Շաբաթ, Մայիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ վարպետ Ալբերտ Յավուրյանը

ԱԶԳ
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
29
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

90-ամյակի առթիվ

Արվեստների մեջ իր ուրույն տեղն ու դերն ունի կինոօպերատարական արվեստը, որի նպատակն է կինոարարման վայրում ծնունդ առածը հնարավորինս մեծ արվեստով հավերժի մեջ ներկայություն դարձնել: Հայ ժողովուրդը, ինչպես հոգու եւ մտքի աշխատանքի մյուս բոլոր  ուղղություններին, այնպես էլ արվեստի այս տեսակին է տվել բազում  տաղանդներ. նրանցից մեկն է կինոօպերատոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի եւ ՀԼԿԵՄ կոնտկոմի մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ալբերտ Յավուրյանը:

Ծննդավայրը Գյումրին էր (այն ժամանակ՝ Լենինական), ծննդյան  տարեթիվը, ամիս-ամսաթիվը՝ 1935 թ. օգոստոս 26-ը: 1962-ին Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում ստացած գիտելիքների ամբողջությանը բնատուր մեծ շնորհը գումարելով՝ մուտք գործեց կինոյի հրաշք աշխարհ: Առաջին ֆիլմը ծնվեց Յալթայի կինոստոիդիայում: 64-ին հրավեր ստացավ Ֆրունզե Դովլաթյանից ու «Հայֆիլմ» կինոստուդիայից. միասին նկարեցին «Բարեւ՛, ես եմ» անմահ ֆիլմը (1965, 1967-ին՝ ՀԽՍՀ պետական մրցանակ): Ապա մեծ վարպետի կինոխցիկով հայ կիոնպահոցը հարստացավ նոր գործերով՝ «Երեւանյան օրերի խրոնիկա» (1972), «Այստեղ, այս խաչմերուկում» (1974, «Ոսկե դուկատ» մրցանակ (1975, Մանհայմ՝ Գերմանիա), «Երկունք» (1976), «Սգավոր  ձյունը» (1978), «Ապրեցեք երկար» (1979),  «Երջանկության մեխանիկա»  (1982, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1983-ին), «Մենավոր ընկուզենի» (1986), Օտար խաղեր (1986), Արշակ Երկրորդ (1988) եւ այլն (խաղարկային), «Եթե գաք մեզ մոտ՝ Հաղպատ» (1965), «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ՀԼԿԵՄ մրցանակ), «Մխիթարյանները» (1982) եւ այլն (վավերագրական):  Հրավեր եղավ լեգենդար Փարաջանովի կողմից. արդյունքը՝ «Աշուղ ղարիբ»-ը՝ 88-ին: Երկու վարպետները ձեռնարկեցին «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումը, բայց Փարաջանովի վախճանը անկատար թողեց ծրագիրը: Այնուհետ Յավուրանն իր կախարդական կինոխցիկով շարունակեց երթը հայ կինոյի բազմատասնամյա ճանապարհով ՝ թողնելով   «Երեք նավազներ տոթ անապատում» (1991), «Ռադիո-Երեւան» (1992), «P.S. (Հետգրություն)» (1993) խաղարկային եւ «Բոբո» (1991, բեմադրող-օպերատոր, սցենարի համահեղինակ՝ ՝ Ալբերտ Յավուրյան) նվիրված է Սերգեյ Փարաջանովին) խաղարկային-վավերագրական ֆիլմերը:

Աշխատեց նաեւ արտերկրում՝ Իրանում՝ 1991 եւ 1994 թթ.՝ «Տովարիշ»  եւ «Զինադադար», որը Թեհրանի միջազգային կինոփառատոնում ճանաչվեց «լավագույն օպերատորական աշխատանք»: Հրավերներ ստացավ նաեւ դրսից, բայց չընդունեց. նա իր հայրենիքին էր պետք ու թեպետ մեծ մասամբ հայրենիքում էլ ստեղծագործ աշխատանք կատարեց, այնուհանդերձ արժեքներ ուղարկեց հոգու գեղեցիկ կերտվածքների համամարդկային գանձարան:

Կրթական գործով էլ զբաղվեց՝ 1977-ից՝ մայր մանկավարժական բուհում՝ հայ կինոյի ապագային տալով կինոօպերատորների սերունդներ:

Կյանքից հեռացավ 2007-ի նոյեմբերի 5-ին:

 Գեղեցիկը պաշատամունքի առարկա եղավ նրա համար, անընդմիջական գոյություն՝ ապրած ամեն մի վայրկյանին, առաջնորդիչ փարոս կյանքում ու գործում: Չնայած մեծ տաղանդին ու դափնեպսակներին՝ միշտ մնաց չափազանց համեստ, եղավ ու մնաց նաեւ ազնիվ, հայրենասեր…

Գնահատվեց մեծ ջանքը նրա՝ հոգեւոր ու աշխարհիկ իշխանությունների, հայ եւ արտասահմանյան առանձին հաստատությունների կողմից՝ կոչումների, մրցանակների ու պարգեւերի տեսքով: Գնահատվեց նաեւ ամենաարդար դատավորների՝ ժողովրդի ու ժամանակի կողմից: Մնայուն հետագիծ թողեց հայ արվեստի կյանքում:

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Հրաչյա Արմենյան)

Բան. գիտ. թեկնածու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առուն չթռած հոպ լա չեն ասում

Հաջորդ գրառումը

Մինասի երկու որմնանկարները տեղափոխվել են նկարչի Ջաջուռի թանգարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Մինասի երկու որմնանկարները տեղափոխվել են նկարչի Ջաջուռի թանգարան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը կառավարվում է Իլհամ Ալիևի կողմից։ Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա սփյուռքի հայերի համար...

ԿարդալDetails
Նորություններ

Օտարերկրյա 150 դեսպան այցելել է բռնազավթված Ստեփանակերտի «Հայղթանակի զբոսայգի»

01/05/2026

Մայիսի 1-ի կապակցությամբ Ադրբեջանում օտարերկրյա դիվանագետներն այցելել են բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիների կառուցած «Հաղթանակի զբոսայգի»։ Ադրբեջանական APA-ն հայտնում է....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախից բռնի տեղահանված հայությունը պետք է վերադառնա իր բնօրրան տիրոջ իրավունքով և կարգավիճակով. Ստեփան Հասան-Ջալալյան

29/04/2026

2026թ. ապրիլի 21-ին Արցախի Հանրապետությունն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2026թ. հունիսի 7-ին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական