Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սաբիտա Դեւի՝ հնդկական կինոյի հայ աստղը

Արծվի Բախչինյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1954-ին ամերիկահայ լրագրող Լեւոն Քեշիշյանը գրել է, որ հնդկական կինոյի հինգ դերասանուհիներ ծագումով հայ են, բայց կրում են հնդկական ազգանուններ: Ցավոք, նա անուններ չի նշել: Այս շրջանից մեզ հայտնի են միայն երկուսի անունները: Հնդկական կինոյի առաջին աստղերից մեկը՝ 1920-1944 թթ. ավելի քան 40 ֆիլմում նկարահանված Փեյշընս Քուփերը (1902-1993), քառորդ հայ էր, մայրական կողմից հայ տատիկ ուներ: Մյուսը Սավիտա Դեւին էր՝ հնդկական կինոյի առաջատար դերասանուհիներից մեկը, որը նաեւ բանաստեղծուհի էր: (Եղել է նաեւ Գոհար անունով մի կինոդերասանուհի, սակայն նրա ստույգ ազգությունը պարզ չէ, այս անունը կա այլ ազգերի մեջ եւս):

1943 թվականին ամերիկահայ «Ասպարէզ» թերթը մայիսի 14-ի համարում լույս տեսած «Հնդկահայ շարժանկարի աստղ մը եւ բանաստեղծուհի» հոդվածով տեղեկացրել է հետեւյալը.

«Հնդկաստանի Փունա քաղաքէն Ուիլեըմ Մ. Կաֆֆին կը հեռագրէ ամերիկեան թերթերուն…. Մայիս 1 թուականով, որ հնդկական շարժանկարի ճարտարարուեստին մէջ ներկայիս կը փայլի թուխ Աստղիկ մը (a brown Venus), որ Հնդկաստան ծնած հայուհի մըն է, Սապիթա Տեվի անունով: ………Ամենէն ժողովրդական դերասանուհիներէն մէկը բնաւ հնդիկ չէ, այլ հայուհի մը՝ ծնած Հնդկաստանի մէջ: Ան կը կոչուի Սապիթա Տեվի եւ կը բնակի իր մօրը հետ Պոմպէյ, ուր կը շինուի հնդկական շարժանկարներու երկու երրորդը: Այս աղջիկը հարկադրուեցաւ սորվիլ Հինտուսթանի լեզուն՝ նախ քան շարժանկարի մէջ երեւիլը: Հիմա, սակայն, այնչափ լաւ կը խօսի այդ լեզուն, որ հանդիսականներէն քիչերը գիտեն անոր հնդիկ չըլլալը, ինչպէս կ’ըսէ ինքը՝ Սապիթա Տեվին: Հայուհին բանաստեղծութիւն կը գրէ իր պարապոյ ժամերուն եւ ունի խոշոր սեւ աչեր, զորս կը գործածէ համբոյրներ թելադրելու շարժանկարի կտաւին վրայ: …Ան կը կրէ հինտու կարմիր բիծն իր ճակատին վրայ եւ սովորական հնդիկ հագուստով է (սարիս), երբ նկարաբեմի վրայ կ’երեւի, սակայն երբ կը մեկնի շարժանկարի սթուտիոներէն՝ կը հագուի արեւմտեան հագուստներ»:

Մեզ հաջողվեց գտնել Վիլյամ ՄաքԳաֆֆինի նշված հոդվածը՝ վերնագրված «Հնդկաստանի ֆիլմերի տարբերակը շատ ուղղագիծ է», որը հրատարակվել է «Բիրմինգհեմ նյուզ» հանդեսում (1943, մայիսի 2, էջ 63):

Ժամանակի ամերիկյան այլ թերթերում եւս բազմաթիվ անդրադարձներ կան Սաբիտա Դեւիի հայկական ծագման մասին, սակայն դերասանուհու Վիքիպեդիայի էջում նշված է, որ նա իբր հրեական ծագում ունի՝ Այրիս Մոդ Գասփեր իրական անունով:

Հարցը պարզելու նպատակով դիմեցի Լիզ Չաթըրին՝ հնդկահայերի ծագումնաբանության մեր օրերի լավագույն մասնագետին, հարցնելով, թե տեղյա՞կ է այս դերասանուհու հնարավոր հայկական ծագման մասին: Չաթըրի առաջին պատասխանը (29 հոկտեմբերի, 2023) հետեւյալն էր. «Ես անձամբ լսած չկայի Սաբիտա Դեւիի մասին: Այնուամենայնիվ, հենց նոր նայեցի նրա Վիքիպեդիայի էջը, ինչպես նաեւ այլ կայքեր ու հրապարակումներ եւ փնտրեցի նրա ծննդյան անունը: Եթե նա իսկապես կոչվում էր Այրիս Մոդ Գասփեր, ապա կարող եմ ասել, որ ես տեղյակ եմ նրա հոր՝ Փերսի Գասփերի եւ նրա ընտանիքի ու ժառանգների մասին: Ըստ իմ արձանագրությունների՝ թեեւ նրա ընտանիքը հայ էր, բայց Այրիս Մոդը մկրտվել է ոչ թե Կալկաթայի հայկական եկեղեցում, այլ Ֆորթ Վիլյամի Հին եկեղեցում: Նրա հայրը մկրտվել է Կալկաթայի հայկական եկեղեցում: Այսպիսով, իմ եզրակացությունը սա է. եթե Այրիս Մոդ Գասփերն իսկապես Սաբիտա Դեւին էր, նա ունի ոչ թե հրեական, այլ  հայկական ծագում»: Մի քանի րոպե անց Լիզ Չաթըրը գրեց հետեւյալը. «Ես գտա Սաբիտայի ծննդյան եւ մկրտության արձանագրությունը: Նա ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 20-ին, Կալկաթայում, Փերսի Գասփերի եւ նրա կնոջ՝ Մոդի ընտանիքում: Փերսին եղել է տպագրիչ: Այրիսը մկրտվել է Կալկաթայի Թոբուրն մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցում 1912 թ. դեկտեմբերի 1-ին»: Երբ Լիզ Չաթըրին հարցրի, որ միգուցե դերասանուհու մայրն է եղել հրեա, եւ այդպիսով հրեական ավանդույթի համաձայն նույն ազգությունն էլ վերագրել են դստերը, Լիզը պատասխանեց. «Տեղյակ չեմ նրա մոր մասին, դա որոշ ժամանակ կպահանջի: Բայց շատ քիչ հավանական եմ համարում, որ մայրը հրեա եղած լինի: Եթե Փերսին ամուսնացել է Կալկաթայում, ապա մայրը եղած կլինի հավանաբար անգլուհի կամ բնիկ կալկաթուհի: Նախկինում ինձ հանդիպել են Հնդկաստանի հայերին հրեա անվանելու իրողություններ, հիմնականում հնդիկների կողմից, որոնք սովորաբար տեղյակ չեն Հնդկաստանում հայ համայնքից, եւ ըստ իրենց իմացածի՝ հայը դարձրել են հրեա»:

Հավելենք, որ Սաբիտա Դեւիի հայրը՝ Փերսի Օսբորն Գասփերը, մահացել է 1938 թվականի նոյեմբերին, Բոմբեյում, ինչից հետո նրա կինը դարձել է դստեր մենեջեր-ուղեկցողը: Սաբիտան ունեցել է մեկ եղբայր եւ մեկ քույր: Նախապես աշխատել է Կալկաթայի «Բրիթիշ դոմինիոն ֆիլմս» ընկերությունում: Տեղափոխվելով Բոմբեյ՝ հիմնականում հանդես է եկել Սագար Մովիթոնի արտադրած ֆիլմերում, որոնց մեծ մասում խաղընկեր է ունեցել հնդիկ հանրահայտ դերասան Մոթիլալ Ռաջվանշին: Նրանց համատեղ ֆիլմերից հայտնի են «Դոկտոր «Մադուրիկան» (1935), «Արծաթե արքան» (1935) եւ «Քուլվադհուն» (1937): Սաբիտա Դեւին եղել է երրորդ ամենաբարձր վարձատրվող դերասանուհի Սուլոչանայից (Ռուբի Մայերս) եւ Գոհարից հետո՝ ամսական ստանալով 3000 ռուփի աշխատավարձ: Այնպիսի ճանաչված գրողների, ինչպիսիք էին Կ. Մ. Մունշին եւ Ռամանլալ Վասանթլալը, հանձնարարել են սցենարներ գրել նրա ֆիլմերի համար, իսկ ժամանակի լավագույն բեմադրիչներից մեկը, որի հետ Սաբիտան աշխատել է սոցիալական ժանրի կինոնկարներում, եղել է Սարվոթթամ Բադամին: 1935-1943 թվականներին Սաբիտան նկարահանվել է Բադամիի 15 ֆիլմերում: Հավանաբար հայկական ձեռնարկատիրական ոգու շնորհիվ Սաբիտան հիմնել է նաեւ իր սեփական արտադրական ընկերությունը՝ «Սուդամա փիքչըրզը»՝ Սարվոթթամ Բադամիի համագործակցությամբ:

1951 թվականին Այրիս Մոդ Գասփեր-Սաբիտա Դեւին Բոմբեյում ամուսնացել է քիմիկոս Դեյվիդ Թրեֆոր Լյուիսի հետ եւ տեղափոխվել է Միացյալ Թագավորություն, որտեղ ապրել է իր կյանքի մնացած մասը: Ինչպես մեզ հաղորդել է Լիզ Չաթըրը՝ Սաբիտա Դեւին մահացել է 1998 թվականի դեկտեմբերի 31-ին Բիսթոնի (Նոթինգհեմ) Սիլվերվուդ ծերանոցում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կայացել է «Էդուարդ Փաշինյան-100» գիտաժողովը

Հաջորդ գրառումը

ՀՀ  Գիտությունների ակադեմիա- 80

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ  Գիտությունների ակադեմիա- 80

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական