Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւր է հայկական Շուշիի մասին մե՛ր գիտական հրատարակությունը

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը՝ «Ազերթաջը», Շուշիի մասին առանձին խորագիր է պատրաստել, որ ի թիվս ադրբեջաներենի եւ ռուսերենի՝ հասանելի է նաեւ անգլերենով։ «Շուշիի տարի» անվանյալ խորագրի տակ բոլոր հոդվածները շեշտադրում են, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը՝ 2020 թվականի նոյեմբերի 8-ին Շուշին «ազատագրողը», 2022 թվականը հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի տարի։ Տարեսկզբից արդեն տարբեր մշակութային միջոցառումներ ու փառատոններ են անցկացվում քաղաքում, իսկ մայիսի 19-ից էլ միջազգային գիտաժողով է հրավիրվել «Հետկոնֆլիկտային հումանիտար օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» վերնագրով։

«Շուշին՝ Ղարաբաղի մարգարիտը»

Այս շեշտադրումն Ադրբեջանն այնքան հոծ գծով է ներկայացնում, որ թվում է, թե այն հատուկ մարտահրավեր է Հայաստանի վարչապետի՝ Շուշին «դժբախտ, դժգույն» ձեւակերպման։ Երբ սիրում ես, երբ շեշտում ես պատկանելիությունը, ուրի՛շ բառեր ես ընտրում։ Ադրբեջանի նախագահը շեշտում է իր հաղթանակը, բայց տպավորություն էլ կա, թե Շուշին կարող է նաեւ իրենցը չլինել։ Կորցնելու վախը կամ դրա գիտակցումը ստիպել է Ադրբեջանի ղեկավարությանը այդ քաղաքի մասին գերմաներեն հրատարակություն պատվիրել, ինչպես «Ազերթաջի» նույնալեզու տարբերակն է հաստատում՝ մարտին Մյունխենում լույս է տեսել դոկտոր Միշայել Ռայնհարդ Հեսսի (Michael Reinhard Hess) «Շուշիի ժառանգությունը. Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի պատմությունն ու զարգացումը» գիրքը։  Գերմանացի թուրքագետի՝խնդրո առարկա քաղաքի անվանման նախընտրած ձեւն անշուշտ ադրբեջանականն է, իսկ գրքում «վկայում» է, թե «Շուշին ադրբեջանցի ժողովրդի ժառանգությունն է ոչ միայն միջազգային իրավունքի եւ քաղաքական տեսակետից, այլեւ՝ գրական, մշակութային եւ ազգագրական հենքով»։

Գերմանացի այս գիտնականի ֆեյբուքյան սոցիալական էջից նկատելի է դառնում, որ գիրքը լույս է տեսել ոչ թե Մյունխենում, այլ՝ Բեռլինում, գինը 49,95 եվրո է (Michael Reinhard Hess։ Schuschas Verm ächtnis. Berlin 2022. Gulandot)։ Կից կարդում ենք՝ «Լույս է տեսել գիրքս։ Այն նվիրված է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք եւ Ղարաբաղի կենտրոն Շուշիին։ Իր հիմնադրի պատվին Փանահաբադ անվանյալ Շուշին Ադրբեջանի մշակութային պատմության մեջ նույն դերակատարումն ունի, ինչ Վայմարը գերմանացիների համար։ Իզուր չէ, որ նախագահ Ալիեւը 2022 թվականի հունվարի 5-ին լայնածավալ տոնակատարությունների մեկնարկով Շուշիի պաշտոնական տարին հռչակեց քաղաքի հիմնադրման 270-ամյակի առթիվ»։

«Ադրբեջանի մարգարիտ», «արվեստի դրոշմ» ածանցյալ անուններով հայտնի քաղաքում են ծնվել ադրբեջանցի գրողներ, բանաստեղծներ, երաժիշտներ։ 19-րդ դարի վերջին ադրբեջանական մշակույթի այս օրրանում 95 բանաստեղծ ու գրող, 38 երգիչ, 22 երաժշտագետ եւ 19 գեղագիր էր բնակվում։ Դրանից բացի Շուշին 19-րդ դարից ի վեր միջազգային կարեւոր նշանակություն ունեցող Ղարաբաղի ադրբեջանական խանության մայրաքաղաքն էր»։ Գրքի հեղինակը նույն տեղում այսպես է շարունակում իր արտադրանքի գովազդը. «Շուշիի ժառանգությունը» ամփոփում է Ադրբեջանի զարգացման հիմնական փուլերը, ցույց է տալիս, թե ինչպես են մշակույթն ու քաղաքականությունը փոխներազդել։ Շուշիի յուրահատուկ մշակութային եւ պատմական դիրքը քաղաքը բազմիցս դարձրել է քաղաքական հակամարտությունների կիզակետ։ Սա մասամբ բացատրում է 1992 թվականի մայիսից մինչեւ 2020 թվականի նոյեմբեր ժամանակահատվածում օկուպանտների իրականացրած ուժեղ եւ համակարգված ավերածությունները։ Հենց այս ֆոնին քաղաքի ազատագրումն ու վերականգնումը Ադրբեջանի համար փաստացի, խորհրդանշական եւ քաղաքական հսկայական նշանակություն ունի։ Շուշիի պատմության ներածությունից հետո գիրքն առաջարկում է պատկերացում կազմել  ադրբեջանական մշակույթի պատմության ձեռքբերումների մասին, որ հաճախ անհայտ է Արեւմուտքում։ Գիրքը դեմ է փաստացիորեն ադրբեջանական ներդրումից զուրկ, ճնշելով, ժխտելով, Շուշիի եւ Ղարաբաղի պատմության պատկերը հորինելու փորձերին», իր գրքի մասին ֆբ -ի  գովազդն այսպես է եզրափակում գերմանացի թուրքագետ, ադրբեջանագետ Միշայել Ռայնհարդ Հեսսը։ 

1967-ին ծնված Հեսսը, որ 2005-ից Բեռլինի Ազատ համալսարանի դոցենտ է, ինչպես իրազեկում է Վիկիպեդիան, հեղինակ է նաեւ «Ղարաբաղը 13-րդ դարից մինչեւ 1920 թվականը» գրքի։

Երեւանի գրախանութներում «Շուշիի» մասին նոր լույս տեսած գեղեցիկ մի պատկերագիրք տեսել եմ։ Բայց քաղաքի, հայ մշակութային կարեւոր կենտրոն Շուշիի, մեր ազատագրած քաղաքի, մեր ազատագրելիք քաղաքի մասին բազմալեզու մի հրատարակություն պիտի՛ հասնի Արեւմուտքի եւ Արեւելքի, Հյուսիսի եւ Հարավի գրաշուկա։ Զենք չենք գնում, զենքն արդեն ունենք։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի խաղը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ

Հաջորդ գրառումը

Ասֆալտի վրա ո՛չ կրթում, ո՛չ էլ հայրենասիրություն են դաստիարակում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Ասֆալտի վրա ո՛չ կրթում, ո՛չ էլ հայրենասիրություն են դաստիարակում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական