Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մահամերձ հիվանդին մի բաժակ ջրով չես փրկի

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հասարակության մի ստվար զանգված այսօր խոսում է Ռուսաստանի հետ հարաբարերությունները խզելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու ու հայացքը դեպի Արեւմուտք ուղղելու մասին: Նման տրամադրություններն, իհարկե, նոր չեն: Դեռեւս 1991-ից՝ ՀՀ-ի անկախացումից ի վեր, Ռուսաստանին «ցտեսություն» ասելու տրամադրություններ գեներացնողներ միշտ էլ եղել են, դրանք առավել քան ակտիվացել են հատկապես այն շրջանում, երբ Հայաստանի անվտանգությանն ինչ-որ կերպով վտանգ է սպառնացել:

Ռազմավարական մեր հիմնական գործընկերոջը հրաժեշտ տալու խոսակցությունները սրվեցիին հատկապես 2016-ի Ապրիլյան ու 2020-ի 44-օրյա պատերազմների ժամանակ ու հետո: Այսօր արդեն դրանք լայն տարածում են ստացել, ու հայ հասարակությունը, որ սեփական սխալներն այլոց ուսերին բարդելու հարցում անգերազանցելի է, որոշել է՝ Ռուսաստանն է մեղավոր, որ Հայաստանի սահմանները պատերազմից հետո չեն կահավորվել, բնագծեր չկան, բանակը չի վերազինվել:

Նման տրամադրություններ գեներացնողը, իհարկե, նաեւ օրվա իշխանությունն է, որ թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների շուրթերով հայտարարում է, թե 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դաշնակից պետությունները (այսինքն՝ Ռուսաստանը), մեզ զենք չի վաճառել: Ավելին՝ Փաշինյանը վստահեցնում է, թե Հայաստանը փող ունի, բայց մեզ ոչ ոք զենք չի վաճառում: (Զենքի վաճառքի նյուանսներին մեր թերթի նախորդ համարում էինք անդրադարձել): Երեկ արդեն՝ կառավարության նիստի ժամանակ, երկրի կառավարման ղեկը ստանձնած անձը բարձրաձայնեց մեկ այլ հանգամանք՝ դեպքեր կան, որ Հայաստանը զենքի գնման համար 100 միլիոնավոր դոլարներ  է վճարել այս կամ այն երկրին, բայց զենքը Հայաստանին այդպես էլ չի հասել: Թե ինչքանով է Փաշինյանի ներկայացրածը մոտ իրականությանը, չենք կարող ասել, բայց օրինակի համար կարող ենք հիշել «Իսկանդերի»՝ «10 տոկոսով կրակելու» պատմությունը, ինչի մասին հայտարարելուց հետո Փաշինյանի մամուլի քարտուղարը ստիպված եղավ ասել, թե վարչապետը շփոթվել ու ճիշտ չի ըմբռնել եղելությունը: Փաշինյանը, ի դեպ, երեկ հայտարարեց նաեւ, որ Հայաստանը մեծացնում է ռազմական ոլորտին ուղղվող ծախսերը: Պարզ դարձավ նաեւ, որ պաշտոնական Երեւանը Հնդկաստանից 250 մլն դոլարի զենք է պատրաստվում ձեռք բերել: Այժմ մնում է հուսալ, որ Հնդկաստանն էլ Հայաստանին «չի գցի», ու մատակարարվող զենքերը «Իսկանդերի» նման միայն 10 տոկոսով չեն կրակի:

Իշխանական ամենատարբեր օղակի ներկայացուցչները՝ պատգամավորների օգնականներից մինչեւ նախարար, Facebook-ի իրենց էջերում տարածում են, թե Հայաստանը վերջապես կարողանում է զենք ձեռք բերել: Սա մահամերձ հիվանդին մի բաժակ ջուր տալու է նման: Եթե օրենսդրի ու գործադրի ներկայացուցիչներն ամենօրյա ռեժիմով հայտարարում են, որ հակառակորդն ամեն պահի նոր սադրանքի կարող է դիմել, հաջորդ արկն էլ կարող է Երեւանի վրա ընկել, ապա զենք ձեռք բերելով՝ չես կարող ուրախացնել օրական ռեժիմով մի քանի երիտասարդի դիակ հողին հանձնող հասարակությանը, մանավանդ եթե ձեռք բերվելիք զենքերն, օրինակ, «բայրաքթարին» հակակշռող նորագույն ԱԹՍ-ներ չեն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիւանագիտութիւն

Հաջորդ գրառումը

Իրանի իշխանությունները բացառում են գունավոր հեղափոխությունների հեռանկարը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իրանի իշխանությունները բացառում են գունավոր հեղափոխությունների հեռանկարը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական