Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոգեբանական պահը եւ փոփոխությունների շունչը

27/01/2023
- 27 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի BBC-ին տված հարցազրույցի ներազգային շրջանակներում գտած ընդունելությունը բացահայտեց եւս մի կարեւոր երեւույթ՝ հայ մարդը, մեր ժողովրդի գիտակից հատվածը, կարոտ է մնացել պետական մարդու խոսքին՝ հավասարակշիռ, սկզբունքային, «բարձր քաղաքականություն» խաղալու հավակնություններից զերծ եւ համոզիչ խոսքին։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք մինչ այդ կասկածամտությամբ էին վերաբերվում այդ անձնավորությանը, դավադրական տեսությամբ մեկնաբանում նրա քայլերը, չթաքցրեցին իրենց գոհունակությունը, իսկ ոմանք, բառի իսկական առումով՝ զզված գործող իշխանության ու նրա առաջնորդի՝ դրսում շփոթված գառան, ներսում՝ անողոք գայլի կերպարից, ի դեմս Ռ. Վարդանյանի շտապեցին տեսնել մեր երկրի ապագա առաջնորդին։

Դեռեւս վաղ է նման եզրահանգումը։ Ռ. Վարդանյանն ու իր թիմը դեռեւս պետք է ապացուցեն իրենց կարողունակությունը Արցախը, արցախահայությանը դուրս բերելու ներկա ճգնաժամային իրավիճակից, սակայն հանձին նրան Հայաստանի ապագա առաջնորդին տեսնելու շատերի ցանկությունը հուշում է, ավելի ճիշտ՝ ազդարարում է հոգեբանական պահի հասունացումը։ Այո՛, հոգեբանական, որը մեր երկրի ներկա պայմաններում ավելի կարեւոր է, քան քաղաքականը, որը անցնող տարիներին, հատկապես 44-օրյա պատերազմից ու պարտությունից հետո ի գործ դրվեց այսպես կոչված «ներկայացուցչական ընդդիմության» կողմից՝ գլխավորությամբ 2-րդ ու 3-րդ նախագահների եւ շաղախված ՀՅԴ-ի քրտինքով։ Հոգեբանական պահ՝ որը մեր ժողովրդային խառնվածքի տեսակետից միշտ էլ ավելի կարեւոր է եղել, քան քաղաքականը, դժբախտաբար։

Անցնող տարիների լրջագույն ձախողումները գրեթե բոլոր բնագավառներում, օր-օրի ծավալվող արտաքին սպառնալիքներն ու Արցախում շնչահեղձության մատնված մի ափ ժողովուրդ, տակավին անհայտ եւ անթաղ մնացած մարտիրոսներ, ադրբեջանական բանտերում թշնամու ողորմածությանը թողնված ռազմագերիներ, Ազատ գյուղի «զորակայանում» ողջակիզված տղաների դեպքն էլ վրադիր՝ խորացնում են այն համոզումը, թե ներկա կառվարությունը ի վիճակի չէ եւ չունի որեւէ հեռանկար ամենահրատապ հարցերն անգամ լուծելու։ Եվ եթե այս բոլորի վրա գումարենք ազգային պաշտպանունակության տեսակետից ամենավտանգավորը՝ հունվարի 19-ին տեղի ունեցած ողջակիզումը, որը սարսափի մատնեց զորակոչվելու տարիքին հասած կամ հասնող երեխաներ ունեցող ծնողներին, ապա պարզ կդառնա անվստահության մակարդակի՝ ազգաբնակչության մեծ մասի մոտ։ Անվստահություն՝ բանակի կամ բանակային կյանքի ներկայի եւ ապագայի նկատմամբ՝ իր բոլոր հետեւանքներով, արտագաղթից մինչեւ կաշառատվություն եւ կեղծ հիվանդություններ ու դասալքություն։

Գույները չեմ խտացնում, կարիք չկա, ոչ էլ ցանկություն։ Փաստերը մեջտեղն են, զգում ենք մեր մարմնի ու հոգու վրա։ Եվ այս ֆոնին հարցումը առաջանում է ինքնաբերաբար՝ ո՞վ կամ ո՞վքեր են դեռ հավատում, որ ներկա իշխանության առաջնորդությամբ կարող ենք բարելավել մեր երկրի, ժողովրդի, պետության վիճակը։

Հարցը ուղղված չէ այն մյուս հատվածին, որն գոռոզամիտ ինքնահավանության, երջանիկ հղփացածության մեջ՝ իշխանական կերակրատաշտի շուրջ է բոլորվել կուսակցական կարգապահությամբ։ Հարցը չի վերաբերում նաեւ անմեղսունակների բազմությանը, այստեղ թե դրսում, որը տեսնում եւ զգում է աղետալի վիճակը, բայց շարունակում է կրկնել, թե թշնամին կանգնած դռան առաջ ու դռնից ներս՝ ինչպես է կարելի իշխանություն փոխել, առանց անդրադառնալու, որ թշնամին թշնամի է նաեւ իշխանական որեւէ փոփոխության։ Չի վերաբերում նաեւ նրանց, որոնք հին եւ հնագույն նաիրյան սովորությամբ սպասում են արտաքին միջամտության։

Մեծամասնությունը, լռելյայն կամ բարձրաձայն, չի հավատում։ Չի հավատում ներկա իշխանության դեպի կայուն ապագա միտված որեւէ քայլի, պարզապես չի՛ վստահում։ Հետեւաբար բնավ պատահական չէ մարդկանց շտապողականությունը առաջնորդ եւ առաջնորդներ որոնելու ուղղությամբ։ Դա լինի Ռ. Վարդանյանը թե ուրիշներ՝ մեր իսկապես զարգացած, արդեն կենսափորձ ձեռք բերած, կյանքում հաջողված, հայրենասեր ու հեռանկարային երիտասարդների շարքից, որոնք բարեբախտաբար կան եւ, վստահ եմ, մոտիկ ապագայում կդրսեւորվեն։

Հասունացել է հոգեբանական պահը, երկիրը փոփոխության սեմին է։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուշանում ենք

Հաջորդ գրառումը

Եվս 3 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Եվս 3 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական