Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Մեզ համար առանձին փոխարժեք սահմանե՛ք».  ծրագրավորողները պետությունից օժանդակություն են ուզում

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դոլարի փոխարժեքի նվազումը շարունակում է անհանգստացնել ծրագրավորողներին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն ու ընկերություններն այս օրերին պետական տարբեր գերատեսչություններում հանդիպումներ են ունենում ու բարձրաձայնում՝ ամերիկյան դոլարի արժեզրկումը ֆինանսական լուրջ խնդիրներ է առաջացնում ոլորտում, եւ ընկերությունները դժվարանում են աշխատակիցներին աշխատավարձ վճարել:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ընկերություններից մեկում ծրագրերի իրականացման ղեկավար է այժմ աշխատում նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Նա այն համոզմանն է, որ ինչպես կորոնավիրուսի ու լոքդաունի ժամանակ է պետությունն աջակցել մի շարք ընկերությունների, այնպես էլ այժմ պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ եթե ոլորտը տուժի ու կազմալուծվի, ապա այն հետագայում վերականգնելը շատ ավելի բարդ, գուցեւ անհնար է լինելու: Իսկ առաջարկվող լուծումներ այս պահին երկուսն են, դրանցից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին եկամտահարկն ուղիղ կիսով չափ՝ 50 տոկոսով վերադարձնելն է: Ինչն, ըստ Գորգիսյանի, հարցի համար ոչ թիրախային ու անարդյունավետ լուծում է: Մյուս տարբերակը ենթադրում է, որ պետությունը կկոմպեսացնի տարադրամի փոխարժեքի տատանումները, այսինքն՝ ոլորտի ընկերությունների համար բոլորովին այլ փոխարժեք կսահմանվի:

«Նախկինում 1000 դոլարը 500 հազար դրամ էր, եւ աշխատողը 500 հազար դրամ աշխատավարձ էր ստանում: Այսինքն՝ եթե 1000 դոլարը 500 հազար դրամ էր, հիմա այն 400 հազար դրամ է դարձել, բայց ընկերությունն իր աշխատողին պետք է շարունակի 500 հազար դրամ վճարել: Դրա համար կա՛մ պետք է  աշխատավարձերը նվազեցնի, կա՛մ աշխատողներին կրճատի: Երկու դեպքում էլ մենք ոլորտում խնդիրներ ենք ունենալու, հիմնականում՝ աշխատողների արտահոսք: Իսկ եթե պետությունը փոխարժույթի տատանումն իր վրա վերցնի ու կոմպեսացնի դոլարի արժեզրկումը, ապա դա կոնկրետ խնդիր կլուծի ու ընկերություններին կօգնի մրցունակ մնալ»,- նշում է ոլորտի ներկայացուցիչը:

Տեղեկատվական ոլորտի ընկերությունների համար բոլորովին այլ՝ տարբերվող, արտարժույթ սահմանելն, ըստ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի, նշանակում է, որ այդ տարբերությունը Հայաստանի մյուս քաղաքացիներն ու հարկատուներն են վճարելու. օրինակ՝ 100 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչն ու 90 հազար դրամ ստացող դաստիարակը: «Երբ որ խոսում ենք արտարժույթի այլ փոխարժեքի կոմպեսացման մասին, պետք է հասկանալ ու գիտակցել, տարբերություն, օրինակ, ես կամ դուք, 100 հազար դրամ ստացող ուսուցիչն ու 90 հազար դրամ ստացող դայակը պետք է փոխհատուցեն»,- համեմատության համար ներկայացնում է իշխանական պատգամավորը:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը IT ոլորտի համար հատուկ փոխարժեք սահմանելու մեջ սոցիալական անարդարության էլեմենտներ է նկատում: Համեմատության համար նշում է՝ անդադար նկատվող գնաճի պայմաններում թոշակառուների կենսաթոշակն ընդամենը 3000 դրամով է ավելանում, բայց մինչեւ 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց պետությունը պատրաստվում է մինչեւ 100 հազար դրամի աջակցություն տրամադրել: «Եթե այդ դրույթը գործի դրվի, ապա սոոցիալական արդարության որոշակի էլեմենտներ կխախտվեն, քանի որ ոլորտներ կան, որտեղ մարդկանց վիճակը էաապես վատացել է, բայց նրանց պետությունը որեւէ աջակցություն չի տալիս»,- նշում է մեր զրուցակիցը:

Պետությունը ոլորտի ընկերություններին իսկապես ցանկանում է աջակցել, այդ իսկ պատճառով էկոնոմիկայի նախարարությունն աշխատավարձի նախորդ չորս ամիսների եկամտահարկի 50 տոկոսը վերադարձնելու օրինագիծ է շրջանառել այժմ: Բարձր տեխնոլոգիաների նախարարությունից «Ազգ»-ին հայտնեցին, որ ոլորտին աջակցելու համար Հայաստանի կառավարությունը դեռեւս 2014-ից աջակցող ու ձեռք մեկնող տարբեր ծրարգեր է իրականացնում: Դրանցից մեկն, օրինակ, նախարարության կողմից հավաստագիր ստացող ընկերությունների համար եկամտահարկի ընդամենը 10 տոկոս սահմանելն է: Աջակցող մեկ այլ ծրագրով էլ պետության կողմից հավաստագիր ստացած IT ընկերություներն, ի տարբերություն այլ կազմակերպությունների, շահութահարկ չեն վճարում: Այս տարի էլ Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը քեշ-բեքի ծրագիրն է թողարկել, ինչը ենթադրում է ծրագրավորմամբ զբաղվող նորաբաց ընկերության աշխատակիցներից եկամտահարկի ընդամենը 50 տոկոսը գանձել: Ծրագիրը կյանքի կոչելու համար պետբյուջեից արդեն 7 մլրդ գումար է դուրս գրվել ու տրամարդվել ընկերություններին:

Եթե օրենսդրական այս նախաձեռնությունը կյանքի կոչվի, ապա այն  կարող է սոցիալական բունտ հասունացնել դոլարով, եվրոյով, ռուբլիով աշխատավարձ ստացող մյուս ընկերությունների մոտ: Մի կողմ դնելով հարցի իրավական կամ տնտեսական կողմը, զուտ միայն բարոյական հարթակում ոլորտի ներկայացուցիչների պահանջն արդարացի չէ: IT ոլորտի ներկայացուցիչներն մեր հասարակության ամենից լավ վարձատրվող անհատներն են, իսկ անհատ ծրագրավորողների մեծամասնությունը դրսի ընկերությունների հետ է աշխատում, առձեռն գումար ստանում, եւ, բնականաբար, տարիներ ի վեր չգրանցված իր եկամտից պետության հարկ չի վճարում: Հետեւաբար այժմ պետությանը խիստ պայմաններ թելադրելը, գոնե բարոյական տիրույթում, ճիշտ չէ: Իսկ եթե էկոնոմիկայի նախարարության շրջանառած՝ եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը կյանքի կոչվի, ապա դա ոչ այլ ինչ, քան ծրագրավորմամբ զբաղվող ընկերություններին արտոնյալ համարել կլինի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը

Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Չերյոմին. Հայաստանին չի կարելի համաձայնել Ադրբեջանի հետ «պայմանագրին»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Չերյոմին. Հայաստանին չի կարելի համաձայնել Ադրբեջանի հետ «պայմանագրին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական