Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ոչ եւս է արուեստագէտներ յայտնաբերող եւ իր հայութեամբ հպարտ՝ Թորոս Սիրանոսեանը

Սեւակ Յակոբեան
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չորեքշաբթի 11 մարտ 2026-ին Պէյրութի մէջ իր մահկանացուն կնքած է Լիբանանի եւ արաբական աշխարհի արուեստի մարզին մէջ հանրածանօթ անուն մը՝ Թորոս Սիրանոսեանը, որ հակառակ օտար շրջանակներու մէջ իր աշխատանքին պարտադրած սովորութեան, ուր նման համբաւի անձեր փորձութիւնը կ ունենան փոխելու կամ դիւրացնելու իրենց անունը կամ մականունը, Թորոս Սիրանոսեանը կառչած մնացած էր իր անուան: Երեւոյթ մը, որ  հպարտութիւն  կը պատճառէ իւրաքանչիւր հայու, երբ իր մականունին «եան» մասնիկը օտարալեզու լրատուական միջոցներէ կը լսած է:

Ծնած է Լիբանան: Յաճախած է Պէյրութի Ecole Hoteliere ուսումնարանը, որմէ ետք ուսումը շարունակած է Զուիցերիոյ մէջ, ստանալով խոհարարապետի աստիճան եւ համապատասխան վկայական տեղւոյն՝ Ecole Hoteliere-էն: Վերադառնալով Լիբանան՝ ստեղծած է իր  EPI CLUB  գիշերային բարձրամակարդակ ակումբը, Պէյրութի Ֆենիսիա փողոցին վրայ: Նշեալ ակումբը գործած է 1961-1976 թուականներուն, փակուած քաղաքացիական պատերազմին պատճառով:

“EPI Club”-ի մէջ ելոյթ ունենալու համար համար Թորոս Սիրանոսեան հրաւիրած է բազմաթիւ երգիչներ, տարբեր երկիրներէ, որոնցմէ շատեր, այդ իսկ ակումբին շնորհիւ, հասած են իրենց հանրահռչակման, ինչպէս՝ Ատամօ եւ Էնրիքօ Քոմասեաս: 1970-ին բացած է DEIR EL KALAA փառատօնը՝ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնաւուրի հետ:

1971-ին, Սիրանոսեան՝ համաշխարհային երգիչ Ժիլպէր Պեքոյի հետ՝ սկիզբ դրած է JBEIL CASTLE միջազգային փառատօնին, որուն համար յաճախ հրաւիրած է մեծ երգիչներ, ինչպէս՝ Շառլ Ազնաւուր, Խուլիօ Իկլեսիաս, Տալիտա, Ժիլպէր Պեքօ, Տեմիս Ռուսոս, Շըռլի Պասսի, Սամանթա Ֆոքս, Միրէյ Մաթիօ եւ այլք: Հրաւիրած է նաեւ նշանաւոր ներկայացումներ եւ միջազգային ճանաչում ունեցող խումբեր: Լիբանանեան քաղաքացիական պատերազմին տարիներուն, երբ մշակութային կեանքը կանք առած էր երկրին մէջ, Սիրանոսեան իր արուեստի ձեռնարկները ներկայացուցած է տարբեր երկիրներու մէջ, ինչպէս՝ Սուրիոյ, Յորդանանի, Իրաքի, Իրանի, Քուէյթի, Արաբական Էմիրութիւններու եւ Եգիպտոսի մէջ:

Տարբեր երկիրներու մէջ Սիրանոսեան ներկայացուցած է նշանաւոր Լիբանանցի երգիչներ, որոնց ցանկին մէջ՝ երգարուեստի լիբանանցի մեծութիւններ՝ ինչպէս՝ Ֆէյրուզը, Սապահը, Մաժիտա Էլ Ռումին, Ուատիի էլ Սաֆին, Սամիրա Թուֆիքը եւ ուրիշներ: 1987-ին Սիրանոսեան Լիբանանի մէջ ստեղծած է LA MAISON DE L ARTISTE LIBANAIS (Արուեստագէտներու տունը) գործակալութիւնը, որուն բացումը կատարուած է Լիբանանի այդ ժամանակի նախագահ Ամին Ժեմայէլի հովանաւորութեամբ:

Սիրանոսեան իր երկրային կեանքին ընթացքին յանձն առած է ծառայել լիբանանեան արուեստին եւ մշակութային կեանքին, ինչպէս նաեւ լիբանանցի արուեստագէտներուն՝ մինչեւ իր կեանքին աւարտը, յոյս ունենալով, որ իր գործը շարունակողներ պիտի ըլլան դեռ շատ երկար ժամանակ:

***

ՀՀ Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբեանը տեսած էր նախարարութեան՝ «Ուիլիըմ Սարոյեան» մետալով պարգեւատրել Թորոս Սիրանոսեանը:

Լիբանանի եւ արաբական աշխարհի մէջ բազմաթիւ անգամներ մրցանակներ ու մետալներ ստացած մարդուն, մահազդին, այսօր կ՛ընկերակցի ՀՀ Սփիւռքի նախարարէն ստացած մետալով իր նկարը, զորս ստանալէն մինչեւ իր կեանքին վերջը իր հպարտութեան եւ զինք իր ազգութեան կապող կարեւոր խորհրդանիշը հանդիսացած է:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Գլխ. խմբագիր Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի

(Տպագրվում է զգալի հապավումներով):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 62 հազար հիվանդ

Հաջորդ գրառումը

Իրանում պատերազմը՝ «Թրամփի ուղու» եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի փորձություն

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Իրանում պատերազմը՝ «Թրամփի ուղու» եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի փորձություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական