Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որտեղ է բռնում ուղտի պարը

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

La monnaie c’est  l’Etat, ասում են ֆրանսացիք. փողը, դրամը, դրամանիշը դա պետությունն է: Որեւէ պետության առողջության ու կայունության անսխալական ցուցիչը դրամն է, պետական դրամանիշը: Դրանով է որոշվում տվյալ պետության կարգավիճակը ազգերի ընտանիքում, նրա գոյության ներկան ու հեռանկարը:

Անցնող օրերին կտրուկ արժեզրկվեց հայկական դրամանիշը, որի ազատ անկումը դեռ շարունակվում է, հատկապես ամերիկյան ու եվրոպական դրամանիշների դիմաց: Ոմանք դա բացատրում են բռնագաղթեցված արցախահայության առկայությամբ, ուրիշներ՝ քիչ ավելի գլոբալ մոտեցմամբ՝ մատնացույց են անում Վերին Լարսի անցակետում արհեստականորեն ձգձգվող ստուգումների հետեւանքով պոչ բռնած 60-ից ավել բեռնատարները՝ գերազանցապես ոգելից խմիչքներով ծանրաբեռնված: Ու տակավին ուրիշներ նախատեսում են չհայտարարված նոր պատժամիջոցներ՝ ռուսական գազի սակագնի կրկնակի, անգամ եռակի թանկացում, ատոմակայանի մատակարարումների խափանումներ, արդեն իսկ թանկացած բենզինի ու դիզվառելիքի գնի աճ, ռուսական ներդրմամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատանքի կրճատում, գործազրկության աճ՝ արտաքին ներդրումների նվազմանը զուգընթաց, գնաճ, ազգաբնակչության աղքատացում՝ մոտեցող ձմռան սեմին:

Եվ սա՝ միայն ֆինանսատնտեսական մակարդակի վրա: Հապա՞ քաղաքական ու հատկապես անվտանգային վիճակը:

Այստեղ ավելի վատթար իրադրություն է: Արցախի թողլքումը եւ ապա հանձնումը ազգային, տարածաշրջանային, անգամ միջազգային հարթակների վրա՝ բոլորովին արժեզրկեցին մեր պետական հեղինակությունը, մեր ազգի արժանապատվությունը, կասկածներ՝ բերեցին նրա վերապրելու կարողության վրա: Աշխարհի հետ նույնիսկ մենք սկսել ենք կասկածել մեր պետականության հետագա գոյության վրա: Անիի անկումից, Բագրատունիների թագավորության կործանումից հազար տարի անց մեր ժողովրդի պատմությունը կրկնում է ինքզինք: Չեմ թանձրացնում արդեն իսկ թանձր մառախուղը: Դեռ, ինչպես ասում են, «տաք» ենք, չենք զգում մեր իրական վիճակը, չենք ընկալում դրսի իրարահաջորդ հարվածների ու մեր սխալների վերջնիմաստը: Միմյանց ենք հարցնում, թե վերջն ի՞նչ է լինելու, մինչդեռ ընթացքն է որոշում ամեն ինչ, իսկ ընթացքը մեր աչքի առաջ ուրվագծում է կիսալուսին, թուրք-թուրանական մահիկ:
Ալիեւը միջանցք է պահանջում, հիմա արդեն՝ երկու միջանցք, մեկը իր, մյուսը՝ երեւի Իսրայելի համար: Դրա անունը դրել է իբր Նախիջեւանին միանալու ճանապարհ, մինչդեռ՝ ունի՛ «մեկ ազգ՝ երկու պետություն» ձեւաչափով ճանապարհ. Նախիջեւանը վաղուց, իր հոր օրերից արդեն գտնվում է Թուրքիայի հոգատարության տակ:

Էրդողանն իր հերթին, մեկ օրից մյուսը էկոլոգ դառնալով, պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը, որպեսզի առանց իրեն վնասելու կարողանա ռմբակոծել Հայաստանը: Պահանջում է փակել իրենց հանցագործի բաց էջը՝ Ցեղասպանության հուշակոթողը:

Եվրոպան ու Մ. Նահանգները, իրենց հերթին, պահանջում են տարածաշրջանից վտարել ռուսներին եւ, այնուհետեւ, կործանել Ռուսական կայսրության մահմեդական մասը ու դեմ դնել, փակե՛լ հանդարտահոս չինական ջրերի ճանապարհը դեպի հարավ-արեւմուտք:

Իսկ Ռուսաստանը, հանկարծակի բռնված համաշխարհային թակարդի մեջ, չգիտի պահե՞լ իր դարավոր քաղաքառազմական ներկայությունը տարածաշրջանում, չգիտի ինչպես ողջ պահել մոլորյալ ոչխար Հայաստանը, միաժամանակ կուշտ պահել գայլածին Թուրքիան:

Այս իրավիճակում, դեմոկրատական որեւէ երկրում, շատ բնական պիտի լիներ կառավարության հրաժարումը՝ ընդունելով իր ոչ միայն պարտությունը առաջին հերթին, այլեւ անզորությունը հաղթահարելու նաեւ իր իսկ մեղքով ստեղծված՝ ռազմական, քաղաքական ու տնտեսական մարտահրավերները: Պիտի նպաստեր մի նոր կառավարության, ժամանակավոր թե այլ, ստեղծմանը: Իսկ ոչ դեմոկրատական մի երկրում առավել քան բնական պիտի լիներ ռազմական հեղաշրջումը ինչ-որ գնդապետի կամ գնդապետների կողմից, ինչը բազմիցս տեսել ենք նույնիսկ ներկա դարում:

Մինչդեռ մեզ մոտ գնդապետները կուշտ են եւ առողջ, իսկ գեներալները՝ չաղ ու երջանիկ…
Մինչդեռ մեզ մոտ խորհրդարանի մեծամասնությունը շարունակում է իր երթը հուղարկավորների թափորում՝ կարծելով, թե գնում է հարսանիքի:
Ու սխալ՝ սխալի հետեւից, բոլորն էլ վտանգավոր ճակատագրականորեն, անվերադառնալի հետեւանքներով:

«ՔՊ»ականներից ու կառավարության անդամներից ո՞վ կարող է մեզ բացատրել, թե Հայաստանը ի՞նչ է շահում Հռոմի կանոնագրությունը վավերացնելով, նպաստավոր ի՞նչ դիրք է ձեռք բերում: Ի՞նչ շահ ունենք արդեն քանիերորդ անգամ, ժողովրդային լեզվով ասած՝ ռսի դըրբի տակ ընկնելուց:

Այս հարցը չեմ տալիս վարչապետի աթոռին կառչած, Ազգային ժողովում իրեն խուլիգանի պես պահող անձին: Թողնենք նրան, որ Գրանադայում Ալիեւի պայթեցրած նռնակ-գրանադի բեկորները հաշվի ու վայելի եվրոպացի մի քանի մեծամեծների կողքին նստելու իր մանկական երազանքի քաղցրությունը:

Այո, ի՞նչ է լինելու վերջը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ումի՞ց ստանալ պատասխաններ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանին պատժելն օրակարգում չկա, բայց Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանին պատժելն օրակարգում չկա, բայց Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական