Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նահանջ տարին՝ իշխանության գաղափարական նոր նահանջի-շփոթի տարի

Գեղամ Մկրտչյան
27/12/2024
- 27 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 24-ի առավոտ գիշերհանա Ռուսաստանի նախագահը Իլհամ Ալիեւին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, հայտարարել, որ ինքը թանկ է գնահատում վերջինիս հետ բարեկամությունը: Իսկ Հայաստանի ղեկավար, դեկտեմբերի 13-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախագահելո՛ւ համար Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանի հետ անգամ մի արձանագրային առանձին հանդիպում Վլադիմիր Պուտինը, որպես «տանտեր», չէր նախատեսել: Եվ այդ մասին հրապարակավ հատուկ, կարծես թե ցուցադրաբար հայտարարել էր նրա ներկայացուցիչը: Պատկերացնո՞ւմ եք, դա կրկնվեց նաեւ հենց նույն դեկտեմբերի 24-ին՝ դրանից երկու օր հետո ՀՀ վարչապետի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի հետ կապված, չնայած հետին թվով հաղորդվեց, որ Փաշինյանը երկու օրով քովիդով կրկնավարակվելու պատճառով չի մեկնի այդ ոչ պաշտոնական գագաթնաժողովին…

Քաղաքականություն է: Նաեւ՝ երկրների հարաբերությունների վիճակի հարց, ինչում դեր կարող է ունենալ այս կամ այն կողմի ղեկավար անձի գործոնը եւս:

Ժամանակին ընդամենը քննադատելու եւ հանրահավաքներում ճառ ասելու հարցում հմտացած Փաշինյանը ժողովրդական  դժգոհության ալիքի վրա, իր նույնքան անպատրաստ ու նաեւ արեւմտյան «քամիներից» ազդված հավակնոտ երիտասարդների թիմով գալով իշխանության, ինչպե՞ս կարող էր նման եւ մեր երկրի առջեւ ծառացած բազմաբարդ խնդիրներում հաջողել: Նստել-վեր կենալ կայսերահակ Ռուսաստանի նախագահի, կեղծավոր ու բազմադեմ Եվրոպայի, Արեւմուտքի թրծված դիվանագետների հետ, բանակցել թիկունքին իր հոր քաղաքական ժառանգությունը, Թուրքիա, Իսրայել, Պակիստան ունեցող, դիվանագիտական կրթությամբ Հե՜յ-դար օղլու Ալիեւի հետ, պաշտպանել մեր երկրի շահերը, հարցեր լուծել…

Ահավասիկ այն իրավիճակը, որում հայտնվել է մեր երկիրն այսօր, Արցախի կորստով հանդերձ: Իսկ ինչքա՞ն ենք մենք պատրաստ համաշխարհային փոթորկված օվկիանոսում որոտացող նոր, աշխարհափոխ ամպրոպների հնարավոր արձագանքներին՝ ունենալով նաեւ մեր դեմ հարմար առիթի սպասող ոխերիմ թշնամի հարեւան: Ու ի՞նչ չափով մեր երկրի իշխանությունը, մենք անցնող տարում փորձեցինք, կարողացանք ամրացնել մեզ, մեր միասնությունն ու ուժը, երկրի վտանգված, երերացող խաղաղությունը, կյանքն առաջ տանել:

Անցնող նահանջ տարին, փառք Աստծո, իրեն երբեմն հատուկ կամ գուցե իրեն վերագրվող մեծ չարություններից չարեց, եւ ուզում ենք հուսալ, որ մնացած հաշված օրերին էլ բարեհաճ կմնա: Բայց հիշելով տարվա գոնե ներքին իրադարձությունները, պետք է նկատենք, որ նահանջ տարին մեր երկրի պետական-պաշտոնական գաղափարախոսության ոլորտում նոր, սուր նահանջի ու դրանով ստեղծված շփոթի, նաեւ որոշ առումով բարոյական նահանջի տարի էր:

Հիշենք, տարին Հանրային հեռուստատեսությունը (իմա՝ երկրիս իշխանությունը) սկսեց Ամենայն Հայոց կաթողիկոսին տարեմուտի ավանդական շնորհավորանքի ու բարեմաղթանքի եթեր չտրամադրելու արտառոց, համայն հավատավոր հայությանը վիրավորող հանդուգն քայլով: Եվ չգիտես՝ գոնե հասկացա՞ն՝ ավելի շատ ո՛ւմ վարկանիշին ինչպիսի հարված եղավ դա: Իսկ տարվա այդ առաջին ոտնձգությանը հաջորդեցին նորերը՝ վարչապետի մտքի նորանոր արգասիքներով շարունակելով ու նաեւ գերազանցելով նախկինում առաջ տարած ուղեգիծը:
Հնարավո՞ր էր երբեւէ մտածել, որ Հայաստանի որեւէ ղեկավար կարող է մի օր լրջորեն միտք հայտնել ու հետո դա դարձնել տալ պաշտոնական որոշում, թե դպրոցում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան պետք է վերանվանվի եւ այսուհետեւ կոչվի «Հայաստանի՛ պատմություն»: Իբր, ինչպես մեկնաբանվել է, պետականության գաղափարը կարեւորելու համար: Քանի որ, հասկանո՞ւմ եք, «հայրենիքը պետությունն է», եւ «Հայոց պատմությունը» պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ «Հայաստանի պատմությունը» պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով… Իսկ եթե տողատակն էլ «թարգմանենք», երեւի որովհետեւ «Հայոց»-ից Պատմական Հայաստանի հոտ է գալիս, որը մեզ «խանգարում է» ու կարող է նաեւ դուր չգալ այլոց…

Հետո այդ այլոց «հիշեցումներով» սահամանադրական փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը՝ չնայած այդ «հիշեցումների» բովանդակությանը արտաքուստ հակադրվելու հնչող, իրականում ընդունելի հռետորաբանությանը:

Ապա նաեւ պետականը ազգայինին հակադրելու վտանգավոր ու դատապարտելի հետեւողականությունը՝ մշակույթի եւ արվեստի կարեւորագույն օջախների ազգային  կարգավիճակը պետականով փոխարինելու որոշմամբ: Մինչդեռ, ինչպես ժամանակին նկատել ենք, ոչ թե պետությունն է բարձրագույն արժեքը, ազգից վեր, այլ ընդհակառակը, ազգը, ժողովուրդն է առաջնայինը, իսկ պետությունը նրա կազմակերպման ու նրան ծառայելու կոչված գործիքն է:

Կամ թե՝ մեկի «սխալը» եղել է… հայրենասիրությունը: Ապա եւ՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» ռեակցիոն ու նույնպես մեր իրականության համար վտանգավոր բանաձեւումը: Է՛լ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմաքանդում, է՛լ «ակադեմիական քաղաքի»՝ մեր ներկա խնդիրների համապատկերում անհասկանալի ծրագիր՝ մեկ դար մայրաքաղաքի կենտրոնական հատվածում համեմատաբար հավաք տարածքում (իրական Ակադեմիական քաղաք) կառուցված բուհական շենքերի ու կառույցների զավթման-առեւտրայնացման հեռանկարով, գիտական մտքի եւ ուսանող երիտասարդության արտաքսմամբ քաղաքից դուրս: Անտեղի դարձնելով նաեւ մետրոյի համապատասխան կայարանի՝ ժամանակին տեղին դրված «Երիտասարդական» անունը…

Պետականության կարեւորման անունը տալով՝ այս կերպ կարելի է նաեւ սասանել պետականության հիմքերը: Չէինք ուզենա հավատալ, թե սա է Հայաստանի ներկա իշխանության իրական նպատակը: Իսկ մեր բուն խնդիրներն այնքան շատ են:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիորգոս Թոսիկյան. Կիթառն իր փոքր ու մեծ աշխարհներով

Հաջորդ գրառումը

Սիրիայի դրամատիկական դեպքերին Հարավային Կովկաս՞ն է հաջորդելու

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Սիրիայի դրամատիկական դեպքերին Հարավային Կովկաս՞ն է հաջորդելու

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական