Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի ամբողջ «մատյան գունդ»՝ 1,60 սմ ու 70-80 կգ զանգվածի համար

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չկարծեք, թե միայն  անցած չորեքշաբթի էր  Ազգային ժողովի տարածքը 1 կմ շառավղով ոստիականաշատ, սեւբերետավոներով լի, պարեկախեղդ եղած: Ամեն չորեքշաբթի այսպես  է, բայց այս անգամ ճիշտ նույն պատկերն էր՝ ինչ ադրբեջանական նախորդ հարձակումներին հաջորդած օրերին:

Օրբելի-Բաղրամյան խաչմերուկից մինչև Չեխովի անվան դպրոց, Դեմիրճյան փողոցով՝ մինչև Կոմպոզիտորների տուն, ԳԱԱ Պատմության ինստիտուտի շենքի հետնամաս՝ հազարավոր  ոստիկան-սեւբերետավոր-կարմիրբերետավոր-պարեկների կորպուսն էր կանգնած:
Ժամը 10:00-ից դիրքավորված էին, որ ժամը 16:30 վարչապետ Փաշինյանը պետք է ներկա լիներ  «ԱԺ-Կառավարություն» հարցուպատասխանին:

5 մեծ ավտոբուս, մի քանի՝ փոքր. այդքանը կանգնած էին միայն ԳԱԱ-ի դիմաց: Միջին հաշվարկով՝ միայն այդ տարածքում կար 1000-1500 ոստիկան, հապա ԱԺ-ի շրջակայքը, դարպասներից ներս, տանիքներն  ու շենքի հետնամասը քանի՜ հազար ոստիկանով էր լցված:

Եվ այս «մատյան գունդը» ժամը 10-ին բերվել էր, որ 7 ժամ այդպես մնար, հետո 16:30-ին ավելացվեին ոստիկանների նոր խմբաքանակներ միայն մի հոգու 1,60 սմ հասակն ու 70-80 կգ զանգվածը պահել-պաշտպանելու համար:

Սովորական չորեքշաբթիներին նույն պատկերն է՝ ոստիկան-սեւբերետավոր-կարմիրբերետավոր-պարեկների ոչ թե կորպուս, այլ մի փոքր սակավ կազմ՝ զորախումբ:

Ապրիլի 11-ին, ՀՀ ինքնիշխան տարածքում թշնամին հարձակվեց հայկական դիրքերի վրա: Սա առնվազն ահաբեկչություն էր, իսկ ավելի ստույգ՝ պատերազմական նախահարձակ գործողություն: Ու բոլորս լավ գիտենք, թե հայ-ադրբեջանական շփման գծում մեր զորքը որքան սակավաթիվ է՝ համեմատած ադրբեջանական ստորաբաժանումների հետ: Այս փաստն, անշուշտ, հոգեբանորեն ճնշում է հայ զինվորին, որը տեսնում է, թե հայկական զինուժի համեմատ՝ թշնամու զորքը որքան մեծաթիվ է ու լավ սպառազինված:

Նույնիսկ ստույգ չգիտենք՝ ԶՈ՞Ւ-ն է կանգնած, թե ԱԱԾ-ն, չէ՞որ Հայաստանի իշխանությունը զբաղեցնողը  որոշեց, որ ՀՀ ԶՈՒ-ի փոխարեն ԱԱԾ սահնապահներն են կանգնելու մեր դիրքերում:

Փոխարենը՝ հստակ գիտենք, թե ովքեր են պահպանում – պաշտպանում-պաշտում  1,60 հասակն ու  70-80 կգ զանգվածը: Պարեկներից  բացի՝ հատուկջոկատայիններն են գերակշռում՝ հաղթանդամ, սպորտային կեցվածքով, ամուր մկաններով, մարտարվեստին տիրապետող, զինատեսակների մասին՝ էլ չասենք:

Հայ-ադրբեջանական սահմանին 1 տարի ծառայող զինվորը 3 անգամ է զենք տեսել, մարզումների, պարապմունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Սրա մասին բարձրաձայնել  չի թույլատրվում:
Վերադառնանք ԱԺ-ի հարակից տարածք: Կեսօրին հազարավոր  ոստիկան-սեւբերետավոր-կարմիրբերետավոր-պարեկների կորպուսը ձանձրույթից այսուայնտեղ նստած՝ հեռախոսի մեջ է մտել: Տղերքն արդեն ուշադրություն էլ չեն դարձնում շրջապատին, մարդկանց: Ժամանակ են սպանում:

Մենք արդեն 5 տարի ապրում ենք ծայրահեղությունների մեջ ու վարժվել ենք այդ ապրելակերպին: Մի քանի հազար ոստիկան մեկ անձ պաշտպանելու համար (թե ումից, դա էլ հայտնի չէ) թանկարժեք 7 ժամ է սպանում, իսկ 300 կմ այն կողմ՝ Սյունիքում, 1 վայրկյանը 4 հայ զինվորի է սպանում:

Սյունիքում մի քանի տասնյակ զինվոր է կանգնած՝ Հայաստանի դարպասը, 140 հազար  սյունեցու   պաշտպանելու համար, Երեւանի կենտրոնում մի քանի հազար ոստիկան է կանգնած 1,60 հասակ ու 70-80 կգ զանգված պաշտպանելու համար:
Ծայրահեղության զուգահեռ ծայրահեղությունն էլ այն է, որ Երեւանի ամենաբանուկ հատվածով՝ Բաղրամյան պողոտայով, հայ հասարակությունն անցնում է ոստիկանական ավտոբուսների շարասյան, ոստիկանական զորախմբերի կողքով այնքան անտարբեր, ասես պատի կողքով է անցնում:

Մոտենալ-հարցնել՝ տղերք, ինչո՞ւ եք այստեղ հավաքված, արդեն մի քանի ժամ ի՞նչ եք անում՝ պարապ-սարապ, ո՞ւմ եք պաշտպանում եւ ումի՞ց. երբեք, ոչ մեկին այսպիսի հարցերը չեն հուզում: Պատին որեւէ մեկը հարց կտա՞: Մարդիկ էլ ոստիկաններին չեն  հարց տալիս, բայց ոչ թե որոհետեւ արհամարհում են, բոլոր հարցերն ավելորդ են համարում, որովհետեւ պատասխանները գիտեն, այլ՝ որովհետեւ անտարբեր են, թքած ունեն ամեն ինչի վրա:
Եթե ոստիկանական ավտոբուսների վրա նապաստակ, ծիածան ու թիթեռներ նկարված լինեն, կամ եթե ոստիկանների գլխին հակագազ լինի, ոտքներին էլ՝ հողաթափեր, էլի չեն տեսնի ու չեն նկատի: էլ ո՜ւր մնաց՝ սրտացավ հարցեր տան:

ԳԱԱ-ում 3 օր գիտաժողով էր՝ նվիրված Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին:
Մտավորականները, գրողները, գրականագետները, պրոֆեսորները, ակադեմիկոսներն անցնում են ոստիկանական զորախմբի կողքով, որ մտնեն Ակադեմիա. ոչ ոք թեկուզ հպանցիկ հայացք չի գցում հայրենի իրավապահների վրա: Ամեն ինչ կարգին է, սովորական, օրինաչափ, կյանքն ընթանում է իր հունով:

Ակադեմիայի դռան մոտ ոտքները կախ գցած ավագ ու միջին սերնդի մտավորականները կատակեցին,  գովեստի խոսքեր ասացին միմյանց ու ներս մտան: Բոլորին ճանաչում եմ.  ոչ ոք թումանյանագիտության հետ  ո՛չ օրգանական, ո՛չ անօրգանական որեւէ կապ չունի, բայց գիտաժողովի մասնակից է: Դահլիճում քաղաքականությամբ չզբաղվող, երկրի որեւէ իրադարձության երբեք չարձագանքող ու կարծիք չհայտնող, գլուխները կախ, աջները քաշած մտավորականներն են միայն: Իսկը՝ Թումանյանի բնորոշած խալխ: Ու «ցավին՝ անտեղյակ, դավին՝ անտարբեր»՝ եկել  խոսում են, պատմում են այն Թումանյանի մասին, որը ճպուռից սկսած՝ մինչեւ Լոռեցի Սաքո ու Խայամ, բոլորի ցավն իրենն էր դարձրել, բոլորի ցավով տառապում էր, ու ժամանակից շուտ ծերացավ, ժամանակից շուտ մահացավ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՑԱՎԻՑ ՈՒ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ:

Ծայրահեղությունների մեջ ապրելը, ճիշտ է, սովորական է դարձել, բայց այս կենսակերպը մեզ դատապարտելու է ինքնաոչնչացման:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԺ ընդդիմությունը Փաշինյանին ուղիղ հարցեր տալուց խուսափում է

Հաջորդ գրառումը

Ռուսաստանում Ալիեւի բարեկամների ցանցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ բանակն է լռում, խափանվում են նաև պետության գոյատևման վերջին մեխանիզմները. վերլուծություն

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանում Ալիեւի բարեկամների ցանցը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական