Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստան. դաշնակի՞ց, թե՞ ապավեն

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիշո՞ւմ եք «Հայկական ռադիոյի» շատ բնութագրական այս անեկդոտը.

Հարց.– Ի՞նչ են անում հայերը, երբ գալիս է աշխարհի վերջը։

Պատասխան.– Փախչում են Մոսկվա։

Իսկապես սրամիտ, բայցեւ ինքնաքննադատական՝ սեւ երգիծանքի մի նմուշ։ Մեր ժողովրդի արեւելահայ հատվածի, ավելի լայն առումով՝ հայաստանյան հատվածի համար առնվազն 250 տարի շարունակ Ռուսաստանն է եղել վերջին ապավենը։ Դա չի նշանակում, որ արեւմտահայությունը տարբեր է եղել, կամ տարբեր է. նա էլ ի՛ր «մոսկվաներն» է ունեցել, անշուշտ ոչ նույն կրքոտ սիրով, բայց ունեցել է։ Միայն քչերն են, որոնցից մեկին Ֆրանց Վերֆելն է նկարագրել իր հայտնի վեպում, որ ինքնապաշտպանական հերոսական մաքառումից հետո ֆրանսիական նավով իր համերկրացիների հեռանալուց հետո մնացել է տեղում, հայրենի լեռան վրա՝ Գաբրիել Բագրատյանը, ինքնապաշտպանության վիպական հրամանատարը։

Նպատակս չէ ներկայացնել մեր ժողովրդի, եթե կարելի է այս բառն օգտագործել, գաղթասիրությունը, որն անշուշտ վիրավորական է, բայց իրողություն է, դարերով եկած ու դեռ շարունակվող։ Եթե մինչեւ ատամները զինված հարյուրհազարավոր անեցիները չլքեին իրենց ու մեր աննման Անին, մեր ժողովրդի պատմությունը հաստատապես այլ ընթացք կունենար։ Նույնը՝ Կարսի, Նախիջեւանի (Շարուր), Արցախի շատ բնակավայրերի պարագայում։

Այսօրվա իմ թեման ուրիշ է՝ Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թե՞ ապավենը։ Հոգ չէ, թե ներկա ժամանակներում նոր «ապավեններ» են ի հայտ եկել, օրինակ՝ Լոսը, բայց Մոսկվան եւ Ռուսաստանը պատմական, քաղաքակրթական ու տնտեսական իրենց երեւութական թե իրական գրավչություններով մնում են եթե ոչ ավելի ցանկալի, ապա ավելի հասանելի։ Ապացույց՝ այնտեղ ապրող 3-ից 4 միլիոն հայությունը, որի չգիտենք քանի՛ տոկոսն արդեն «ռուսացած», գրեթե «անպետք» է դարձել մայր հայրենիքի՝ Հայաստանի եւ Արցախի համար։ Ապացույց՝ վերջին պատերազմը, որը մենք տարվեցինք նաեւ քարոզչական ու լոբբիզմի առումով, հե՛նց Ռուսաստանում։

Իսկապես դժվար է երկու ցամաքամասերի միջեւ, որն այժմ անվանվում է Եվրասիա, երկու ծովերի արանքը՝ Սեւ եւ Կասպից, դարերով ռազմական, քաղաքական, առեւտրական եւ քաղաքակրթական խաչմերուկ հանդիսացող այս տարածքում, ներխուժող հորդաների դիմաց, «թվով փոքր եւ զորությամբ տկար» (մեջբերում եմ Պատմահոր ասածները) մեր ազգի համար գոյատեւել, դիմանալ, պայքարել, անգամ՝ երբեմն հաղթել։ Ու հենց դրա համար մեր ժողովրդի պետական ու զինվորական խելացի այրերը, պատմության բոլոր հանգրվաններում, միշտ դաշնակից են փնտրել, քիչ թե շատ պահելու թիկունքը՝ գեր-գերազանց ներխուժողների դեմ։

Շուրջ 200 տարի առաջ եկավ ու տեղ հասավ այդ թիկունք-պաշտպանը հանձինս Գրիբոյեդովի ու Պասկեւիչի, որոնց մեր ժողովուրդն ընդունեց գրկաբաց, քանի որ, ինչպես այն ժամանակ էին սովոր ասել՝ խաչապաշտ էին, կռվում էին ու պայքարում պարսկական հարստահարողների ու թուրքական ջարդարարների դեմ։ Եվ Արաքսի այս կողմում մեր ժողովուրդն սկսեց ապրել քիչ թե շատ ապահով պայմաններում։ Խնդիրն այն էր սակայն, որ ռուսները չէին եկել որպես դաշնակից,- չունեինք պետություն՝ որ դաշնակցեր,- այլ՝ որպես փրկարար, իրականում՝ որպես նվաճող, ցանկալի՝ բայց նվաճո՛ղ։ Փրկարարի այդ կերպարը մնաց ընդերկար, ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ նույնինքն ռուսների համար։

Այդ կերպարը դեռեւս շարունակում է գոյատեւել, նույնիսկ այն բանից հետո, երբ նորանկախ մեր պետությունը երկարաժամկետ դաշն կնքեց Կրեմլի հետ՝ առաջին հերթին պահպանելու համայն ռուսական ռազմաբազայի դրոշը ընդդեմ թուրաքականի, սահմանագծի երկայնքով մեկ։ Հետագայում մեր դաշինքն ամբողջացավ ՀԱՊԿ-ով, դարձյալ նույն տրամաբանությամբ ու տրամադրությամբ, որը էական ոչինչ կամ գրեթե ոչինչ չտվեց մեզ ո՛չ 44-օրյա պատերազմի, ո՛չ Արցախյան տարածքների բռնազավթման եւ ո՛չ էլ գերիշխան մեր ճանապարհների ու բարձունքների բռնակցման ընթացքում։

Ճիշտ է, մեկ առ մեկ կարելի է թվարկել մեր ներկայիս իշխանությունների կապիկային գործելակերպը (monkey business)  Կրեմլի հետ հարաբերություններում։ Սակայն ընդգծենք, որ մեզ համար ճգնաժամային այս 3 տարիներին, հատկապես ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական վերջին նախահարձակման ամբողջ ժամանակաշրջանում՝ սկզբից մինչեւ օրս մենք չտեսանք ազդու եւ վճռական որեւէ հակազդեցություն։ Այդ ո՞ր երկիրն է, որ իր դաշնակցին,- տալու համար ընդամենը մեկ օրինակ,- «թռչող դագաղ», այսինքն անզեն Սու-35 կվաճառի։ Ըստ երեւույթին մեր երկու երկրների կաշառակեր պաշտոնյաներն ավելի սերտ դաշնակից են միմյանց, քան Ռուսաստանը Հայաստանին։

Լավ ենք հասկանում, որ Ռուսաստանն իր շահերն ունի, ինչպես բոլորը։ Սակայն չի կարելի դաշնակցին տրորելով հետապնդել այդ շահերը։ Յուրաքանչյուր երկիր, անկախ իր մեծությունից ու հզորությունից՝ ունի մեկ հավասար բան՝ ազգային-պետական արժանապատվությունը։

Ժամանակն է Հայաստան-Ռուսաստան դաշինքը վերաքննության ենթարկելու, սրբագրելու եւ հստակեցնելու պարտավորություններն ու պատասխանատվությունները։ Իրեն հարգող որեւէ պետություն չի՛ կարող ընդունել վերադասի եւ ստորադասի հարաբերակցությունն իր դաշնակցի հետ հարաբերություններում։ Մեզ փրկարար եւ ապավեն պետք չէ, ո՛չ էլ վերջին պահի փրկիչ, մեզ պետք է պարկեշտ, անկեղծ, հանձնառո՛ւ դաշնակից։

Հիշենք մոսկվայաբնակ մեր հայրենակցի՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի բանաձեւը. «Եթե Հայաստանը կորցնի Արցախը, Ռուսաստանը կկորցնի Հայաստանը»։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Գորշ գայլերի» նոր սերունդը ո՞ր դասն է լավ սերտում

Հաջորդ գրառումը

Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե՝ քեզ օգնություն ենք տրամադրում, հեռու է մարդկային նորմերից

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հայրենիք կորցրած արցախցուն անընդհատ հիշեցնելը, թե՝ քեզ օգնություն ենք տրամադրում, հեռու է մարդկային նորմերից

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական