Նորվեգիայի «Ուլեւոլ» ֆուտբոլային մարզադաշտի տանիքին տեղադրվել է աշխարհի ամենամեծ արեւային էլեկտրակայանը՝ ուղղահայաց վահանակներով: Տեղադրումը ներառում է 1242 ուղղահայաց 200 Վտ հզորությամբ արեւային վահանակներ, որոնք դասավորված են արեւի ճառագայթների ներուժն օգտագործելու համար: Կայանը տարեկան կարող է արտադրել 219000 կՎտժ էլեկտրական էներգիա:
Սովորական արեւային մարտկոցներից բարձր հզորություն ստանալու համար պահանջվում են մեծ տարածքներ: Հարկ է նշել,որ ուղղահայաց արեւային մարտկոցը ավելի հեշտ է տեղադրվում, ավելի փոքր եւ թեթեւ: Մշակողները՝ Over Easy Solar-ը, պնդում են, որ տեղադրման քաշը կրճատվել է մինչեւ 11 կգ/մԱ, ինչը արեւային մարտկոցների տեղադրումը հարմար է դարձնում:
Բացի այդ, վահանակների ուղղահայաց դասավորությունը ապահովում է երկու աշխատանքային կողմ, ինչը մեծացնում է էլեկտրակայանի աշխատանքի արդյունավետությունը: Փորձարկումները ցույց են տվել, որ ուղղահայաց արեւային մարտկոցները կարող են ունենալ 20-30 տոկոսով ավելի բարձր արդյունավետություն, քան ավանդական լուծումները:
Մարզադաշտում պանելները աշխատանքային կողմերից մեկն ուղղեցին դեպի հարավ՝ 20՛ շեղմամբ դեպի արեւելք: Ընկերության կարծիքով՝ դա ավելի լավ արդյունավետություն կապահովի ձմռանը, երբ արեւի լույսը սակավ է: Ավելին, ձմռանը ուղղահայաց վահանակների աշխատանքը մեծանում է ձյան ավելի բարձր ալբեդոյի (արտացոլողականության) պատճառով:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ