Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոգեւոր կորուստ

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքական չդադարող ագրեսիայի հետեւանքում Արցախի կորուստները ահռելի են՝ զոհեր, հաշմանդամներ,  գույքի կորուստ,  ապագայի կորուստ,  ընտանիքի կորուստ,  հայրենիքի կորուստ,  տնտեսական կորուստներ: Կորուստների շարքը,  չափերը,  ընդգրկումը սարսափելի են, եւ թվում է, թե մղձավանջի անեծք է իջել մեր հայրենիքի սուրբ երկրամասի վրա: Այո  իրականում Արցախի հողը քրիստոնեայ աշխարհի սուրբ մասունքներով  նվիրագործված զետեղարան է,  մեր Տիրոջ առաքյալների, յուրանց աշակերտների ոտնահետքերով սրբացած հող,  որը տիեզերական նշանակություն ունի առհասարակ քրիստոնեական հավատքի համար: Համաձայն հայ պատմիչների վկայությունների, Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:  Եկեղեցու արեւելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված որդի Գրիգորիսը:  5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը:

Դառնանք հիմա Գանձասարին:

Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը,   Գրիգոր Լուսավորչի «Օրէնուսոյց սուրբ ծնոտը»,  Լուսավորչի թոռ Գրիգորիսի,  սուրբ Պանտալեոն բժշկի եւ այլ նահատակների նշխարները: Այստեղ է ամփոփված Արղուն  զավթիչի կողմից գերի վերցված Հասան Ջալալ իշխանը,  որը հավատափոխ չի լինում,   որի համար 1261 թվականին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»:  Ըստ ավանդության` Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում,   եւ մի պարսիկ,   տեսնելով այդ,   հավատում է,   որ նա սուրբ է,   հավաքում է մարմնի մասերը եւ պահում մի ցամաք ջրհորի մեջ:  Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները հետագայում  բերում է հայրենիք եւ ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում:  Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է վանքի գավթում:

Դառնանք Դադիվանքին:  Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադեւոսի հետեւորդ Դադեի կողմից 1-ին դարում:  Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին,   վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները: Պատկերացնո՞ւմ եք հոգեւոր,  սուրբ նշխարների,  եկեղեցիների,  մատուռների կորուստների չափը,  ծավալը:

Հարցը հռետորական չէ: Ինչո՞ւ է լռում Հայոց առաքելական եկեղեցու հայրապետը, ինչո՞ւ չի դիմում համաշխարհային կրոնական առաջնորդներին: Վերջապես, կործանվում, կորսվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Արցախի թեմը: Ինչո՞ւ է լռում Հովվապետը, որը պարտավոր է ամբողջ աշխարհին պատմել վտանգի, աղետի մասին,  խնդրել,  պահանջել քրիստոնեայ ղեկավարների, առաջնորդների միջամտությունը,  հարուցել աշխարհի քրիստոնյաների զայրույթը,   խրախուսել կրոնական օժանդակությունը: Հավատացեք,  որ քրիստոնեությունը թույլ չէ,  անզոր չէ ե՛ւ առերեւույթ, ե՛ւ ստվերային ահռելի ազդեցություն ունի արդի աշխարհում:

Հավատացեք, որ հարյուրավոր քրիստոնյաներ աշխարհի հեռուներից կօգնեն, կգան հզոր ուժով ու խոսքով,  որովհետեւ դա յուրաքանչյուր քրիստոնյայի ընդունելի պարտքն է,  կրոնական խրախույսը: Արդյոք հայոց Վեհափառը կգնա խիզախ քայլերի,  կհանդգնի դիմելու մեր հավատալիքներին, կմերժի համր ձեւանալու մշտական հնարքը: Կարո՞ղ է նա վերջապես չերկնչել,  կուլ չգնալ հայոց բախտը անիծող շրջմոլիկի սատանայութնուններին: Հարցեր են սրանք,  որ պտտվում են քրիստոնյա ամեն հայի մտքում: Եվ ահա եկել է պատասխանը այդ հարցերի:

Մայր աթոռի Գերագույն հոգեւոր խորհուրդը հետաձգել է Մյուռոնօրհնեքը եւ հոկտեմբերի 1-ը հայտարարել Արցախի համար համազգային աղոթքի օր:
Ամեն ինչից երկյուղած եկեղեցու Հովվապետին կարելի հիշեցնել աշխարհը նվաճող մարդակեր դահիճների դեմ ծառացան, հաճախ դրա հետեւանքով իրենց երկրային կյանքը կորցրած հայոց կրոնապետերի մասին,  որոնք քրիստոնեական հավատքի զինվորներն էին Ասիա-Եվրոպա այս խաչմերուկում, որոնք քրիստոնեության ժամապահներն էին դեպի Եվրոպա ձգտող հրոսակների ճանապարհներին:

Մյուռոնօրհնեքը հետաձգելը, սրբամուխ Գեղարդը թաքցնելը արդարացնողներին հիշեցնեմ,  որ  1941 թվականի ձմռանը աթեիստ Ստալինը կարգադրեց օդանավով զորքերի վրա սավառնել Կազանի աստվածամոր հրաշագործ սրբապատկերը, եւ միայն դրանից հետո խորհրդային բանակները տոնեցին առաջին խոշոր հաղթանակը: Մի երկնչիր, Վեհափառ Տեր:

ՀՐԱՅՐ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրառումներ՝ ի պաշտպանություն արցախահայության

Հաջորդ գրառումը

Նախապատրաստվել սարսափելի մյուս սցենարներին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Նախապատրաստվել սարսափելի մյուս սցենարներին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական