործեր Կոմիտասից եւ Գյուրջիեւ-դե Հարթմանից:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Արգենտինահայ շարժանկարչի նոր ֆիլմը

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Մշակութային

Երբ Նյութը սկսում է խոսել․ հարցազրույց քանդակագործ Հայկ Հովհաննիսյանի հետ

14/11/2025
Ազգային

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում հայտնաբերվել է 414 տարեկան բացառիկ հայկական հուշարձան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
Հաջորդ գրառումը

Արգենտինահայ շարժանկարչի նոր ֆիլմը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական