Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը եղել է «վերին աստիճանի արդյունավետ եւ կառուցողական»

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սակայն Թուրքիան չի հրաժարվում Հայաստանին սռնչվող խնդիրները Ադրբեջանի ու Մոսկվայի հետ լուծելու գայթակղությունից

Մարտի 11-13-ն Անթալիայում հրավիրվեց դիվանագիտական 2-րդ ֆորումը, որին մասնակցել են պետությունների եւ կառավարությունների 20 ղեկավար, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ավելի քան 70 նախարար, 50-ի չափ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչ, 785 լրագրող, 200-ը՝ արտասահմանյան։ Մասնակիցների ընդհանուր թիվը 2 հազար  500 է եղել։

Ֆորումի վրա իր կնիքն է թողել Ուկրաինայի ճգնաժամը։ Թերեւս դրանով է բացատրվում Ստոլտենբերգի մասնակցությունը ֆորումին, ինչպես նաեւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլի նախաձեռնությամբ կազմակերպված եռակողմ հանդիպումը՝ մասնակցությամբ ՌԴ եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրո Կուլեբայի։ Հանդիպումը, ինչպես ենթադրվում էր, ռուսական կողմի կոշտ դիրքորոշման պատճառով որեւէ արդյունք չտվեց։

Անթալիայի ֆորումին մասնակցել է նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ունենալով առանձին հանդիպում թուրք պաշտոնակցի հետ։ Թուրքական մամուլի վկայությամբ մարտի 12-ի Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը տեւել է կես ժամ։ Ի դեպ՝ Մեջլիսի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, մեր հայրենակից Կարո Փայլանը սոցցանցում հաղորդագրությամբ ողջունել է Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումը։

Դրա ավարտին երկու նախարարները ճեպազրույց ունեցան լրագրողների հետ։ Հանդիպումը լայն արձագանք գտավ թուրքական մամուլում, իսկ հեռուստատեսությունները, ընդհատելով ընթացիկ հաղորդումները, ուղիղ եթերում հեռարձակեցին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարների հանդիպման մասին պարզաբանումները։ Չավուշօղլուն հանդիպումը բնութագրեց «վերին աստիճանի արդյունավետ եւ կառուցողական», ապա ասաց, որ ջանք են գործադրում Հարավային Կովկասի խաղաղության եւ կայունության համար, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ծավալվող բանակցություններից եւ նորմալացման գործընթացից գոհ է նաեւ Ադրբեջանը, որն աջակցում է գործընթացը։ Վերջում նա մատնանշեց. «Նորմալացման գործընթացը շարունակելու ենք առանց որեւէ  նախապայմանի»։

Հանդիպման մասին գրեթե նույն բնույթի հայտարարություններ արեց ՀՀ արտգործնախարար Միրզոյանը, ինչ Չավուշօղլուն։ Նա հրավերի համար շնորհակալություն հայտնեց Չավուշօղլուին, հավելելով՝ «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, եւ անհրաժեշտ եմ համարում դրական կերպով արձագանքել այդ ուղերձին։ Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման նպատակով՝ առանց որեւէ նախապայմանի»։ Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ եւ հույս հայտնեց մոտ ապագայում հասնել դրական արդյունքների, պայմանավորելով այդ ամենը տարածաշրջանում բոլոր ժողովուրդների խաղաղություն եւ կայունություն կառուցելու պատրաստակամությամբ։

Երկուստեք արված վերոհիշյալ հայտարարություններն ընդհանուր բնույթի են, որեւէ պատկերացում չեն տալիս Միրզոյան-Չավուշօղլու հանդիպման բովանդակության մասին։ Այդ իսկ պատճառով փորձել ենք պատկերացում կազմելու համար հետեւել Չավուշօղլուի՝ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ  հանդիպումներին։ Թուրքական «Kanald» հեռուստատեսության կայքի տվյալներով Թուրքիայի արտգործնախարարը ռուս գործընկերոջ Լավրովին ասել է. «Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո մենք ձեռնամուխ եղանք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործին։ Ադրբեջանը Հայաստանին սռսջարկել է հաշտության համապարփակ պայմանագիր։ Երբ Ալիեւը Հարավային Կովկասի երկրներին , Թուրքիայի եւ Իրանի մասնակցությաբ, 3+3 ձեւաչափով համաժողով գումարելու կոչ արեց, կոչին առաջինն արձագանքեց Էրդողանը։ Հարաբերությունների նորմալացման դեպքում ինչո՞ւ Հայաստանին չներգրավել այդ ձեւաչափում։ Իմ կարծիքով հաշտության պայմանագրի բանակցություններում չպետք է զգացվի 3-րդ կողմի կարիքը։ Մենք աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախատեսվող յուրաքանչյուր քայլ։ Հայաստանի հետ ծավալվող նորմալացման գործընթացն էլ Ադրբեջանն է աջակցում։ Ամեն մի հարց քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Շարունակելու ենք քննարկել հետայսու եւս։ Ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած հաշտության պայմանագրին Հայաստանի դրական պատասխանը լինելու է բոլորի օգտին։ Անհապաղ պետք է սկսել դրանք։ Բանակցությունների սկզբնավորումն անգամ ինքնին դրական քայլ է»։

Չավուշօղլուն հանդիպել էր նաեւ Բայրամովին, սակայն այդ հանդիպման մասին նյութերը համացանցում չգիտես ինչու անհասանելի են կամ պաշտպանված չեն, ներառյալ Թուրքիայի արտգործնախարության կայքը։Սակայն մարտի 10-ին Բայրամովին Անթալիայում հանդիպել էր նաեւ Լավրովը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ՌԴ արտգործնախարարությունը դրա առնչությամբ տարածել է հաղորդագրություն, ըստ դրա՝ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման գործընթացի սկզբնավորմանը եւ տարածաշրջանում տնտեսական ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն առչվող խնդիրներ, ապա կողմերը մտքեր են փոխանակել 3+3 ձեւաչափով Հարավային Կովկասում համագործակցության պլատֆորմի 2-րդ հանդիպումը շուտափույթ անցկացնելու շուրջը եւ այդ հարցում եղել են համակարծիք։

Ինչպես երեւում է, Թուրքիան դեռեւս չի հրաժարվել Հայաստանին եւ Արցախին առնչվող խնդիրները, այդ թվում նաեւ նորմալացման գործընթացը, Մոսկվայի միջոցով կարգավորելու գայթակղությունից։ Ինչո՞ւ հրաժարվել, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղը համարում է «բնիկ ադրբեջանական տարածք», մտավոր հաշմանդամի տեղ դնելով հայ ժողովրդին, իսկ Հայաստանը կրկնակի ցեղասպանության ենթարկելու մտադրության մասին ի լուր աշխարհի հայտարարող Էրդողանին հռչակում  իր «լավագույն ընկերը»։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կործանիչներ Ուկրաինայում

Հաջորդ գրառումը

Ընդդեմ խեղդամահության

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Ընդդեմ խեղդամահության

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր...

ԿարդալDetails

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական