Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Արեւելյան տնտեսական համաժողովին

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 6-8 Ռուսաստանի հեռավորարեւելյան Վլադիվոստոկ քաղաքում տեղի ունեցավ 7-րդ Արեւելյան տնտեսական համաժողովը: Նրա աշխատանքներին մասնակցում էր Հայաստանի կառավարական պատվիրակությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Միանմայի եւ Մոնղոլիայի վարչապետերի, Չինաստանի խորհրդարանի նախագահի հետ միասին ելույթ ունեցավ համաժողովի բացմանը` լիագումար նիստում: Նրա ելույթում մի քանի ուշագրավ դիտարկումներ կային, որոնք չեն կարող աննկատ մնալ Հայաստանով հետաքրքրվողների համար:

Առաջինն այն է, որ վարչապետը երկու անգամ, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, հայտարարեց, որ դրանք կրում են ռազմավարական դաշինքի բնույթ: Սա կարեւոր է, որովհետեւ հերքում է Երեւանում եւ Մոսկվայում որոշ քաղաքական ու լրատվական շրջանակների այն մանիպուլիացիան, թե հայ-ռուսական հարաբերությունների մակարդակն այժմ ավելի ցածր է, քան նախկինում: Երկրորդ՝ Ն. Փաշինյանը խոսեց այն հեռանկարի մասին, որը բացում է Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի միջնորդությամբ առաջ մղվող հայ-ադրբեջանական երկխոսությունը դրա հաջողության դեպքում: Մեծ Եվրասիայում փոքրիկ Հայաստանը կարող է օգուտներ փնտրել, դառնալով տարածաշրջանային միջանցքներից մեկը եւ «խաղաղության խաչմերուկ»: Հայաստանի վարչապետին հրավիրելով ելույթ ունենալ այս մեծ եւ հաջողված միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ, կազմակերպիչները ցույց են տալիս միջազգային հանրությանը, որ ժամանակակից բազմաբեւեռ աշխարհում հարգվելու է պետությունների իրական ինքնիշխանությունը եւ մեծերն ու փոքրերը կարող են միասին քննարկել եւ աշխատել հանուն ընդհանուր բարեկեցության, բարգավաճման, խաղաղության եւ կայունության: Հենց բազմաբեւեռ աշխարհի մասին պնդումն է հետեւողականորեն առաջ մղում Ռուսաստանն իր դեմ պատժամիջոցներին չմիացած երկրների աջակցությամբ:

Համաժողովի բացմանը օնլայն մասնակցած Հնդկաստանի, Մալայզիայի եւ Վիետնամի ղեկավարները համաձայն կամ մոտ են եղել բազմաբեւեռ աշխարհի մասին ռուսաստանյան գնահատականներին:

Հայաստանն իրավունք ունի ակնկալելու, որ հայ-ռուսական տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը, որի ամրապնդման գործում եւս մի քայլ արվեց Վլադիվոստոկում, կտա իր բարեբեր պտուղները:

Հետաքրքրական է, որ նույն օրերին ռուսաստանյան Հեռավոր Արեւելքում անցան միջազգային զինավարժություններ, որոնց մասնակցեցին 9 երկրների 2000 զինծառայողներ: Այդ զինավարժություններին մասնակցել են նաեւ Հայաստանի զինվորականները: Ուշագրավ է, որ նույն զինավարժությանը մասնակցում էին նաեւ զինվորականներ Ադրբեջանից:

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օգոստոսեան Հայ-Վենետը 2022-ին

Հաջորդ գրառումը

Լույսի շող՝ անուրախ տոնակատարության ընթացքում

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Լույսի շող՝ անուրախ տոնակատարության ընթացքում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական