Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի ֆենի համար ոտքի կկանգնեք, հայրենիքի համար՝ ոչ

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանյան ավտոբուսը լեփ-լեցուն է. օրվա ավարտն է: Օր, որ ավտոբուսի պես լեփ-լեցուն է իրադարձություններով. ադրբեջանցիները շրջափակված Արցախից արդեն 11 օր թույլ չեն տալիս Կարմիր խաչի մեքենաներով Հայաստան տեղափոխել անգամ ծանր հիվանդներին: Հակարիի կամրջի փակ լինելու պատճառով Շուշիի շրջանի 4 գյուղ՝ 150 մարդ,  օրվա հացի ու ջրի խնդիր ունի: Սարսանգի ջրամբարն ադրբեջանցիները դատարկել են. Թարթառի հունը փոխել են դեպի իրենց տարածք: Թուրքիան պահանջում է  Երեւանում տեղադրված «Նեմեսիսի» հուշարձանը հանել՝ սպառնալով այլ միջոցներ ձեռնարկել: Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման համար Արցախից բացի, Հայաստանից նոր տարածքներ է պահանջում՝ 8 պայման, 8 գյուղ ու խոստանում անբանակ, անզինվոր, անպաշտպան  մի ծվեն Հայաստան ու…. աղետալի, ստորացուցիչ, պետականազուրկ ապագա:

Հսկայական ավտոբուսում նստած ուղեւորների 90 տոկոսը «հեռախոսների մեջ է»: Մեկը շոկոլադե տորթ պատրաստելու տեսանյութ է նայում, մյուսը՝ շորուկոշիկ է փնտրում, երրորդը՝ ֆիլմ. վարարոդը Հանրային ռադիո է լսում: Մեկը մյուսից անհանգստացնող լուրեր են:
«Օֆ, դե զզվացրիք էլի, մի Երեւան ա մնացել, էդ էլ տվեք-պրծեք»,- մռթմռթած մի կին:
Նա միակն էր, որ 40-50 հոգանոց ավտոբուսում արձագանքեց ռադիոյով հաղորդվող սարսափազդու լուրերին:

«Որդիների կանչ» հկ-ն արդեն մեկ շաբաթ ապավինում է հանրության աջակցությանը: Զոհված զինվորների ծնողները հույսները կտրել են դատաիրավական համակարգից, անցել են քաղաքական ու քաղաքացիական պայքարի՝ հույս ունենալով, որ քաղաքական կուսակցությունները, հանրությունը կկանգնի իրենց կողքին, իրենք մեծ բանակ կկազմեն, ու ազգովին կպայքարեն իշխանությունների դեմ:  Իսկ զոհված զինվորների հարազատները միայն արդարադատություն են ուզում: ուզում են, որ իրենց որդիների սպանության մեղավոները պատժվեն. նրանցից յուրաքանչյուրը փաստ ու վկայություն ունի, որ պատերազմական հանցագործություններ, դավաճանություններ են եղել, անպատասխանատու, սխալ հրամաններ են տրվել, իրենց որդիները չկան, իսկ մեղավորներն անպատիժ ապրում են:
Ծնողներն ահազանգում են՝ ոտքի ել, ժողովո՛ւրդ, վաղը զոհասեղանին ողջ մնացածների կյանքն է դրվելու, պատերազմը չի դադարելու, թշնամու ախորժակը չի փակվելու: Սա անձնական կորստյան ցավ չէ, 5000 տղաների կորստյան ցավը պետք է  յուրաքանչյուրինը լինի, չպետք է մտածել՝ նրանց հետ ողբերգություն է կատարվել, մեզ հետ չի կատարվի:

Դատաիրավական լինի, թե քաղաքական, բոլոր որոշումները կայացնողը մի հոգի է, ու պետք է նրան զրկել իշխանությունից, իսկ դրա համար միասնական, համախմբված պայքար է պետք. համոզված են զոհված զինծառայողների ծնողները: Նրանք իրազեկման ակցիաներ են սկսել նաեւ մարզերում, որտեղ իրենց ցավի հետ միայնակ մնացած բախտակից ծնողներ կան: Պետք է բոլորին հանել թմբիրից, անզորության զգացումն արմատախիլ անել ու ներշնչել, որ յուրաքանչյուր ոք կարող է թոթափել  իրեն պարտադրված պարտության, պարտադրված պատերազմի, նսեմացուցիչ «խաղաղության» բեռը, որի «անխուսափելիությունը» ստիպողաբար մեր վզին է  փաթաթել օրվա իշխանությունը:

Բանակային 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնություն է ստեղծվել: Դատական նիստերի ժամանակ Հակակոռուպցիոն դատարանի բակում միշտ նույն մարդիկ են կանգնած՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, իրավապաշտպաններ:
Բոլորն են հասկանում՝ Գրիգորի Խաչատուրովի դատական գործը շինծու է՝ «կարված», իրական նպատակը նրան մեկուսացնելն է ու որեւէ գործողություն ձեռնարկելու հնարավորությունից զրկելը: Խաչատուրովը չէր հնազանդվել իշխանությանը: Նա դեռ իր ծառայության ժամանակահատվածում պաշտպանական ամուր գիծ էր ստեղծել Տավուշում: Նա մեծ հեղինակություն ունի այնտեղ ու մեկ րոպեում կարող է իր շուրջը համախմբել իր համախոհներին, որոնք կպայքարեն ու տարածքներ չեն զիջի: Գրիգորի Խաչատուրովը կարող ուժ է, նա  իշխանության «դուդուկի տակ չի պարի». սա գիտակցում է  նաեւ նույն իշխանությունը, դրա համար էլ փակի տակ է պահել գեներալին:

Վերջին տարիներին Տավուշի սահմանամերձ գյուղերը՝ Այգեձորը, Մովսեսը, Ներքին Կարմիրաղբյուրը, Չինարին թշնամու կողմից չեն թիրախավորվում: Նախկինում այս գյուղերի բնակիչներն  ամենօրյա վտանգի մեջ էին ապրում, կրակոցներն անպակաս էին: Ի՞նչ պատահեց, որ վտանգը վերացավ: Հարցրեք տավուշցիներին, ու նրանք կպատմեն, թե Բանակային 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ինչպես է Տավուշում հայկական դիրքերն առավել բարենպաստ դարձրել, իսկ թշնամուն զրկել մեր գյուղերը թիրախավորելու հնարավորությունից:

Նրա ստեղծած ուժեղ բնագծերն այսօր էլ կան, ամուր են ու այդպիսին էլ կմնան, եթե դրանք դավադրաբար չզիջվեն թշնամուն, ինչի մտավախությունը բոլորս ունենք:

Առայժմ թշնամու ճանկերը չեն հասել Տավուշ, բայց ռազմատենչ ու տարածապաշտական նրա հայտարարություններում Տավուշն էլ է ներկայացված՝ որպես հերթական զոհ:

Գլխին կարմիր ժապավեն կապած ու բերանն աղ դրած մատաղացու ոչխարի պես սպասում ենք, թե երբ են մեզ բրթելու դեպի զոհասեղան: Բայց դրանից առաջ, ուզում ենք սիրուն, խնամված տեսք ունենալ՝ իրականությունը տեսնելու փոխարեն, նորաձեւությանը հետեւել, նոր շորուկոշիկ առնել, տրամադրություն գցող լուրերի փոխարեն երաժշտություն լսել, Չավուշօղլուի, Բայրամովի, Ալիեւի՝ հայաստանասպան ու արցախասպան ելույթները տեսնելու փոխարեն «Եվրատեսիլ» ու ծանրամարտի առաջնություն նայել, Հայրենիքի ու մեր սեփական կաշին փրկելու համար օրվա իշխանություններից ազատվելու պայքարի փոխարեն՝ մեգամոլերում բազմահազարանոց ամբոխի մեջ պայքարում ենք մի հարիչ կամ մի ֆեն շահելու համար:

Մի ֆենի համար մի րոպեում բազմահազարանոց ամբոխ հավաքվեց, Հայրենիքի փրկության համար 3 տարում 30 հազար մարդ էլ չհավաքվեց:

ՆԱԻՐ  ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայոց երեւելի անուն՝ Վարդան Դեւրիկյան

Հաջորդ գրառումը

Վերադարձ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Վերադարձ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025

Նարեկ Կարապետյանը գրում է․ Մի քանի ՔՊ-ական տիկնայք գրել են, թե իբր մինչև ՀԷՑ-ի Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվելս (որտեղ, աշխատավարձ...

ԿարդալDetails

«Հայաստան» խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին

26/09/2025

Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է. բացառիկ մանրամասներ

26/09/2025

Մեկնարկել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցումը

26/09/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական