Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պուտինն ընտրություններում իր ազդեցությունը պատրաստվում է գործադրել հօգուտ Էրդողանի, ի՞նչ կարծիքի եք»

24/03/2023
- 24 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրք լրագրողը հարցնում է առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Քըլըչդարօղլուին

Այսօր Թուրքիայում լրանում է ահեղ երկրաշարժի 46-րդ օրը: Հակառակ դրան, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանություններն առայսօր երկրաշարժի գոտում չեն լուծել նույնիսկ խմելու ջրի եւ վրանի կենսական խնդիրները, բայց պատրանք են ստեղծում, թե արդեն հոգացել են տուժածների բոլոր հոգսերը: Այդ պատրանքները համարժեք արձագանք չեն գտնում, ոչ էլ բնակչությանը հավատ են ներշնչում երկրաշարժի պատճառած 50 հազար զոհերի մասին պաշտոնական տվյալները: Ինչ վերաբերում է անհետ կորածներին, ապա տվյալների քողարկման պատճառով ոչ ոք չգիտի նրանց մասին: Պարզապես ենթադրվում է, թե տասնյակ հազարների է հասնում նրանց թիվը, իսկ զոհվածների թիվն՝ առնվազն 2-3 անգամ գերազանցում պաշտոնապես հայտարարված 50 հազարը:

Այս ամենն անշուշտ լուրջ վնաս է հասցնում Էրդողանի եւ նրա «Հանրային» դաշինքի ժողովրդականությանը, նպաստելով փոխարենը 6 առանձին կուսակցություններից կազմավորված «Ազգ» դաշինքին, որը գլխավորում է Ժողովրդա-հանրապետական կուսակցության գլխավոր նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ժողովրդականության անկումը շփոթմունքի մեջ է գցել Էրդողանին, նրա իշխանություններին ու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը, մանավանդ որ ամերիկյան ու եվրոպական ազդեցիկ թերթերը հրապարակում են առաջիկա ընտրություններում Էրդողանի հաղթանակը կասկածի տակ դնող բազմաթիվ հոդվածներ:

Դրանք, ինչ խոսք, արտացոլում են Վաշինգտոնի եւ Եվրոպական միության տրամադրությունները, որքան էլ Էրդողանը փորձի հաճոյանալ վերջիններին: Թերեւս Էրդողանի տրամադրությունները, թուրքական մամուլի վկայությամբ, արտահայտում են միայն ռուսական պաշտոնական լրատվամիջոցներն ու իշխանամետ թերթերը: Միչդեռ Թուրքիայի նախագահը օրերս հավանություն տալով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությանը, Ռուսաստանին փաստորեն դարձրեց Հյուսիսատլանդյան դաշինքին սահմանակից պետություն: Ընդ որում՝ այդ սահմանի երկարությունը 1 300 կմ. է:

Թեեւ «համաշխարհային առաջնորդ» Էրդողանի հավակնություններն ու հոխորտանքները պատճառ են դարձել, որ Թուրքիան Արեւմուտքում ռազմավարական դաշնակցից վերածվի «անվստահելի գործընկերոջ», բայցեւայնպես Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված առաջիկա նախագահական եւ խորհրդարանական համատեղ ընտրությունները, իշխանափոխության ակնկալիքով, լրջորեն շահագրգռում են ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին: Դրա համար կան բավարար հիմքեր:
Խոսքը տվյալ դեպքում «Ազգ» դաշինքի հունվարի 30-ին հրապարակած «Համատեղ քաղաքականությունների փոխըմբռնման հուշագրի» մասին է, բաղկացած 9 գլուխներից, որտեղ Եվրոպական միությանն անդամակցությունը նշվում է իբրեւ առաջադրանք եւ մատնացույց է արվում անդամակցության գործընթացը վերջնական ավարտին հասցնելու դաշինքի վճռականությունը: Միաժամանակ ընդգծվում է ՆԱՏՕ-ի վճռորոշ նշանակությունը Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից: Նման մոտեցումը ենթադրում է զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դաշնակցային հենքի վրա, փոխվստահության  սկզբունքով, իսկ Ռուսաստանի նկատմամբ վարել «հավասարակշիռ» քաղաքականություն, ինչը հստակ ձեւակերպված է հուշագրում:

Սակայն ռուս-թուրքական հարաբերությունների, առավել եւս Պուտին-Էրդողան համագործակցության պարագայում խնդիրը վերոհիշյալ հուշագրի ձեւակերպումներով չի սահմանափակվում: Այդ ձեւակերպումներն հայտարարություններով լրացնում է Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուն: Ինչպե՞ս: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ մարտի 6-ին «Ազգ» դաշինքը նրան առաջադրեց նախագահության թեկնածու, իսկ  22-ին նա ընտրական գերագույն հանձնաժողովում պաշտոնապես գրանցվեց եւ ստացավ նախագահի թեկնածուի կարգավիճակ:

Դրան հետեւեցին Քըլըչդարօղլուի հայտարարությունները, որոնց թուրքական լրատվամիջները համարեցին յուրատեսակ ուղերձ հասցեագրված Ռուսաստանին: Մարտի 19-ին անդրադառնալով այդ ուղերձին՝  diken.com.tr  կայքէջում Բահադըր Քայնաքը գրում է, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ, անկախ գործադրած ջանքերից, երբ Էրդողանին ոչ մի կերպ չի հաջողվում արժանանալ ԱՄՆ նախագահի բարեհաճությանը, Արեւմուտքի քամին արդեն թիկունքից առաջ է մղում Քըլըչդարօղլուին: Նման եզրակացության առիթը հողվածգիր Քայնաքի համար, ըստ ամենայնի, Քըլըչդարօղլուի մարտի 19-ին  Medya Gunlugu  թերթի հեղինակ Այդին Սեզերին տված հարցազրույցն է, որտեղ նա պատասխանելով հարցերին նշում է, որ հավանություն չի տալիս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմին, հայտնի են ամերիկյան պատժամիջոցների հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը եւ Մոսկվայի հետ հարաբերություններում գլխավորը վստահությունն է:

Նյութը չծանրաբեռնելու նկատառումով ամեն հարցին առանձին անդրադառնալու փոխարեն, նախընտրում ենք հարցազրույցից ներկայացնել ընդհանրացնող մի հատված, որտեղ Քըլըչդարօղլուն մասնավորապես ասում է.

 «Մենք չենք կարող հավանություն տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողություններին: Այս անկախ, ինքնիշխան եւ հարեւան երկրների պատերազմը միմյանց հետ, բացասաբար է ազդում ոչ միայն սեւծովյան ավազանի, այլեւ ողջ Եվրոպայի վրա: Ցանկանում ենք, որ Սեւ ծովի ավազանում իշխի խաղաղությունը, կայունությունն ու համագործակցությունը: Հարկ է բարելավել այս երկու երկրների միջեւ տիրող առկա իրավիճակը,  խաղաղություն հաստատել եւ հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը: Հայտնի են պատժամիջոցներին Թուրքիայի մոտեցումները: Պետք է հարգել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում ընդունված որոշումները, որովհետեւ դրանք համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին»:

Վերջում Սեզերը հարցնում է. «Ելնելով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումից եւ հատկապես Էրդողանի հետ ունեցած ջերմ բարեկամական հարաբերությունների բնույթից, մեծարգո Պուտինն առաջիկա ընտրություններում իր ազդեցությունը պատրաստվում է գործադրել հօգուտ վերջինի , ինչի վկայությունը  վերջին ամիսներին Ռուսաստանից ստացած ֆինանսական միջոցներն են: Դուք համամի՞տ եք այս կարծիքի հետ»: Հարցին ի պատասխան Քըլըչդարօղլուն ասում է. «Այդ կարծիքները ես էլ եմ լսել, սակայն ուզում եմ հավատալ, որ չեն համապատասխանում իրականությանը: Փոխադարձաբար չպետք է խառնվել միմյանց ներքին գործերին, հատկապես կողմնապահություն անել ընտրություններում, անթուլատրելի է: Հակադարձ ամեն մի մոտեցում ի չիք կդարձնի փոխվստահությունը: Պետք չէ տեղիք տալ դրան»:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմադիրները մեկը մյուսին չեն զիջում

Հաջորդ գրառումը

«Երբ մարտնչելը դադարեցնենք, կմեռնենք»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Երբ մարտնչելը դադարեցնենք, կմեռնենք»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական