Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ոսկե» 700 հազարը

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջներում  արքայական ընտանիքներում արքայազնին ծնված օրվանից կաթի հետ թույն էին տալիս, չափաբաժինն անընդհատ ավելացնում, որ եթե հանկարծ ինչ-որ մեկը դավադրաբար փորձեր թունավորել թագաժառանգին, թույնի ամենամեծ չափաբաժինն անգամ  այլեւս ի զորու չլիներ սպանել նրան։

Հիմա մենք ենք. Նիկոլ Փաշինյանի ինքնասուլիսների կամ ասուլիս-մենախոսությունների ժամանակ նրա հնչեցրած հայտարարություններից այլեւս ցնցումների, ջղաձգումների  մեջ չենք ընկնում, չենք վրդովվում, չենք ինքնախարազանվում։ Առնվազն 3 տարի դոզավորված նիկոլաթույնի ամենօրյա ներարկումներ ենք ստացել։ Եթե Նիկոլը վաղը հայտարարի՝ Հայաստանն ու Ադրբեջանը եղբայրական պետություններ են, իսկ Թուրքիան երկուսիս քավորն է, նրան լսողների հոնքն անգամ  չի շարժվի։

Փաշինյանի՝ հունիսի 27-ի ասուլիսի արձագանքներից սոցցանցերը եռում էին, հանրության տարբեր շերտեր կարծիքներ էին հայտնում՝ Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնման հետ կապված։ Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հայտնեց, թե Փաշինյան ու Ալիեւ չլինի, ով ուզում է լինի, Աղավնոյի բնակիչները գյուղից դուրս չեն գալու։ «Տղա ջան, դու չգիտես, որ Աղավնոն 2020-ի նոյեմբերի 9-ին Քոչարյանն է հանձնել Ադրբեջանին ու խեղճ Նիկոլին ստիպել, որ թղթի տակ ինքը ստորագրի։ Դուրս եկեք Աղավնոյից, մեր Նիկոլը  ձեզ կպաշտպանի Քոչարյանից ու թուրքերից»։

Ու այսպես մտածողները  տասը չեն, քսանը չեն, 700 հազարն  են։ Նրանց  վրա Փաշինյանը մեկ տարի առաջ՝ ընտրություններին, պինդ հենվեց, բայց նրանք արդեն պետք չեն իրենց վարչապետին։ Վերջին ասուլիսի ժամանակ նա իսկի չհիշեց էլ 700 հազարի՝ իրեն տված մանդատի ու այդ մանդատի դիմաց իր մեծ սիրո, խոնարհումների ու ջերմագին համբույրների մասին։

Բերձորն ու Աղավնոն հանձնվելու են Ադրբեջանին, ինչ վերաբերում է Սուս գյուղին, դեռ պետք է պարզել՝ այն Արցախի՞, թե Ադրբեջանի սահմանից ներս է լինելու։ Բերձորը տալով՝ Արցախը  Հայաստանի հետ սահմանը կորցնելու  է։ Հայտնի է, որ Բերձորի հետ Ադրբեջանը վերցնելու է նաեւ բոլոր ենթակառուցվածքները, գազատարը, բոլոր տեակի մալուխները։ Արցախի վերջին բեկորը կտրելով Հայաստանից՝ Ադրբեջանը կարող է, չէ՞, իր գազն ու հոսանքն առաջարկել արցախցիներին, այսինքն՝ պարտադրել առաջարկի անվան տակ։ Իսկ արցախցիները մի՞թե ընտրության կամ մերժելու հնարավորություն կունենան։ Բոլորս հիշում ենք, թե ձմռանը գազատարի պայթեցումից հումանիտար ինչ ճգնաժամ էր առաջացել Արցախում։

Ադրբեջանն էլ ուզած պահին հոսանքն ու գազը կփակի, ուզած պահին՝ կմիացնի։ Ոչ մի երաշխիք չկա, որ Բերձորի հանձնումից հետո մեկուսացած արցախցիներին Ադրբեջանը հումանիտար ճգնաժամով շանտաժի չի ենթարկի՝ հրաժարվեք ռուսական վերահսկողությունից, այլապես կենցաղային նվազագույն միջոցներից կզրկվեք։ Իսկ առանց ռուսների ներկայության, մի բուռ արցախցիները կես բուռ Արցախում մեկ րոպե անգամ չեն մնա՝ քաջ իմանալով, որ հաջորդ վայրկյանին ցեղասպանվելու են։ Ի՞նչ հետեւանք կունենա այս ամենը։ Պարզ է՝ մի բուռ արցախցիները կես բուռ Արցախից ստիպված կլինեն հեռանալ։ Քաղաքագիտական տերմինով՝ Արցախի հայաթափում կլինի, ինչին որ համառորեն ձգտում է Ադրբեջանը։

Ամբողջ աշխարհն է սպասում Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծմանը։ Վերջնարդյունքում պարզ կդառնա՝ մեր տարածաշրջանում ռուսական ազդեցությո՞ւնը կշարունակվի, թե՞ արեւմտաթուրքական նոր ազդեցության սկիզբը կդրվի։ Մեծ ու փոքր պետությունները, ատամները սրած, դրան են սպասում, որ աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներից ամեն մեկը մի բան թռցնի, մի օգուտ քաղի, բացի, իհարկե, Հայաստանից։ Աբսուրդն այն է, որ գերտերություններից մեկնումեկի ազդեցության էպիկենտրոնը լինելու է հենց Հայաստանում, ավելի ստույգ՝ Սյունիքում, բայց հենց Հայաստանի քաղաքական ու տնտեսական շահերն են ոտնահարվում ու արհամարհվում։ Մեր հողի վրա ուրիշները ուտելու-խմելու են, հաշիվը մենք ենք փակելու։

Սյունիքը տրանսպորտային, ապրանքափոխադրումների, ենթակառուցվածքների տարանցիկ հարթակ հանդիասանալով՝ կարող է Հայաստանի տնտեսական զարգացման համար հրաշալի հնարավորություններ բացել։ Աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների սկիզբն արդեն դրվել է, դրանից խուսափել, անիվը հետ շրջել ու մինչեւ 2020 թվականը եղած ժամանակներին վերադառնալ այլեւս չենք կարող, բայց ստեղծված իրավիճակից օգտվել կարող ենք, եթե ունենանք այլ իշխանություն, իշխանություններ։ 

Ինքնասուլիսի ժամանակ Փաշինյանը բացեիբաց հասկացրեց, որ Ռուսաստանի ազդեցությունից ուզում է ազատվել։ Նրա խոսքով՝ ռուսներն են մեղավոր, որ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից ադրբեջանցիները հայերի են գերեվարել, ռուսներն են մեղավոր, որ Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, Հին Թաղերն ու Խծաբերդը պետք է լինեին ռուսական վերահսկողության տակ ու չհանձնվեին Ադրբեջանին, բայց հանձնվեցին ու 62 հոգի գերի ընկան։

Ի՞նչ կլինի, եթե ռուսական ազդեցությունից հրաժարվելու քաղաքական պահանջ դրվի եւ ռուսական 102-րդ ռազմաբազան  Գյումրիից հանվի։ Քաղաքականությունն, իհարկե, եթե-ներ, ենթադրություններ չի սիրում, բայց մեր ժամանակներում ոչնչից ապահովագրված չենք։

Երկու ժամն էլ հերիք է, որ Թուրքիայի կոկորդին խրված Հայաստանում հայերը բնաջնջվեն, մենք ոչ սիրիացիներից, ոչ իրաքցիներից, ոչ եզդիներից ու քրդերից լավը չենք։ Թուրքիան առանց աչքը ճպացնելու՝ նոր ցեղասպանություն կանի, իսկ նույն ԱՄՆ-ն ու Եվրոպան հանգիստ կսպասեն, մինչեւ նա իր սեւ գործն ավարտի։

Հայոց ցեղասպանության փաստը ԱՄՆ-ը 100 տարի օգտագործեց  Թուրքիային սանձահարելու, իրեն ենթարկեցնելու, իր բռի մեջ պահելու համար։ Բայց Ցեղասպանության կոմպրոմատն արդեն հնացել է, Թուրքիան ինքնուրույն որոշումներ է կայացնում՝ անգլոսաքսոամերիկյան գործիքից երբեմն վերածվելով  ինքնագնացի։

Տասնամյակներ շարունակ Հայաստանի ճակատագրի վրա ղուշուգիր խաղացող  թուրքական «սեւ շուկայում» շրջանառվում է «Հայաստանն առանց հայերի կամ Հայաստանն առավելագույնը 700 հազար հայերով» ծրագիրը։ 700 հազարը հերիք են ծառայություններ մատուցելու, թյուրքական աշխարհի ներկայացուցիչներին  սպասարկելու համար։ 

Հենց որ Ադրբեջանն Արցախում սկսի հակառուսական բռնաճնշումներն ուժեղացնել, Թուրքիան էլ Հայաստանում է զուգահեռաբար նույն ծրագիրն իրականացնելու՝ ռուսական ռազմաբազայից, այն է՝ հայ ժողովրդի անվտանգության միակ ու վերջին երաշխիքից ազատվելու համար։ Միաժամանակ Ադրբեջանը Հայաստանի տարբեր հատվածներում կիրականացնի ահաբեկչություններ, ներխուժումներ, պատերազմական ոչ լայնածավալ գործողություններ՝  ավելի մեծածավալ ռազմական գործողությունների ու ավելի դառը կորուստների  վտանգը հայ ժողովրդի գլխին միշտ կախված պահելու համար։ Չէ՞ որ այսքան ժամանակ Հայաստանը զինվելու, բանակը վերականգնելու ոչ մի գործողություն չի արել, մինչդեռ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2021 թվականին կազմել է 2,6 միլիարդ դոլար։ Այս ամենն ամենեւին էլ անիրատեսական չէ, եթե Հայաստանի ղեկավարը շարունակի մնալ Նիկոլ Փաշինյանը։

Հերթական ինքնասուլիսի ժամանակ նա անվրդով կհայտարարի՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը, չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը, ինչից մենք ոչ մի գնով չենք հրաժարվելու։ Ի՞նչ անեմ, ժողովուրդ ջան, ես ի՞նչ մեղավոր եմ, որ Ադրբեջանն անընդհատ ահաբեկչություններ է իրականացնում։ Ես ի՞նչ անեմ, որ Թուրքիան էլ խոստացավ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել՝ պահանջելով հանել ռուսական ռազմաբազան։ Դե հիմա էսպես ստացվեց, աշխարահաքաղաքական վերադասավորումներ են ընթանում՝ անկախ ինձնից։

«Մենք հիմա իսկապես շատ քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, ժողովուրդ ջան, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզնով, համբուրում եմ ձեր ձեռքերը»,-կասի 700 հազարի վարչապետը։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր քաղաքական սպանություն Թեհրանում

Հաջորդ գրառումը

«Եվրոպայի կողմնորոշիչը Հռոմեական կայսրությունը պետք է լինի՝ Թուրքիայի վճռական ներգրավմամբ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Եվրոպայի կողմնորոշիչը Հռոմեական կայսրությունը պետք է լինի՝ Թուրքիայի վճռական ներգրավմամբ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական