Գերմանական սոցցանցերում, հատկապես թվիթերյան գրառումների մեջ, կարելի է գտնել նաեւ այսպիսի համեմատություն՝ «Պուտինն անում է այն, ինչ մեր ՆԱՏՕ-ի անդամակից Էրդողաննէ անում՝ հարձակվում է այլ երկրների վրա։ Տարբերությունը մեկն է՝ Թուրքիայի պարագայում որեւէ մեկին չի հետաքրքրում, հետեւանքներ չի ունենում։ Միջազգային իրավունքի յուրաքանչյուր խախտում պիտի հետեւանք ունենա։ Նաեւ՝ այս պարագայում»։ Մեկ այլ օրինակ՝ ՈւրսուլաֆոնդերԼայենի, եվրոպացի, գերմանացի այլ քաղաքական գործիչների՝ Ռուսաստանին ուղղված կոշտ գրառումներին ի պատասխան, Գերմանիայում վստահելի համբավ վայելող HAYPRESS էլեկտրոնային հարթակն այսպես է հակադարձում՝ «երբեւէ տեսե՞լ ենք, որ ԵՄ-ն եւ նրա գործընկեր կառույցները համերաշխություն ցուցաբերեն Հայաստանի, Քրդստանի, Եմենի եւ այլ երկրների նկատմամբ, երբ ագրեսորը ռուս չէ։ Օրինակ թուրք կամ ազերի է։ Ո՛չ, չենք տեսել»։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ