Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նшմականիշը՝ բարեկամության խորհրդանիշ

ԱԶԳ
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
13
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ-սերբական պատմական, մշակութային կապերը ձեւավորվել են մոտ ութհարյուր տարի առաջ: Քրիստոնեական ավանդույթներ ու մշակույթ, ընդհանուր արժեհամակարգ եւ պատմական դժվարին ուղի ունեցող երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու դարավոր կապերը սկիզբ են առել 13-րդ դարից: Սերբ առաջին արքեպիսկոպոս Սուրբ Սավան 1235 թվականին Արեւելքի քրիստոնյա երկրներ ուխտագնացություն իրականացնելիս անցել է նաեւ Կիլիկյան Հայաստան: Նա հիացել է Կիլիկիայի հայկական պաշտամունքային շինություններով, վանքերով ու եկեղեցիներով եւ որոշել շինարար վարպետներ հրավիրել Սերբիա՝ մասնակցելու սերբական հուշարձանների կառուցմանը: Գիտական արժեքավոր ուսումնասիրությունները հաստատում են Մորավյան ճարտարապետության վրա հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցության իրողությունը: 17-րդ դարում Բելգրադում հայերը ունեցել են եկեղեցի, որը զգալի դեր է խաղացել տեղի հայ համայնքի կյանքում:

Ավելի ուշ՝ 19-րդ դարում հայ-սերբական մշակութային կապերը մեծ առաջընթաց են արձանագրել նաեւ գրահրատարակչության ոլորտում: Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում են տպագրվել սերբական գրական նոր լեզվի բարեփոխիչ Վուկ Կարաջիչի «Սերբական բառարանը» եւ գիտական շատ աշխատություններ, մեծանուն բանաստեղծներ Պետար Նեգոշի «Լեռնային պսակ» հիասքանչ պոեմը, վաղամեռիկ Բրանկո Ռադիչեւիչի բանաստեղծությունների առաջին ժողովածուն եւ այլոց տասնյակ ստեղծագործությունները, ինչպես նաեւ սերբերենով լույս տեսած «Նոր Կտակարանը», «Սերբական առաջին այբբենարանը», «Սերբական ժողովրդական երգերը»: Այդ հրարատակությունների շնորհիվ 1847 թվականը սերբական գրականության մեջ հայտնի է որպես գրահրատարակչության առաջընթացի եւ նվաճումների տարի:

Պատմության ընթացքում` շինարարության, գրահրատարակչության եւ մշակույթի ոլորտներում ձեւավորված համագործակցությունը խորանում ու նորովի է ներկայացվում նաեւ այսօր՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ:

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում Սերբիայից Հայաստան ուղարկված 2024 թվականին՝ մարդասիրական եւ զարգացմանն ուղղված օգնությունը եւս մեր երկու երկրների փոխադարձ հարգանքի եւ համերաշխության վկայություններն են:

Վերոհիշյալ պատմական համառոտ ակնարկին հավելենք, որ 2024 թվականի հուլիսի 8-ը Սերբիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական   հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրն էր: Մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամությունը վերահաստատվեց կարեւոր մի իրադարձությամբ եւս: 2019 թվականի դեկտեմբերին Երեւանում բացվեց Սերբիայի Հանրապետության դեսպանությունը, իսկ 2024 թվականի հուլիսին Պրահայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան բելգրադյան գրասենյակը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Սերբիայի արտգործնախարարության եւ Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան, տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի նախաձեռնությամբ Սերբիա փոստատունը տպագրել է հոբելյանական նամականիշ, որը խորհրդանշում է մեր երկրների ավանդական դարավոր բարեկամությունը:

Նամականիշի վրա պատկերված է մեր բարեկամությունն արտացոլող բնութագրական երեք հուշարձան: Առաջինը՝ Երեւանից ոչ հեռու՝ Արմավիրի մարզում գտնվող զոհված սերբ յոթ օդաչուների հիշատակը հավերժացնող «Կոտրված թեւ» հուշահամալիրն է, որը հարգանքի տուրք է 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին մարդասիրական օգնություն բերող օդաչուների հիշատակին:

Երկրորդը՝ բելգրադամերձ Զեմուն քաղաքի Սուրբ Գաբրիել հրեշտակապետի եկեղեցու առջեւ կանգնեցված խաչքարն է, որը եւս հարգանքի տուրք է զոհված օդաչուներին: Եվ երրորդը՝ սերբական Սոկոբանյա առողջարանից ութ կիլոմետր հեռավորության վրա՝ Օզրեն լեռան լանջին գտնվող Երմենչիչ վանքն է, որը ըստ ավանդության 1392 թվականին կառուցել են հայ զինվորները, որոնք Օսմանյան բանակի կազմում մասնակցել են 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին:

Գիտակցելով, որ Օսմանյան բանակը նվաճողական պատերազմ է մղում քրիստոնյա սերբերի դեմ, հայ զինվորները լքել են բանակը եւ ի նշան հայ-սերբական բարեկամության կառուցել են Երմենչիչ վանքը, որն այսօր էլ կանգուն է, թեեւ շատ է ավերվել նվաճողական բազում պատերազմների ընթացքում:

Նամականիշի լույսընծայումը մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը խորհրդանշող առաջին կարեւոր իրադարձությունն է, սակայն 2024 թվականին նախատեսվում են այլ միջոցառումներ եւս, որոնցով ավելի ամուր եւ առարկայական կդառնան մեր դարավոր կապերը:

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հшյրաքաղաք». ի՞նչ կա-չկա

Հաջորդ գրառումը

Գնшհատանք՝ գրքի միջազգային ցուցահանդեսում անցկացմանը

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Գնшհատանք՝ գրքի միջազգային ցուցահանդեսում անցկացմանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կալանավորվել է Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը

23/10/2025

Գյումրիում զանգվածային անկարգությունների գործով, դատարանի որոշմամբ կալանավորվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը: ՔԿ-ի փոխանցմամբ՝ Գյումրիում տեղի...

ԿարդալDetails

Announcement by the Heads of Media Outlets and Journalistic Organizations Addressed to the Representatives of Foreign Diplomatic Missions and International Organizations Accredited in the Republic of Armenia

23/10/2025

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական