Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք 5-10 չենք, 5-10  հազար ենք. Դատախա՛զ, կալանավորի՛ր Փաշինյանին

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողները մինչեւ հիմա չէին ճանաչվել պատերազմից տուժածներ, այսինքն՝ քրեական գործով  նրանց դատավարական որեւէ կարգավիճակ չէր տրվել: Բողոքի ցույցի արդյունքում դատախազությունը նրանց  վերջապես պատերազմից տուժածի իրավահաջորդի կարգավիճակ տվեց:

Իրենց որդիների սպանվելու հանգամանքներով հետաքրքրված ծնողները հաճախ են հանցակազմ հայտնաբերել, սեփական հետաքննությունն անցկացնելով՝ համոզվել, որ կան փաստացի մեղավորներ: Կծիկը քանդելով՝ հասել են նույն կետին. կատարվել են մեծամասշտաբ դավաճանություններ, տրվել են  սխալ հրամաններ: Ռուսական մատրյոշկաների սկզբունքով՝   սխալներն  ու դավադրությունները «մեկը մյուսի միջից են դուրս եկել», կամ ինչպես Թումանյանը կասեր՝ մեկի պոչը մեկելի տակն է: Եվ բոլորը դուրս են գալիս մեկ կետից՝ երկրի գերագույն գլխավոր հրամանատարից:

1,5 տարվա ընթացքում զոհվածների հարազատներից ոմանք հանցագործության մասին տեղեկություններ են հաղորդել, ներկայացրել դատական մարմիններին, բայց  գործը քննելու համար հարց է առաջացել՝ ձեզ ինչպե՞ս ներկայացնել, ի՞նչ կարգավիճակ ունեք, ո՞ւմ շահերն եք պաշտպանում: Տրամաբանական հարցեր են, որոնց պատասխանը խիստ անհրաժեշտ է  քրեական գործեր հարուցելու համար: Չկա տուժող, չկա կարգավիճակը, հետեւաբար, չկա տուժողի իրավահաջորդը:

Ապրիլի 26-ին զոհված զինծառայողների հարազատներն առաջին անգամ բողոքի միասնական ակցիաներ սկսեցին: Ունեն ծրագիր, ունեն օրակարգ: Ընդդիմության՝ 1,5 տարի շարունակվող ցույցերը միշտ մարման են գնացել, որովհետւ չեն ունեցել հստակ օրակարգ, նպատակ: Միայն «Նիկոլ դավաճան», «Նիկոլ կապիտուլյանտ» վանկարկումներով Նիկոլից չես ազատվի. դրանում համոզված էր նաեւ ինքը՝ ընդդիմությունը:

Զոհված զինծառայողների հարազատները կետ առ կետ մշակել են իրենց օրակարգը, գործողությունների ծրագիրը: Հիմքում դատաիրավական կշիռն է: Նրանք դուրս են եկել զգացական դաշտից, իրենց որդիների սպանության վրեժին մոտենում են առարկայական, նպատակային, շոշափելի տեսանկյունից՝  կան մեղավորներ, կա հանցակազմ, ուրեմն պետք է լինի պատիժ:

Զոհված զինծառայողների հարազատների թիրախը ՀՀ Գլխավոր դատախազությունն է: Նոյեմբերի 9-ից հետո ծնողներից շատերը դիմել են դատական մարմիններին, իրենց անձնական հետաքննությունների հիման վրա  հայց ներկայացրել, ցուցմունքներ տվել այս կամ այն սպայի դեմ: Հաճախ նույն հանցակազմով տարբեր գործեր են միավորվել. Ծնողներն այդկերպ փորձել են դատական մարմիններին ապացուցել, որ իրենց զավակների դեմ տեղի ունեցածը կանխամտածված դավաճանություն կամ մեկ-երկու պատասխանատու անձանց սխալ հրամանի հետեւանք է. ի դեպ, հրամանների հեղինակները ողջ են ու շարունակում են աշխատել բանակում: Ծնողները փորձել են ապացուցել, որ նույն պատմությունը՝ գործող նույն անձանցով,  չէր կարող պատահականություն լինել, չեն կարող, չէ՞, նույն հանցանքի մասին, նույն պատմությունը պատմել Հայաստանի 4 տարբեր մարզերում, Երեւանում ու Ստեփանակերտում ու դա համարվի պատահականություն կամ կեղծիք: Զինվորների հարազատները  չէին կարող նախապես պայմանավորվել, որ նույն բանն են պատմելու, նույն ցուցմունքն են տալու: Ուրեմն կատարվել է պատերազմական մեծ հանցագործություն:

Բայց քանի որ նմանատիպ քրեական գործերը մնացել են կեսճամփին, մեկը մյուսի վրա են գցել, ծնողներին աննպատակ քարշ տվել այս դռնից այն դուռը, որոշվել է դիմել հենց Գլխավոր դատախազությանը, այլեւս ոչ մի Քննչական կոմիտե, ոչ մի Հատուկ քննչական ծառայություն կամ Ռազմական ոստիկանություն:

Ապրիլի 26-ից զոհված զինծառայողների հարազատները Դատախազության դիմաց են. վճռել են՝ գիշեր-ցերեկ մնալու են այդտեղ:

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ քրեական գործով ներգրավելու մասին պահանջը նրանք ներկայացրել են  ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Դատախազը գործն այլ մարմինների  ուղարկելու կարիք չունի, կարող է հաշված վայրկյանների ընթացքում որոշումը կայացնել, բայց ապրիլի 26-ին ոչ մի հայտարարություն չարեց: Հաջորդ օրը՝ ապրիլի 27-ին, Դատախազության մոտ  բողոքի ակցիան շարունակվեց: Դատախազությունից հայտնեցին, որ 5 օրվա ընթացքում  զոհված զինծառայողներին կպատասխանեն՝ Նիկոլ Փաշինյանին քրեական գործով  որպես մեղադրյալ ներգրավելո՞ւ են, թե ոչ: Եթե ներգրավվի, դրան պետք է հետեւի խափանման միջոցը, որը ոչ այլ ինչ է, քան կալանքը:

«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ Հանրապետության վարչապետն Ազգային ժողովում ասաց՝ կարող էինք պատերազմը կանգնեցնել, բայց կունենայինք նույն արդյունքը, իհարկե, առանց զոհերի: Ծնողների շրջանում հարցադրում առաջացավ, որ միայն այս ձեւակերպումը բավական է, որպեսզի մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: Ես հիմա հակառակն ասեմ՝ եթե առանց պաշտպանություն կազմակերպելու, մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր քննվի: Պետք է հաշվի առնել, թե օպերատիվ ինչ իրավիճակ է եղել, ինչ զենքեր են օգտագործվել»,- իր աշխատավայրից իջնելով ու ծնողների պահանջը լսելով՝ ասաց դատախազ Արթուր Դավթյանը:

Նա առաջարկեց, որ մի քանի ծնողներ բարձրանան իր աշխատասենյակ, զրուցեն, հասկանան իրավիճակը: Ծնողները չհամաձայնեցին. «Մենք 5-10-ը չենք մենք հազարներով ենք, բոլորս մեկ ենք, նույն ցավն ունենք: Պատասխանեք բոլորիս՝ Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնո՞ւմ եք, թե ոչ»:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ դեռեւս 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան 430 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ քրեական օրենսգրի 399 հոդվածի (պետական դավաճանության մասին ) հատկանիշներով քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Դատախազությունը հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, գործը 10 ամիս ձգձգվել է, մի կառույցից մյուսին փոխանցվել, հետո հարուցվել է քրեական  գործ, որից ոչինչ հայտնի չէ:

Փաստական հանգամանքներ կան, որոնք բավարար են Նիկոլ Փաշինյանին քրգործով որպես մեղադրյալ ներգրավելու համար: Դրանք կետ առ կետ ամրագրված են:

Նշենք դրանցից մի քանիսը՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգների հետեւանքով ձեռք է բերվել այնպիսի զինտեխնիկա, որը գործնականում կիրառելի չի եղել: Պատերազմի ժամանակ նա, սահմանափակելոով ռազմական գործողությունների վերաբերյալ հրապարակային խոսքը, հասարակությանը մոլորեցրել է, մարդիկ զոհերի եւ ռազմագերիների իրական թվի մասին տեղեկություններ չեն ստացել:

Փաշինյանը զորահավաքը թերի է կազմակերպել, պատերազմի օրերին նրա հրահանգով դադարեցվել է լրահամալրում, նա հրապարակային աղբյուրներով տեղեկություն է տրամադրել Հայաստանի պահուստների եւ պաշարների, պահեստազորի, զորացրվածների թվի, ծրագրվող ռազմական գործողությունների մասին:

2020 թվականի հոկտեմբերի 19-20-ը, ունենալով շատ ավելի քիչ կորուստներով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն, Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել այն: Նա հանձնել է Շուշին, որպեսզի, իր խոսքերով՝ դադարեցնի պատերազմը: Նա  ընդունել է, որ ինքն է զորքերը Հայաստանի սուվերեն տարածքից՝ Սյունիքից,   հետ քաշելու հրաման տվել, ինչի հետեւանքով Դավիթ Բեկ, Գեղանուշ, Ճակատեն, Ներքին հանդ, Ծավ, Որոտան, Շուռնուխ գյուղերի եւ Կապան քաղաքի սահմանների պաշտպանությունը եւ անվտանգությունը չեն իրականացվել: Փառուխ, Իշխանասար, Սեւ լիճ կոչվող տարածքները զիջել է Ադրբեջանին, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում Քաշաթաղի, Զանգելանի, Շուռնուխի, Փառուխի, Սեւ լճի հանձնման մասին խոսք չկա, ընդհակառակը՝ նշվում է, որ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

Մինչեւ հիմա նա չի լուծել  ռազմագերիների հարցը:

Որպես երկրի ղեկավար՝ թշնամուն դիմակայելու ուղիներ ցույց տալու, մարդկանց անվտանգությունն ապահովելու, կանխատեսվող պատերազմին պատրաստվելու գործողությունների փոխարեն՝ Փաշինյանը դիտավորությամբ հասարակության զգոնությունը թուլացնող հայտարարություններ է անում:

Դե իսկ նրա հայտնի հայտարությունները՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ, բանակցությունները սկսում եմ զրոյական կետից, ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» հրահրեցին մեծածավալ պատերազմ:

Պատերազմի ժամանակ կեղծ հայտարություններ անելով՝ նա օգտագործել է Սփյուռքի մեր հայրենակիցների ազնիվ մղումները, որոնք բազմաթիվ նվիրատվություններ են արել, բայց դրանք տեղ չեն հասել:

Փաշինյանն ինքն է խոստովանել, որ մինչև հիմա ինքն իրեն չի կարողանում համոզել՝ Կովսականն ու Սանասարը պատմական հայրենի՞ք են, թե ոչ: Դրանով նա կասկածի տակ է դնում ՀՀ անկախության հռչակագրով ամրագրված դրույթները, նաեւ արցախյան ազատամարտն ու մեր տասնյակ հազարավոր զինվորների անձնազոհությունը:

Խաղաության մասին իր մանիպուլյատիվ պատմություններով Փաշինյանը ցանկանում է  հանրության շրջանում համոզմունք ձեւավորել, թե անհրաժեշտ է իջեցնել Արցախի կարգավիճակի՝ մեր սահմանած նշաձողը: Ինչը նշանակում է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման, Արցախի անկախույթունը ճանաչելու իրավունքներից:

Զոհված զինծառայողների հարազատները այս հանցանքներին կարող են ավելացնել իրենց  զավակների անձնական պատմությունները, զոհվելու հանգամանքները եւ որպես պատերազմից տուժածի իրավահաջորդի կարգավիճակ ունեցողներ՝ կարող են առանձին քրեական գործեր ներկայացնել: Այդպիսի 5000 պատմություն կա,  ավելացրած կորսված Արցախը, տունուտեղ, ամեն ինչ թշնամուն թողած  տասնյակ հազարավոր արցախցի փախստական ընտանիքներ:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ են ակնարկում Թեհրանի դիվանագիտական սլաքները

Հաջորդ գրառումը

Թուրքական սալը հայկական խաչքարին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Թուրքական սալը հայկական խաչքարին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական