Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ վրա է մեր հույսը. նորից օրորոցի՞…

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բնավ պատահական չէ, որ դժնդակ այս օրերին մեր ժողովրդի մտապատկերում որպես ապագա հերոս ներկայանում է 8-9 տարեկան մի տղա, ամենագետ մի պատանեկիկ՝ Միքայել Հակոբյան անուն-ազգանունով: Հրաշամանուկը մեր, որ մեզնից շատ շատերի համար դարձել է վերջին հույս, դեպի ապագա ձգվող վերջին ապավեն, տասնյակ հազարներով հետեւորդ ունի  ֆեյսբուքյան իր էջում, ավելի մեծաթիվ հիացողներ՝ հեռուստատեսությամբ ու համացանցային հեռուստաալիքներով: Ամենագրավիչը ոչ միայն նրա ուղեղիկի ծալքերում կուտակված-դասավորված տարաբնույթ գիտելիքներն են, այլեւ՝ խոստումը, թե մի օր «գաղտնի զենք» է ստեղծելու, անշուշտ, ավելացնենք մեր կողմից, հաղթելու համար մեր թշնամիներին, ազատագրելու մեր երկիրը ու կերտելու հզոր Հայաստան:

Այս տեսլականը, որը ներկայանում է մանկահասակ մեր հերոսի կերպարանքով, դարերի ու հազարամյակների պատմություն ունի: Այն ուղիղ գծով մեզ կապում է առասպելական վիշապաքաղ մեր Վահագնին, որ ծնվեց, ինչպես մեր Պատմահայրն է վկայում, երկրի ու երկնքի, ջրի ու կրակի երկունքից, որպես խարտյաշ, հուր մազերով ու արեգակ աչքերով պատանեկիկ, որը սլանում է ընդդեմ վիշապ-թշնամիների:

Նույն տեսլականը, այլ կերպարանքով, մենք տեսնում ենք մեր ժողովրդի պատմության հետագա դարերում, հատկապես օրհասական պահերին: Արաբական արշավանքների ժամանակ մենք նրան հանդիպում ենք ի դեմս Սասունցի Դավթի, որն իր «գաղտնի զենքով», այսինքն՝ կայծակե թրով, երկու կես է անում թշնամուն՝ Մսրա Մելիքին, մինչ Առյուծ Մհերը, բազում քաջագործություններից հետո մտնում է քարանձավ, որտեղից դուրս չի գալիս մինչեւ օրս: Բայց եթե նա մի օր դուրս գա քարե ամրակուռ դռնից, գիտե՞ք ինչե՜ր է անելու…

Նույն տեսլականի մեկ այլ դրսեւորմանը հանդիպում ենք օսմանյան ջարդերի, հալածանքների դեմ մեր անհավասար պայքարի օրերին, երբ թուրքը «մեր հույս թողեց օրորոցին», որի դիմաց «խեղճ մշեցին» «զարթիր լաո» էր երգում, իսկ դեռեւս պատանի Կիկոյի հայրիկը, որն ընդամենը մի եզ ուներ, այդ եզն անգամ «կուտար ծախու», որպեսզի «թյուֆենք (հրացան) մ առներ իր Կիկոյին ու տաներ գրեր ֆիդայի»…

Հիմա բոլոր վիշապները, օձերն ու սողունները հավաքվել են մեր գլխին, Բաքվի մելիքը, Անկարայի սուլթանը եկել են, «կուզեն ջնջիլ մըզի», մինչ ներսում ո՛չ Վահագն կա, ո՛չ Մհեր, ո՛չ Դավիթ, ոչ էլ Անդրանիկ ու ՆԺդեհ: Ներսում «գործի վրա» են վախկոտ ու խռպոտ Ձենով Օհանը, Ցռան Վերգոն եւ մյուս վախկոտներն ու ցռանները, բոլորն էլ զինված սպիտակ դրոշներով:

Ո՞ւմ վրա դնենք մեր հույսը. կրկի՞ն օրորոցի: Բայց հրաշամանուկը դեռ պետք է մեծանա, ուժ ու կորով հավաքի, իր «գաղտնի զենքը» սարքի: Իսկ մենք ժամանակ չունենք: Անհամբեր են վիշապները, օձերը, մողեսներն ու մյուս սողունները: Անհամբեր են նաեւ ներսի սողունները, օր առաջ, ժամ առաջ հանձնել եւ հանձնվել են ուզում: Նրանք պատրաստ են հանձնել նաեւ մեր բոլոր հրաշամանուկներին անգամ: Ժողովրդի մի մասը, որը շփոթում է ամեն ինչ, արքայից արքա Տիգրան Մեծին անգամ, պատրաստ է ենթարկվել: Մյուս մասը, որը «չի սիրում քաղաքականությամբ զբաղվել», պատրաստ է հեռանալ: Իսկ մնացյալ մասը, որը տառապում է անզորությունից, սպասում է հերոսին, «գաղտնի զենքով» գալիք հրաշամանուկին:

Ժամանակն է փոխելու մեր պատմության ընթացքը, հրաժարվելու հանդուրժելու, համբերելու, հուսալու եւ սպասելու դարավոր մեր ավանդույթից: Պատմահայրն է դարձյալ, որ մեզ սովորեցնում է, որ հակառակ դարերի ընթացքում արձանագրած ձախողությունների, «բազում գործք արութեան գտանին գործեալ եւ ի մերում աշխարհիս, արժանի գրոց յիշատակի»: Արիության, քաջության, գործի՛ ժամանակը հիմա՛ է: Դատապարտված ենք հզոր լինելու, ընդմիշտ: Այլապես ոչ ոք, նույնիսկ մեզ բարեկամ ներկայացողները, չեն թողնի, որ օրորոցի մեր հրաշք մանուկները զարթնեն, վեր կենան, գաղտնի կամ հայտնի զենք սարքեն: Հզոր զենք սարքելու համար հզոր պետություն է պետք: Փոքրիկ Միքայելն ու մեր մյուս հրաշամանուկներն իրենց խոստումը եւ մեր հույսերը իրականացնելու համար պետական պաշտպանության կարիքն ունեն, ավելի ճիշտ՝ պիտի ունենան:

Իսկ ո՞վ է լինելու կամ ո՞վքեր, որ փոխելու են մեր պատմության ընթացքը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն զգուշացնում է. Մեկնարկել է տարածաշրջանի քարտեզից Հայաստանի վերացման գործընթացը

Հաջորդ գրառումը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական