Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ճգնաժամային կառավարման անցնելու մեր ժամանակը

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ոմանց կարծիքով եկել է համաշխարհային 3-րդ պատերազմի ժամանակը։ Իրականում սակայն, 3-րդ համաշխարհայինը, ավելի ճիշտ՝ 2-րդը, դեռեւս չի ավարտվել եւ հատկապես Բեռլինի պատի կառուցումից հետո շարունակվել ու շարունակվում է ամբողջ երկրագնդով մեկ։ Պարզապես փոխվել է պատերազմի դաշտը, մի կետից անընդհատ տեղափոխվել մյուսը, երբեմն «սառը», երբեմն «տաք» հակամարտությունների տեսքով, հազվադեպորեն ուղղակի, ավելի հաճախ՝ միջնորդավորված։ Եվ իզուր չէր, որ 1945 թ.ին Գերմանիայում ամերիկյան զորքի «խենթուկ» հրամանատարը՝ գեներալ Փեյթընը դաշնակիցների հաղթանակից հետո կոչ էր անում ռուսներին կռվել իր զորքի հետ։ «Քանի երկուսս էլ էստեղ ենք՝ եկեք կռվենք, մեկ է՝ մի օր կռվելու ենք»։ Իրականում ոչ ոք պատրաստ չէր դրան, սակայն պատրաստ էին փոխարենը կռվեցնել ուրիշներին՝ իբր գաղափարախոսական, այնուհետեւ համամարդկային ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության, կամ ժողովրդավարության համար։

Ռուս-ուկրաինական պատերազմը, ի տարբերություն նախորդ՝ ավելի քան 75 տարի երկրագնդի տարբեր կետերում մոլեգնած առճակատումների, Արեւելք-Արեւմուտք հակամարտության առավել անմիջական ճակատն է դարձել հիմա, որոշ առնմանությամբ պատմական մեկ այլ դրվագի՝ Կուբայում սովետական միջուկային հրթիռների տեղակայմանը հետեւած տագնապի, որը հանգուցալուծվեց՝ նաեւ շնորհիվ մեր մեծահռչակ հայրենակցի հնարամիտ ջանքերի։ Այսօր չկա Սովետը, բայց կա դրա կորիզային երկիրը, այդ բառի նաեւ արեւմտահայերեն բացատրությամբ։ Հիմա Սովետական կայսրությունից մնացել է միայն Ռուսաստանը, որպես միջուկային-կորիզային միակ հանրապետություն, նաեւ որպես միակ աշխարհաքաղաքական ու տնտեսական հզորանք ունեցող գերտերություն, որն իր նավթագազային պաշարներով փորձում է կամք թելադրել դրսում եւ որպես աշխատաշուկա՝ «ներսում»։ Հետեւաբար, Արեւմուտքի մոտեցմամբ, պետք է տկարացնել ու թուլացնել այն ամեն գնով։

Այդ «ամեն ձեւի» մեջ մտնում է նաեւ քարոզչությունը, որի բնույթն է միայն փոխվել՝ գաղափարախոսականից անցնելով հակառուսականի, սկսելով նրա ղեկավարի դեմոնիզացիայից (դիվայնացում) եւ նույն օրինակով անցնելով՝ ռուս կամ ռուսաստանյան քաղաքական, զինվորական ու տնտեսական հայտնի ու նաեւ անհայտ դեմքերի վարկաբեկմանը, ներառյալ, օրինակ, մեզ համակրելի դարձած գեներալ Մուրադովը։

Ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո այդ քարոզչությունը երկուստեք հասել է արտառոցության։ Մի կողմից՝ արեւմտյան ռուսոֆոբիան, որը թափանցել է անգամ Միլանի գլխավոր համալսարանի համաշխարհային գրականության բաժանմունք, որտեղ ծրագրից հանել են Ֆեոդոր Դոստոեւսկուն, իսկ մյուս կողմից՝ ռուսական հեռուստատեսությամբ, որտեղ օրն ի բուն բացատրում են, թե ուկրաինացի զինծառայողների համար որքան հաճելի բան է ռուսական բանակին գերի հանձնվելը…

Ես չգիտեմ, թե իրեն Պետրոս Մեծի ցարական մաներայով դրսեւորող ղեկավարը Ուկրաինա ներխուժելուց առաջ որքան լավ էր հաշվարկել ռիսկերը։ Առաջին 2 օրերի տպավորիչ, շա՛տ տպավորիչ հարձակումը, այդ երկրի օդային տարածքի գրեթե ամբողջական տիրապետումը հույս էր ներշնչում, որ պատերազմը կտեւի կարճ եւ, ինչ-որ տեղ, Ռուսաստանի համար արդյունավետ՝ միջուկային զենքի մասին հավանաբար միայն կինոնկարներից տեղյակ Ուկրաինայի գլխավոր պոպուլիստի զգաստանալուց։ Դժբախտաբար պատերազմն արդեն 2-րդ շաբաթն է, որ շարունակվում է, ընդգրկելով մայրաքաղաք Կիեւն ու մյուս մեծ քաղաքները։ Պատերազմն այսպիսի թափով շարունակվելու պարագայում ռուսական ներխուժը, անկասկած, վերածվելու է ավազախրման, որը բուն նպատակն է Արեւմուտքի։

Դա նպաստավոր չէ մեր երկրի համար։ Ռուսական ավազախրումից մեր երկիրը, ներառյալ Արցախը, կվնասվեն անկասկած, մինչդեռ ռուսական հաղթանակը թեեւ մեզ ոչինչ չի տա, բայց կզսպի մեր տարածաշրջանային թշնամիների ախորժակն ու սանձարձակությունները։

Բոլոր դեպքերում, ինչպես էլ որ ավարտվի պատերազմը, երկար ժամանակի վրա մեր երկիրն էլ ապրելու է ճգնաժամային ժամանակաշրջան, պայմանավորված՝ պատերազմի թողած հետեւանքներով՝ բնամթերքների սակավություն, մարդկային աշխատուժի տեղաշարժ, ֆինանսական պատժամիջոցների հետեւանքներ հենց ազգաբնակչության վրա, առեւտրատնտեսական արգելանքներ եւայլն։ Այդ բոլորի մասին, կողքի սյունակներում եւ հաջորդող էջերում հանգամանալից անդրադառնում են մեր աշխատակիցները, հետեւաբար կարիք չկա կրկնության։

Սակայն հաստա՛տ կարիք կա ավելացնելու, շեշտելու կրկին, որ Հայաստանի ներկա կառավարությունը ընդունակ չէ, ի վիճակի չէ ստեղծված վիճակը, գումարած 44-օրյա պատերազմի ծանրածանր հետեւանքները դույզն ինչ մեղմելու, վերացնելու, դեռ չհաշված ականապատ դաշտի վերածված տարածաշրջանային սպառնալիքներից խուսափելու անհրաժեշտությունը։ Մեզ պետք է, ինչպես նախորդիվ էր ասված այս սյունակում, ազգային միասնականության կառավարություն՝ համալրված բոլոր կարող ուժերով։ Առնվազն՝ մեզ պետք է ֆինանսատնտեսական մի խորհուրդ՝ ներկա ու գալիք ճգնաժամերը հաղթահարելու պատրաստ մասնագետների ներգրավմամբ, ներսից եւ դրսից, ձերբազատ կուսակցական կապանքներից, որի որոշումները կլինեն պարտադիր բոլորի, բոլորիս համար։

Առանց դրան, կարող ենք կործանել մեր պետությունը։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նախկին կանցլեր Շրյոդերին կարող են նույնիսկ վտարել կուսակցությունից

Հաջորդ գրառումը

Պայմանավորվածություն՝ հումանիտար միջանցքների շուրջ. ուկրաինական կողմը արդյունքներից գոհ չէ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը. Վարդան Ոսկանյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Ամեն անգամ, երբ մենք կանգնած ենք լինում կործանման եզրին, ինչպես հիմա, ինչ-որ բան խանգարում է,  և կյանքը շարունակվում է. Ռուբեն Գրիգորյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Երկու անուղեղ ռուսատյացներ, որոնք տեսախցիկի առաջ խոսում են վատ անգլերենով, իսկ տեսախցիկից դուրս՝ հիանալի ռուսերենով. Մեդվեդև

05/05/2026
Հաջորդ գրառումը

Պայմանավորվածություն՝ հումանիտար միջանցքների շուրջ. ուկրաինական կողմը արդյունքներից գոհ չէ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական