Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր ո՞ր մեղքի համար – 2

Գեղամ Քյուրումյան
16/05/2025
- 16 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
10
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թե ինչո՞ւ թիվ 2-ով է ներկայացվում սույն մտորումները, ծանոթացեք ստորեւ: 2005 թվականի մայիսյան այս օրերին էր, հեռախոսազանգ ստացա: Ուսանողության տարիների համակուրսեցիս էր, Ե.Ա.-ն, որ պարզվեց՝ «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն անվանմամբ կազմակերպության համահիմնադիրներից է: Անվանումն ինչ-որ առումով տրամադրող էր, ուստի ընդունեցի ընկերոջս առաջարկը, հերթական մտորումներս ներկայացնել իր կողմից հանրայնացվող «Արմատ» կենտրոնին: Այն նաեւ իրականացվում էր «Հայկական ժամանակ» օրաթերթի միջոցով, որոշակի հաճախականությամբ: Մտորումներս ներկայացրի ՀՀ գյուղատնտեսությունում տիրող անմխիթար վիճակի շուրջ, պաշտոնական վիճակագրության օգնությամբ փաստելու այն անհանգիստ դրությունը, որում գտնվում է երկիրը պարենային ապահովության ու անվտանգության առումներով: Մասնավորապես նշել էի «Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ կառավարությունը հաստատել է գյուղատնտեսության նախարարության առաջիկա տարիների ռազմավարությունը, որը տարօրինակորեն, առ այսօր չի ներկայացվում հանրությանը»: Մտորումներս ավարտել էի հետեւյալ տեքստով «Արարատյան հարթավայրի ու կից նախալեռնային բարեբեր գոտու ընդհանուր տարածքը 620 հազար հեկտար է, որից գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր են 310 հազար հեկտարը դաշտավայրը հիմնականում ապահովված է ոռոգման ջրով, պակաս չէ նաեւ արեւի ջերմությունը: Համանման պատկեր է երկրի այլ տարածաշրջաններում ամեն ինչ ունենք, բացի սրտացավ տիրոջից:

Ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի համար»:

Ահա ինչի մասին է ամբողջ 20-ամյակ անց մտաբերվող «Մեր ո՞ր մեղքի համար-2»-ը: Այն մասին, որ 2000-ականների առանջին տարիներին հացահատիկի արտադրությունը կազմում էր 430 հազար տոննա, ինքնաբավության մոտ 60 տոկոս, երբ 2024-ին այն հազիվ է մոտենում 100 հազար տոննայի, կազմում 20 տոկոս: Հիմնական կենդանական ծագման հումք խոշոր եղջերավորի ու խոզի մսի կիլոգրամի գինը չէր անցնում 1000 դրամից, կաթնամթերքը հիմնականում կաթից էր պատրաստվում, երբ հիմա հիշատակված մսատեսակների կգ-ի գինը 3500 դրամի սահմաններում է, իսկ կաթնամթերքը հիմնականում ներկայացվում է որպես կաթ պարունակող արտադրանք, քանզի կովերի գլխաքանակը 330 հազարից իջել է 230 հազարի: Այս վիճակին է հասցվել այն պարզ պատճառով, որ չգիտես ում «բարյացկամությամբ» ՀՀ կառավարությունն իր ոչ հարուստ բյուջետային միջոցներն օգտագործում է ինչ-որ ինտենսիվ այգիներ ծրագրերի ֆինանսավորմանը, որով նախատեսվում է ելակ ու կեռաս հասցնել Երկիր մոլորակի գնողունակ հատվածին, երբ սեփական ժողովրդի հիմնական մասն ամենօրյա առողջ սննդակարգի խնդիր ունի, առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 100000 բնակչության համեմատ առավելագույն թվով բուժման կարիքավորներ: Չասե՞նք ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի համար:

ՀՀ օրենքի ուժ ունեցող ֆինանսական հանրային միջոցները թե որ երկրի օրինակով են հատկացվում ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրերում ընդգրկված որոշակի հնարավորություններ ունեցող անձանց ու ժամեր առաջ հիմնված ընկերություններին, այնպես էլ պարզ չի դառնում: Փոխարենը հայտնի է, որ գյուղոլորտը ներկայացնող այդ հատվածն անվերջ պահանջում է սահմանափակել հատկապես բանջարեղենային մշակաբույսերի ներկրումը, այդկերպ՝ մենաշնորհային միջավայրի ձեւավորումն ու գնային ամենաթողության անսահմանումը: Այն առաջանում է գերշահույթների հանդեպ ակնկալիքի ամենաթողությունից, երբ ամենատարբեր խնդիրներին ու աղետներին ավելանում  է մեկ հեկտարի հաշվով տասնյակներով աշխատուժի անհրաժեշտությունը, որը պարզագույն աշխատանք է կատարում միրգը հավաքելու, տեսակավորելու նպատակով: Իսկ ահա հացահատիկային մշակաբույսերի պարագայում մեկ աշխատողն անգամ հարյուրավոր հեկտարի վրա է գերարդյունավետ գործողություն ծավալում, որը մեզանում գյուղոլորտի պատասխանատուները պարզապես չեն նկատում: Այն փոխարինում են փոքր որակվող հողակտորները միավորելու շուրջ ինչ-որ ծրագրերով, երբ այդ մասին խոսվում է տասնամյակներով, հերթական անկարողությունը դրսեւորելով: Պատասխանատուների համար սովորական բան է դարձել լիզինգից խոսելը, երբ ասենք իսպառ բացակայում է հիմնական մշակաբույսերից եգիպտացորենի աճեցման նպատակով անհրաժեշտ տեխնիկան, իսկ ծրագրեր կազմվում են, անկատար մնում:
Դարձյա՞լ չասենք. մեր ո՞ր մեղքի համար, չէ՞ որ խնդիրը պարենային էապես վտանգված հարցին է առնչվում, հանրային ֆինանսական միջոցների ծախսերի արդյունավետությանը, տվյալ պարագայում անարդյունավետությանը, որտեղ կարելի է հիշել հայտնի «անունը կա, ամանում չկա» ասացվածքը:

Օրեր առաջ ակտիվ լրագրությամբ զբաղվող 81-ամյա ՀՀ քաղաքացիս երկրի երեք առաջին դեմքերին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին, ըստ համեստ բնակչիս հետեւյալ խոսքերն եմ հղել. «Ինչքան էլ սննդաբանները նշեն բուսական սննդահումքի գրավչությունը, առայժմ մարդ արարածը գերակայությունը տալիս է կենդանական ծագման սննդակարգին: Անհասկանալիորեն Հայաստան երկրում այս պարզ մոտեցումը չի ընդունվում, այն անգամ մերժվում է»:
Տեսնենք ի՞նչ կպատասխանեն:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հ Գ – հավերժի միջավայրւոմ հայտնվելու ժամանակի մեջ եմ: Ի՞նչ լուր տանեմ հարցիս պատասխանին սպասողներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մորիս Ռավելի նամակները Մարգարիտ Բաբայանին

Հաջորդ գրառումը

Դոկտ. Պրոֆ Օտտո Լուխթերհանդի ելույթի համառոտ տարբերակը

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

19/09/2025
Հաջորդ գրառումը

Դոկտ. Պրոֆ Օտտո Լուխթերհանդի ելույթի համառոտ տարբերակը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Միանշանակ, իմ աշխատանքը խոչընդոտող բաներ տեսնում եմ. Վարդան Ղուկասյան

23/09/2025

Եթե դա իրենց ռեյտինգ է ապահովում, թող այդպես ասեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով ՔՊ–ականների...

ԿարդալDetails

Իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ. Վլադիմիր Մարտիրոսյան

23/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Եթե Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բա իրա զորքերը ի՞նչ գործ ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքում. Աբովյան

23/09/2025

Երկրի ղեկին կանգնած է հոգեկան խանգարումներով և հիստերիկ նոպաներով կառավարվող մի անձնավորություն. hիվանդը արդեն շփոթում է հապավումների տառերը. Լևոն Զուրաբյան

23/09/2025

Սյունիքի միջանցքը և ապաշրջափակումը․ Արթուր Խաչատրյան

23/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական