Ուրբաթ, Փետրվարի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նոր բացահայտումներ Իրանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցության մասին

Գրիգոր Առաքելյան
27/02/2026
- 27 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի արտգործնախարար  Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ հինգշաբթի՝ փետրվարի 26-ին, Ժնեւում նախատեսվող հանդիպման ընթացքում հնարավոր կլինի վերջնականացնել երկկողմ համաձայնագրի համապատասխան տեքստը:

Այս հուսադրող հայտարարությանը զուգահեռ հրապարակվել է տեղեկատվություն ԱՄՆ-ի բացահայտման մասին՝ Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված գաղտնի պայմանագրի վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ Թեհրանը Մոսկվայից ձեռք է բերել 589 միլիոն դոլարի գվարդիական սպառազինություն:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները՝ Իրանի շուրջ միաժամանակյա ռազմական եւ դիվանագիտական տեղաշարժերի մասին, կրկին ուշադրության կենտրոնում են պահում ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարձակման եւ Իրան-ԱՄՆ բանակցությունների անորոշ հեռանկարի թեմաները: Վերլուծաբանների գնահատմամբ, այս զարգացումները կարող են էական ազդեցություն ունենալ լարվածության հետագա ընթացքի վրա:

Ըստ Financial Times-ի հաղորդման, որը հիմնվում է գաղտնի փաստաթղթերի եւ մի շարք պաշտոնյաների հայտարարությունների վրա, ռուս-իրանական համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ Մոսկվայում: Դրա շրջանակում Ռուսաստանը պարտավորվում է երեք տարվա ընթացքում Իրանին մատակարարել 500 միավոր դյուրակիր «Վերբա» (Verba) զենիթահրթիռային համալիր եւ 2500 միավոր «9M336» հրթիռ:

Նույն աղբյուրի տվյալներով, Թեհրանը տվյալ համակարգերի ձեռքբերման պաշտոնական դիմումը ներկայացրել է 12-օրյա պատերազմի ավարտից ընդամենը մի քանի օր անց: Այս քայլը վերլուծաբանների կողմից դիտարկվում է ԱՄՆ-ի հնարավոր հարձակման շուրջ առկա մտահոգությունների համատեքստում:

Ավելի վաղ նույն պարբերականը, հրապարակելով արբանյակային լուսանկարներ, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն ընթացիկ ամսվա ընթացքում զգալի թվով կործանիչներ եւ ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներում:

Հորդանանի «Մուվաֆաք ալ-Սալթի» ռազմաօդային բազայում արձանագրված պատկերների համաձայն, այնտեղ նկատվել է առնվազն 66 կործանիչ, այդ թվում՝ 18 միավոր F-35, 17 միավոր F-15 եւ 8 միավոր A-10: Բազայում առկա են նաեւ EA-18 էլեկտրոնային պատերազմի ինքնաթիռներ եւ մի քանի բեռնատար օդանավեր:

Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ռազմաօդային բազայի վերաբերյալ հրապարակված առանձին զեկույցը եւս վկայում է ռազմական ավիացիայի ներկայության աճի մասին: Այստեղ արձանագրվել են E-3 վաղ նախազգուշացման ինքնաթիռներ, ինչպես նաեւ C-130 եւ C-5 բեռնատար օդանավեր:

Ռազմական վերլուծաբանները Financial Times-ին հայտնել են, որ նման տեղակայումը վկայում է տարածաշրջանում լայնածավալ օդային գործողություն իրականացնելու համար ամբողջական օպերատիվ կառուցվածքի ձեւավորման մասին: Այս գնահատականը նոր թափ է տվել Իրան-ԱՄՆ հնարավոր պատերազմի սցենարի շուրջ քննարկումներին:

Իրանի հրթիռային կարողությունները՝ ըստ Fox News-ի

Ամերիկյան հեռուստաալիքն իր զեկույցում անդրադարձել է Իրանի մի շարք բալիստիկ հրթիռների տեխնիկական հնարավորություններին.

«Սեջիլ»՝ մոտ 1242 մղոն հեռահարությամբ, որը, ըստ հաղորդման, կարող է խոցել Մերձավոր Արեւելքում եւ Իսրայելում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները:

«Ղիյամ»՝ մոտ 435 մղոն հեռահարությամբ, ունակ է թիրախավորել ԱՄՆ ռազմաբազաները Իրաքում, Թուրքիայի արեւելքում, Քուվեյթում եւ Պարսից ծոցի շրջանում:

«Շահաբ-3»՝ մոտ 745 մղոն հեռահարությամբ, կարող է հասնել Սաուդյան Արաբիայում, Օմանում, Թուրքիայում, Իրաքում եւ Սիրիայում գտնվող թիրախներին:

«Շահաբ-1»՝ 186 մղոն հեռահարությամբ, ընդգրկում է Իրաքի արեւելքում եւ Պարսից ծոցի ավազանում տեղակայված ռազմաբազաները:

Այս տեղեկությունների հրապարակումը ամերիկյան լրատվամիջոցներում, ինչպես նաեւ տարածաշրջանում ռազմական ավիացիայի լայն տեղակայումը, ուժեղացրել են ուղիղ բախման սցենարների շուրջ ենթադրությունները եւ խորացրել քննարկումները երկու կողմերի հնարավոր առճակատման նոր փուլի վերաբերյալ:

Արաղչիի դիրքորոշումը. դիվանագիտությունը մնում է միակ ճանապարհը

CBS News-ին տված հարցազրույցում Աբբաս Արաղչին, անդրադառնալով հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփը կարո՞ղ է հարձակվել Իրանի վրա եւ արդյոք ռազմական սպառնալիքը կիրառվում է որպես ճնշման միջոց, նշել է.

«Ես չեմ կարող դատել նրանց մտադրությունների մասին, սակայն եթե ցանկանում են լուծում գտնել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի հարցում, միակ ճանապարհը դիվանագիտությունն է»:

Նրա խոսքով՝ Իրանը նախկինում եւս ապացուցել է, որ ընդունում է դիվանագիտական ուղին, եւ փոխշահավետ լուծման հասնելու հնարավորությունը դեռ պահպանվում է: Արաղչին ընդգծել է, որ «ռազմական կուտակումների կարիք չկա, եւ դրանք չեն կարող մեզ ճնշել»:
Նա անդրադարձել է նաեւ միջուկային առաջարկի նախագծին՝ նշելով, որ Թեհրանը շարունակում է աշխատել այնպիսի տեքստի վրա, որը կարտացոլի երկու կողմերի մտահոգություններն ու շահերը: Նախարարը հույս է հայտնել, որ Ժնեւում նախատեսվող հանդիպման ընթացքում հնարավոր կլինի վերջնականացնել համապատասխան փաստաթուղթը եւ արագ հասնել համաձայնության:

Այս դիրքորոշումը վկայում է, որ լարվածության աճին զուգահեռ Իրան-ԱՄՆ բանակցային ուղին դեռեւս փակված չէ:

Ընդհանուր առմամբ, ռազմական տեղաշարժերի, մեդիա հրապարակումների եւ դիվանագիտական հայտարարությունների համընկնումը ստեղծել է բարդ եւ հակասական իրավիճակ: Միաժամանակ շրջանառվում են երկու հակադիր սցենարներ՝ կա՛մ լարվածության սրում մինչեւ ռազմական բախում եւ կամ բանակցությունների վերականգնում եւ համաձայնության հանգում:

Այս պայմաններում Թեհրանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները թեւակոխել են վերջին տարիների ամենազգայուն եւ որոշիչ փուլերից մեկը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրան-ԱՄՆ հնարավոր բախման ֆոնին

Հաջորդ գրառումը

Նախկիններ եւ ավելի նախկիններ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Քաղաքականությամբ ապրել նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով

27/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զրույց հայելու հետ. ինչում էին մեղադրում «նախկիններին» և ինչպիսին դարձան «ներկաները». Արթուր Խաչիկյան

27/02/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
27 Փետրվարի, 2026

Միայն թե ընտրեք մեզ…

27/02/2026
27 Փետրվարի, 2026

Նախկիններ եւ ավելի նախկիններ

27/02/2026
Հաջորդ գրառումը

Նախկիններ եւ ավելի նախկիններ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական