Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերա՞զմ, գենոցի՞դ, ռուսական ազդեցության իսպառ վերացո՞ւմ Հարավային Կովկասում

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլոբալ գեոքաղաքական փոփոխություննե՞ր աշխարհում, թե՞ ամեն ինչ միասին…

2023 թվականի սեպտեմբերի 19-ը. նոր պատերազմ, ավերածություններ, մարդասպանություն, թալան, բռնաբարություններ, մոր ու մանկան կոտորած, եղեռն, անհետ կորածներ (որոնք շուտով կհայտնվեն ադրբեջանական բանտերում), մի խոսքով այն ամենը, ինչ կարող են անել դժոխքին արժանի, սատանայի ծնունդ ենիչերիները: Այս մասին դեռ շատ կխոսվի եւ ոչ միայն Հայաստանում ու հայ համայնքներում, այլեւ ամբողջ աշխարհում: Կգրվեն գրքեր, միգուցե եւ ֆիլմեր կնկարահանվեն, կքննադատվի Հայաստանը, հատկապես Ռուսաստանը, որի ղեկավարությունն իր վրա էր վերցրել այս տարածաշրջանի անվտանգության երաշխիքները եւ հեգեմոնի դերը, կքննադատվի Իրանի ղեկավարությունը, որն անընդհատ հայտարարում է կարմիր գծերի մասին, բայց այդպես էլ գիծ գծողները չեն անցնում ռեալ գործողությունների, եւ հնարավոր է ինչ-որ մի պահ ջնջեն այդ գծերը, չհասկանալով, որ վաղը մյուս օրը իրենցով են զբաղվելու նույն այն համաշխարհային «ճարտարապետները», որոնք նախագծել էին այս ամենը, օգտագործելով թուրք-ադրբեջանական ատելությամբ լցված կույր «գործիքը»: Սկզբից շրջափակում, հումանիտար աղետ, Անկարայի մեսիջները թուրք-ադրբեջանական ազգայնամոլ էլեկտորատին, միջազգային հանրության թույլ արձագանքներ եւ, խնդրեմ, մի նոր 1915թ. հայ ժողովրդի դեմ…

Սակայն այս հոդվածում ընթերցողիս ուշադրությունը հրավիրելու եմ ռուս խաղաղապահների ակնհայտ սպանությանը Արցախում, որի մասին կարդացի հայտնի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայտարարությունում:

Մի երկու խոսք Լապշինի վերաբերյալ՝ ընթերցողիս հիշողությունը թարմացնելու համար: 

Իսրայելի եւ ՌԴ քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը  կալանավորվել էր Մինսկ քաղաքում 2016թ. դեկտեմբերի կեսերին Ադրբեջանի իշխանությունների պահանջով, քանի որ Լապշինն ընդգրկված էր «այն սեւ ցուցակում», որի անդամներն առանց ադրբեջանական կողմի թույլտվության այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Դե նախագահներ Լուկաշենկոյի եւ Ալիեւի եղբայրական հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է: Արդեն հունվար ամսին որոշում կայացվեց Լապշինին Ադրբեջան արտահանելու (ֆՍրՑՈՐՊՌՓՌÿ) վերաբերյալ:

Փետրվարի 7-ին (2017թ.) Լապշինն արդեն Բաքվում էր, որտեղ նրան տեղափոխեցին Արդարադատության նախարարության թիվ 1 մեկուսարանը: Հայտնի էր, որ տաղանդավոր բլոգերին ուղղակի տանել չէին կարողանում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Բելառուսում, ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Ադրբեջանում եւ մի շարք այլ պետություններում, որոնց մասին քննադատական հոդվածներ էր նա գրում (ռուսալեզու տարածքում): Վերջինս մի շարք հոդվածներ էր գրել նաեւ Իսրայելի Բեն-Գուրիոնի անվան օդանավակայանի անվտանգության ծառայության վերաբերյալ, որով զայրացրել էր այդ երկրի հատուկ ծառայություններին:

Ալեքսանդր Լապշինը, որն ուներ մի քանի անձնագրեր, իր շրջապատում համարվում էր կռվարար եւ սադրիչ կերպար, բայց եւ՝իր ժանրի հանճար:

Ինչեւիցե, Ալեքսանդր Լապշինին ազատ արձակեցին 2017թ. սեպտեմբերին, եւ նա վերադարձավ Իսրայել:

Հենց վերջին պատերազմական իրադարձությունների ընթացքում հայտնվում է Լապշինի հետեւյալ հայտարարությունը.

“Russian peacekeepers were killed by the order of General Ali Nagiyev, because they became witnesses of genocide in the village of Chankatach and Vardazor”, թարգմանաբար՝ «Ռուս խաղաղապահները սպանվել են գեներալ Ալի Նագիեւի հրամանով, քանի որ նրանք վկա են եղել Չանքաթաղ եւ Վարդաձոր գյուղում իրականացվող գենոցիդին»:

Զոհված խաղաղապահ Իվան Կովգան

… ադրբեջանական ասկյարները ներխուժել են ԼՂՀ-ի հյուսիսային մասերը 2023թ. սեպտեմբերի 19-ի գիշերը, գրավելով Դրմբոնը եւ շրջապատելով Վարդաձորը, Մեծ Շենը, Ներքին Հորաթաղը եւ Չանքաթաղը: Ռուս խաղաղապահներին հայտնի է դարձել, որ ենիչերիները իրականացնում են զանգվածային գնդակահարություններ, բռնաբարություններ, դիակապտություններ եւ այլ վայրագություններ: Այս կապակցությամբ ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը եւ այլ հինգ սպաներ, առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու, երկու «Ուազ պատրիոտ» ավտոմեքենաներով մեկնում են դեպքերի վայր: Նշեմ, որ այդ վայրեր մեկնելու իրավունք խաղաղապահներն ունեին: Մարտակերտի մատույցներում խաղաղապահները հանդիպում են փախուստի դիմած հայ որոշ գյուղացիների, որոնք պատմում են նրանց աներեւակայելի սարսափների մասին, որ տեղի են ունենում վերը նշված բնակավայրերում հայերի նկատմամբ եւ խնդրում են փրկել Վարդաձորում եւ Չանքաթաղում ողջ մնացածներին: Խաղապահները հասնում են տեղ եւ ականատես լինում ցեղասպանական գործողությունների փաստին, ինչի մասին երեւի գրքերում էլ չէին կարդացել: Ասկյարները, զենքը ուղղելով ռուսների վրա, պահանջում են իրենց հանձնել հեռախոսները, որոնց միջոցով խաղաղապահները նկարահանել են այդ սարսափելի տեսարանները, որը ստեղծվել է այսպես կոչված «հակաահաբեկչական» օպերացիայից հետո (իսկական ահաբեկչությունը հենց դա է, որ կա): Ռուսները հրաժարվել են կատարել այդ պահանջը: Կես ժամ զենքի տակ պահելուց հետո խաղաղապահներին ազատ են արձակում՝ առանց հեռախոսները բռնագրավելու: Պարզ է, որ այդ ընթացքում ազերիներն ինչ-որ զեկույցներ են ուղարկում եւ հրահանգներ ստանում Բաքվից:

Ալի Նագիեւ

Ռուս խաղաղապահները ուղեւորվում են դեպի Մարտակերտ, բայց Վարդաձորի մոտակայքում նրանց արդեն դարանակալել էին: Գնդակոծելով մեքենաները դեմ հանդիման, թշնամու զինվորները մոտենում են շրջված մեքենային եւ վերջ են տալիս վիրավոր խաղաղապահներին լրացուցիչ կրակելով…

Մի երկու խոսք. ո՞վ է Ալի Նագիեւը, Նագիեւ (Նաղիեւ) Ալի Նաղի Օղլի, 1958թ. ծնված: 2019թ. հունիսի 20-ից Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ: Դեռեւս 2005թ. զբաղեցնում էր նույն գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Այնուհետեւ զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պաշտոններ իրավապահ մարմիններում: Գեներալ-գնդապետի կոչումը նրան շնորհվել է 2020թ. դեկտեմբերի 7-ին: Նախագահ Ի. Ալիեւի մտերիմներից եւ ամենավստահելի գործընկերներից մեկն է: Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում եւ որոշ այլ երկրներում ունի ֆինանսական ակտիվներ, սերտ հարաբերություններ ունի ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության (Ղհը) ղեկավարության հետ: Կարծում եմ, կարիք չկա մեկ անգամ էլ ընդգծել, որ նա Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ոխերիմ թշնամիներից մեկն է:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ Նագիեւը այն անձնավորությունը չէ, որ պիտի հրահանգ տար ադրբեջանցի զինյալներին կրակել ռուսների վրա. ըստ երեւույթին այնտեղ են եղել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հատուկ ջոկատայինները, որոնք էլ դարանակալել են ռուս խաղաղապահներին: Սակայն, ամեն դեպքում, հրահանգն եկել է ամենավերեւից: Ադրբեջանում միայն մի մարդ կա, որ կարող է զանգել Վլ. Պուտինին, ցավակցել, ներողություն խնդրել, դրամական փոխհատուցում առաջարկել զոհվածների ընտանիքներին, նամանավանդ որ այդ փորձն արդեն կա: Ընդ որում՝ խոստանալով, որ հետաքննություն կլինի, մեղավորները կպատժվեն (այսինքն, կպարգեւատրվեն,- հեղինակ): Եվ «միամիտ», փորձ չունեցող, ռազմաքաղաքական բովով չանցած ղեկավարները նրան հավատում ու ներում են:

Իհարկե ոչինչ չունեմ ասելու. Հայաստանում արդեն հասարակության մեծ մասը չի վստահում Ռուսաստանի ղեկավարությանը, նրանց ռազմավարությանը Հարավային Կովկասում, չենք հավատում նախագահին, չենք վստահում Լավրովին, Մարիա Զախարովային եւ շատ ու շատ ուրիշ գործիչների, զարգանում է ռուսոֆոբիան, հենց իրենց՝ Ռուսաստանի ղեկավարների պատճառով, եւ դա գնալով կզարգանա: 
Ես կտրականապես դեմ եմ ռուսոֆոբիային, բայց եւ կողմ չեմ միակողմանի ռուսամետությանը (իմ անցած ճանապարհով եմ դա ապացուցել): Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները վատ դերակատարում ունեն Արցախում եւ նրանց փրկիչ անվանել չի կարելի: Վստահ եմ, որ 102-րդ ռազմաբազան Գյումրիում անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններ չի կատարի, բայց խնդրում եմ իմ մտքին հավասարակշռաված մոտենալ:

Խոստովանենք, որ ռուս խաղաղապահների այդ 6 անձի արարքը հերոսական  էր: Վտանգելով իրենց կյանքը՝ նկարահանել են կարեւոր կադրեր, որոնց առկայությունը ցույց կտար քաղաքակիրթ աշխարհին մեր թշնամու վայրագությունը, որ դարերի ընթացքում ոչ թե նվազում է, ոչ թե քաղաքակրթվում է, այլ հակառակը՝ ուժգնանում է: Դե հիմա, աշխա՛րհ, առաջարկեք մեզ խաղաղություն եւ բարեկամություն ենիչերիների հետ:

Դե հիմա, ռուսներ, հասկացեք, որ Աստված մի արասցե ձեզ վիճակվի պատերազմել այդ թուրք-ազերիների դեմ, որ ձեր գյուղացիներին էլ նույն ճակատագիրն է սպասվում…

Ինչ վերաբերում է այդ զոհված խաղաղապահներին, նրանց համար Երեւանում կտեղադրեի հուշարձան… 

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հատուկ ծառայություններ

Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախապատրաստվել սարսափելի մյուս սցենարներին

Հաջորդ գրառումը

Էրդողան. «Հայաստանը ներկա պահին վճարում է Խոջալուի կոտորածի գինը եւ պիտի վճարի»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Էրդողան. «Հայաստանը ներկա պահին վճարում է Խոջալուի կոտորածի գինը եւ պիտի վճարի»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական