Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս Պյոտր Չայկովսկի եւ արաբ Աբդուլազիզ Շաբակո՝ հայկական երիտասարդական «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երիտասարդ պարսիկ դիրիժորը՝ հայաստանյան «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր

Ինչպես շուրջ մեկ դար առաջ ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկին փորձում էր գտնել վառ գույների «մաքրության» բանաձեւը՝ մշակելով գեղանկարչության բնագավառում գույնի «ռիթմիկ» օգտագործման նորարարական հայեցակարգ, թերեւս նույն կերպ մեր օրերում «Կանդինկսի» անվանյալ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը փնտրում է հնարներ՝ արտահայտելու երաժշտական երկերի վառ «գունարձակումը», համարձակվում մարտահրավեր նետել արդի կատարողական արվեստի խստահայեցության մեջ՝ արդի եւ դասական հեղինակների երկերի ստեղծագործությունների ռիթմիկ էքսպրեսիան հաղորդելու փորձարարությամբ: Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող 27-ամյա Քավե Զյուլեի նախընտրությունն է ներկայումս ութսունից ավելի երաժիշտներով համալրված նվագախմբի անվանման ընտրությունը: Վաղուց ոգեշնչված է Կանդինսկու աբստրակցիոնիզմով, նա երաժշտության իր մեկնաբանումներում աշխատում է մակերես հանել երկերի ներքին էքսպրեսիան՝ գերլարված, բարձր հուզականությունը: Այս մոտեցմամբ՝ հեղինակների սուբյեկտիվ պատկերացումների արտահայտությունը դառնում  է առաջնային: Ստեղծագործողի ներաշխարհն առավելագույն մերկությամբ եւ սրությամբ արտացոլելու կարողությունը, օբյեկտիվ իրականությանն ընդդիմանալու անհատի ձայնային «աններդաշնակ» տոնայնությունը, ձայնային նոր համակարգերի բացահայտումն արվեստային հիմնարար կոնցեպտ է պարսիկ դիրիժոր Քավե Զյուլեի խմբավարական արվեստի պարագայում:

Քավեն «Կանդինսկի» նվագախումը ձեւավորել է վերջին երկու տարիներին՝ կազմում ընդգրկելով հիմնականում Երեւանի կոնսերվատորիայի ուսանողներին՝ մի քանի երաժիշտների հրավիրելով նաեւ այլ նվագախմբերից: Մինչ այդ կոմպոզիցիայի դասեր է առել Թեհրանի երաժշտական համալսարանում, անցել մի քանի հայտնի դիրիժորների դասընթացները, հիմա էլ, ուսանելով Հովհաննես Միրզոյանի դասարանում՝ համարյա ամեն օր հետեւում  է տարբեր նվագախմբերի փորձերին՝ գործնական անգնահատելի փորձառություն քաղելով հայ անվանի եւ փորձառու խմբավարներից: Ինքն էլ գտնում է, որ իր ջանքերով եւ աշխատասիրությամբ գործող նվագախմբում երիտասարդներն անգնահատելի փորձ են կուտակում, ինչն իրենց հետագա գործունեության ընթացքում շատ է պետք գալու:

Մինչ նվագախումբ կազմավորելը Քավեն նույն անվանմամբ լարային քառյակ էր հավաքել՝ թավջութակահար Անդրանիկ Աղաջանյան, ալտահար Լիլի Սեւոյան, ջութակահարներ Դիանա Սարգսյան եւ Անի-Աղավնի Խառատյան կազմով: Քառյակը հաջողությամբ մի քանի համերգով հանդես է եկել, որից հետո հետզհետե կազմն ընդլայնվել է: Կարճ ընթացքում «Կանդինսկի» նվագախումբը համերգներ է ունեցել Երեւանում, երկուսը՝ Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը, երեքը՝ Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում, նաեւ մեկը՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակի առիթով՝ Ղ. Սարյանի անվ. օպերային ստուդիայի դահլիճում: Կատարել են արդի օտարազգի կոմպոզիտորների գործեր, որոնք Քավեի ջանադրության շնորհիվ ճանաչել են «Կանդինսկի» նվագախումբը եւ երիտասարդներին վստահել իրենց երկերի առաջին կատարումները՝ նաեւ աջակցելով, որ նվագախմբի ծրագրերն իրականանան: Այդ կոմպոզիտորների շարքում են արաբ Աբդուլազիզ Շաբակոն (Քուվեյթ), ավստրիացի Ջորջ Դոիչերը, այլք:

Բավական բարձր գնահատականների են արժանացել նաեւ վերոհիշյալ համերգային երեկոներին Բախի՝ դաշնամուրի D minor կոնցերտի, Բեթհովենի N 3 սիմֆոնիայի, Շուբերտի «Անավարտ սիմֆոնիայի», Մայքլ Բրուքի՝ ջութակի եւ ալտի համար կրկնակի կոնցերտի, Էդվարդ Էլգարի «Նախերգն ու ալեգրոն»՝ լարային քառյակի եւ նվագախմբի համար, Ռախմանինովի՝ դաշնամուրի N 3 կոնցերտի, Շոստակովիչի N 8 սիմֆոնիայի  կատարումները: Ապագայի նախագծումները կախված են, ըստ նվագախմբի դիրիժորի, այսօրվա համերգների արդյունքից՝ հաջողության աստիճանից եւ նվագախմբի «հասունացման» մակարդակից: Քավեն նպատակ ունի համերգային ծրագիր ներկայացնել՝ նվագախմբի եւ երգչախմբի մասնակցությամբ, կատարել Բեթհովենի N 9 սիմֆոնիան: Նաեւ կատարել կոնսերվատորիայում ուսանող սկսնակ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ պատվիրելով իրենց մեծածավալ երաժշտական կտավներ: Սա գերազանց խթան կարող է լինել վերջիններիս համար, միջոց՝ բացահայտելու կարող ուժերը, որը կդրդի շնորհալի երիտասարդների հետագա առաջխաղացման:

«Կանդինսկու» կազմում նվագելը, ձայնագրություններին մասնակցությունը սեփական կատարողական արվեստը հղկելու լավագույն դպրոց է համարում նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստեր, Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի սան Անդրանիկ Աղաջանյանը (թավջութակահարների խումբն էլ բազմազգ է՝ Հենրի Երկանյան, Սուսաննա Մուրադյան, Էմիլ Կապիոս, Անահիտ Շահինյան, Անահիտ Վարդանյան, Աննա Սիմինենկո, Վահե Դանիելյան, Դավիթ Ոսկանյան, Արա Ավետիսյան): Քավեի շուրջ ուսանողների նման համախմբումը բացատրվում է նրա բարեսրտությամբ, ազնիվ պահվածքով, երաժիշտների հանդեպ հարգանքով, հոգատարությամբ եւ ջերմությամբ: Ընդգծում է՝ պարսիկ դիրիժորը հայերենին կարճ ընթացքում տիրապետել է ինքնուրույնաբար եւ հիմա խոսում է անսխալ, առանց օտար շեշտադրումների:

«Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախմբի՝ վերջերս կայացած համերգն առանձնահատուկ էր ծրագրում ընդգրկված երաժշտական ծավալուն կտավների ընտրությամբ: Երբ ներկայումս քաղաքական դրդապատճառներով Արեւմուտքում արգելվում են Դոստոեւսկու գրականությունը, Չայկովսկու երաժշտությունը,  Քավե Զյուլեն ընտրում է Պյոտր Չայկովսկու N 5 սիմֆոնիան՝ համոզմամբ, որ համաշխարհային երաժշտական արվեստի չգերազանցված արժեքները մերժելն անընդունելի եւ հակամարդկային է: Չայկովսկու սիմֆոնիայի լայնահուն եւ արտահայտիչ մեղեդայնությունը վառ ռոմատիզմի արտահայտություն է, որն ունի էքսպրեսիվ ցայտունություն, ինչն էլ առանձնակի գրավել է պարսիկ դիրիժոր Քավե Զյուլեին, եւ ինչն արտահայտելու ձգտմամբ է հատկապես ընտրել այն՝ երեւանյան բեմից հնչեցնելու համար: Չայկովսկու երաժշտության մեղեդայնությունը՝ համադրված մտքի խորությամբ եւ զգացմունքայնությամբ, հերոսական-պաթետիկ տոնայնությունից սահունորեն անցնում է ներհուն մտածման անսահմանությունը՝ հանճարի ուժով տալով նաեւ իր ապրած ժամանակների եւ նրանում անհատի դերի ու արժեքի հոգեւոր նկարագիրը: Քնարական – դրամատիկական այս ստեղծագործության խորը բովանդակությունն ու նշանակալիությունը հաղորդելու համար հասունություն է պետք, եւ նավագախմբի կատարումը համոզեց, որ կա՛ այդ հասունությունը: Զյուլեի ղեկավարած նվագախմբին հաջողվեց հաղորդել հեղինակի գաղափարն ու ըղձանքները՝ անհատի լուսավոր երազանքներն իրականացնելու, երջանկության ձգտման մասին:

Համերգային երեկոյին նաեւ կայացավ Աբդուլազիզ Շաբակոյի  N 2 սիմֆոնիայի պրեմիերան: Արեւելյան երաժշտական թեմաների լեյտմոտիվը երաժշտական ծավալուն երկի հիմքում դնելով՝ հեղինակը ստեղծել է պատկերներ՝ մարտակոչ – հզոր բազմաձայնությանը կից մեղեդային տարբեր հյուսքերի համադրումով:

«Երաժշտությունն առաջին հերթին պետք է սիրել: Այն պետք է բխի սրտից եւ ուղղված լինի սրտին: Այլապես երաժշտությունը պետք է զրկվի հավերժական ու անխորտակելի արվեստ լինելու հույսից»,- Սերգեյ Ռախմանինովի խոսքերը Քավե Զյուլեի համար ուղենշային են, յուրատիպ նշանաբան, որով առաջնորդվելով նա ղեկավարում իր հիմնած «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախումբը:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տաղանդավոր եւ անվախ. Թամարա Խանումը` հայազգի «Արեւելքի ծիծեռնակը»

Հաջորդ գրառումը

Կոմիտաս. Հոս եւ Հիմա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Կոմիտաս. Հոս եւ Հիմա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական