Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նստավայրը ոչ թե Բաքու, այլ Երեւան… առայժմ

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայաստանյան իրադարձությունների անդրադարձն ու արձագանքը լիարժեք արտացոլում են ՀՀ իշխանությունների ճշմարտացի նկարագիրը, նրանց իրական նպատակներն ու ծրագրերը:

Ուղղակի առնվազն մեկ շաբաթ, եթե ամեն օր հետեւեք ադրբեջանական մամուլին ու կտեսնեք, թե ի՜նչ գորովանքով է թշնամին մեջբերում Հայաստանի բարձրագույն պաշտոնյաների հայտարարությունները, ի՜նչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ:

Ադրբեջանական մամուլը Հայաստանի իշխանության քաղաքական դիմագիծն է:
Եթե մի պահ մոռանանք, թե ում են մեջբերում ադրբեջանական պարբերականները, այնպիսի տպավորություն է, ասես լուսաբանում են Ադրբեջանի իշխանությունների ասուլիսները, հայտարարություններն ու հանդիպումները՝ ծայրից ծայր ադրբեջանամետ դիրքորոշումներ:
Ադրբեջանն ու Թուրքիան ամենագունավոր երազում անգամ չէին պատկերացնի, որ մի օր Հայաստանի նման այսքան բարեկամ «թշնամի» կունենան:

Մի կողմից ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է հայ լրագրողների վրա բարկանում, թե՝ 8-րդ անգամ եմ ասում՝ Հայաստանը ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղն էլ մեջը: Մյուս կողմից ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է իրեն բնորոշ,  աչքերը հայ լրագրողների վրա կլորացնելով՝ ասում. «Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են ի՞նչ անեն»:

10 րոպե չանցած Ալեն Սիմոնյանը հաջորդ հայտարարությունն է անում. «Կգա ժամանակ, երբ հայերն ու ադրբեջանցիները ստիպված կլինեն իրար կողքի ապրել: Մենք հուսով ենք եւ ամեն ինչ կանենք դրա համար: Հայերն ու ադրբեջանցիները պետք է առեւտուր անեն, ես չեմ բացառում, որ որոշ մարդիկ վերադառնան իրենց տները Ադրբեջանի տարածքում, չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց ադրբեջանցիները գան եւ հաստատվեն այստեղ»:

7 րոպե անց Վահագն Խաչատուրյանը հանում է «տուզը», թե՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին:

5 րոպե հետո Ալեն Սիմոնյանն է ցնցող հայտարություն անում. «Ցանկության դեպքում կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսեւորի: Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության: Չեմ ուզում հավելյալ մանրամասներ  ասել ու դրանով վնասել գործընթացին»:

Ադրբեջանական լրատվամիջոցները ոգեւորված, ցնծության մեջ ցնցում են համացանցը: Չեն հասցնում հայ պաշտոնյաների՝ մեկը մյուսից «շոկոլադ» հայտարարություններն ու դիրքորոշումները հրապարակել:

Աղդամն իր հայրնիքը համարող ու այնտեղից նռերը ձեռքին՝ լայնաժպիտ նկարներ հրապարակող Ալեն Սիմոնյանը համարյա բղավում է հայ լրագրողների վրա, թե Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի: Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղն էլ մեջը, թե հայերն ու ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի, իրար հետ առեւտուր են անելու:
Նրա՝ հատկապես այս հայտարարություններն ադրբեջանական լրատվամիջոցները մի ամբողջ օր պահեցին լրահոսի կիզակետում, դարձրին ամենաընթերցվածը, «լայք» ու «սրտիկ»  հավաքածը:

Ադրբեջանական մամուլի թոփ հորիզոնականի «ամենապատվավոր» տեղում հայտնված ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը հանգիստ խղճով տուն գնացին: Հաջորդ օրը Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարեց, թե ինքը Փաշինյանին առաջարկել է ստեղծել   Արցախի հարցերով զբաղվող հատուկ ծրագրերի վարչություն, սակայն նա չի համաձայնել:

Այս հայտարարությունը նույն վայրկյանին հայտնվեց ադրբեջանական մամուլի կիզակետում՝ ընդգծվելով կարմիր գույնով: Իսկ ավելի վաղ՝ Փաշինյանի ասուլիսի օրը, հարեւան երկրում մեզնից արագ էին տեղադրում Բաղրամյան 26-ից հնչող ադրբեջանամետ հայտարարությունները: Բառը դեռ Փաշինյանի բերանից դուրս չեկած՝ ադրբեջանական Report-ը, APԸ-ն, interfax-ը  հրապարակում էին նրա ասածները: Այնպիսի տպավրություն էր, կարծես սահմանի այն կողմում տեքստերը նախապես ձեռքների տակ ունեին:

Եվ ոչ մի տեղ չհրապարակվեց «Հայաստանի Հանրապետություն» անունը: Առօրյա լուրերում էլ չեն հրապարակում: Մեզ վերաբերող լրահոսում  նշվում է միայն «Հայաստան» անունը, «Հայաստանի Հանրապետություն»՝ երբեք:

Ադրբեջանական լրատվամիջոցներն առանց ջանք գործադրելու, ասես հատուկ կերպով ցուցադրում են, ապացուցում, թե՝ հայեր, տեսեք՝ որքան ադրբեջանամետ են ձեր իշխանությունների քաղաքականությունը, դիրքորոշումը, վարքագիծը, պահվածքը, հայտարարությունները: Վերեւ թռնեք, ներքեւ իջնեք՝ սա է իրականությունը: Ընդունեք, որ ձեր իշխանությունները մե՛ր շահերն են պաշտպանում, մե՛զ են ենթարկվում, մեզնից են խաղաղություն մուրում՝ զիջումների, զոհերի, նվաստացումների գնով: Նրանք մեզնից մեկն են ու համաձայն  են դրան,  ծառայում են մեզ, պարզապես նրանց նստավայրը ոչ թե Բաքուն է, այլ Երեւանը: Առայժմ… Երեւանը:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարածաշրջանային    համագործակցության    նախադրյալները  եւ   ադրբեջանական  «խաղաղության» հայեցակարգը

Հաջորդ գրառումը

Փողն ու հեղափոխականը

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փողն ու հեղափոխականը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական