Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ում հավատարմագրված որոշ դեսպաններ ահազանգում են Արեւմուտքի երկակի ստանդարտների մասին

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններն արձանագրում են, որ հավաքական Արեւմուտքն ընտրողաբար է վերաբերվում Մերձավոր Արեւելքի խնդիրներին: «Հավաքական Արեւմուտքի երկակի ստանդարտները Մերձավոր Արեւելքում» կլոր սեղանի ժամանակ Բելառուսի, Իրանի, Սիրիայի եւ այլ երկրների դեսպաներն ընդգծեցին՝ չդադարող պատերազմներին, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության սկզբունքների ակնհայտ խախտումներին Եվրոպական մի շարք երկրներ եւ Ամերիկան անդրադառնում են «ըստ ճաշակի»: Միացյալ Նահանգներն ու եվրոպական որոշ երկրներ մի դեպքում ագրեսորին չեն ներում, պատժամիջոցներ են սահմանում, մյուս դեպքում՝ կամք չեն ցուցաբերում անգամ թղթի վրա արձանագրել ակներեւ բռնությունը:

Հայաստանում Սիրիայի դեսպան Նորա Արիսյանն «Ազգ»-ի հետ զրույցում ասաց. «12 տարի շարունակ պատերազմի մեջ է գտնվում Սիրիան, եւ այդտեղ մարդիկ առավել քան լավ են հասկանում, թե ինչ ասել է «երկակի ստանդարտ»: Դա է նաեւ պատճառը, որ պաշտոնական Դամասկոսը մերժում է միջազգային (արեւմտյան ու ամրիկյան) որոշ կազմակերպությունների ներկայությունը իր հողում: Արեւմուտքի երկակի ստանդարտներն առավել ցցուն արտահայտվեցին այս տարվա փետրվարին՝ Սիրայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Եվրոպական այն երկրները, որ նույն առիթով օժանդակություն էին ուղարկում Թուրքիա, անտեսեցին Սիրայում տեղի ունեցած արհավիրքը»:

Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց հավաքական Արեւմուտքի կողմից ներքին կոնֆլիկտներ հրահելու եւ գունավոր հեղափոխություններ կազմակերպելու փաստը. «Արեւմուտքը նման մի հեղափոխություն Բելառուսում էր ցանկանում իրականացնել՝ 2020-ին՝ նախագահական ընտրությունների ժամանակ: Արեւմուտքի ընդունած պատժամիջոցների փաթեթը, էկոնոմիկայի ոլորտի ու ֆիզիկական-իրավաբանական անձանց նկատմամբ, ստիպեց փոխել Բելառուսի սահամանդրական կարգն ու վերանայել մեր հարաբերությունները որոշ գործընկեր պետությունների հետ», ասաց նա:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մադամ Բաթերֆլայ». Պուչինիի օպերան՝ Սուքիաս Թորոսյանի բեմադրությամբ

Հաջորդ գրառումը

Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական