Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայոց ցեղասպանության դառը դասը Ուկրաինային վշտակցողներին

29/04/2022
- 29 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» ապրիլի 23-ի համարի մեկնաբանությունների էջում արտատպված լրագրող Ջոն Շվարցի այս հոդվածը, որից թարգմանաբար հատվածներ ենք ներկայացնում, լույս է տեսել նաեւ «Ինտերսեպտի» ապրիլի 18-ի համարում:

Եթե կա մի բան, որ կարող ենք ասել Մ. Նահանգների եւ եվրոպական երկրների կառավարությունների մասին, դա այն է, որ նրանք բոլորն էլ վշտակցում են Ուկրաինային Ռուսաստանի կատարած վայրագությունների կապակցությամբ: Մ. Նահանգների նախագահ Ջո Բայդենը վերջերս «ցեղասպանություն» անվանեց այդ վայրագությունները: Ազգային անվտանգության խորհդի նրա խոսնակը նշեց, որ աշխատում են «հայտնաբերել ինքնությունը այն բոլոր ռուսների, որոնք պատասխանատու են կատարված վայրագությունների եւ ոճրագործությունների համար»: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ քաղաքացիների սպանությունները «պատերազմական հանցագործություններ են, որոնք մեզ համար անընդունելի են… եւ որոնց կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ ազդարարեց. «Չենք հանգստանալու մինչեւ արդարություն չհաստատվի»:

Պատմությունը, սակայն, հուշում է մեզ, որ այս բոլորը դատարկ խոսակցություն է, ամենափուչ հռետորաբանություն: Դժվար է գտնել օրինակներ, որոնցում կառավարությունները զոհաբերում են իրենց նպատակները հանուն այլ երկրների ժողովուրդների բարօրության: Փոխարենը, նրանք այդ օտար ժողովուրդների իրական տառապանքները ծառայեցնում են իրենց նպատակների իրագործմանը` ոգեշնչելով իրենց քաղաքացիներին եւ վատաբանելով իրենց թշնամիներին: Այլ բան անելը նրանց բոլորովին չի հետաքրքրում:

Հարյուր տարվա վաղեմության մի սահմռկելի իրադարձություն ամենաստույգ պատկերացումն է տալիս այս ճշմարտությանը: Եվ հենց իշխանություններին անհաճո լինելու հանգամանքն է, որ մոռացության է տալիս այդ իրադարձությունը:

Քսաներորդ դարի սկզբներին Օսմանյան կայսրությունը, որը ժամանակին ընդարձակվել էր մինչեւ հարավարեւելյան Եվրոպա եւ Հյուսիսային Աֆրիկա, փոքրացել էր եւ ներառում էր ներկայիս Թուրքիան, գումարած այսօրվա Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի, Իսրայելի եւ Պաղեստինի մեծ մասը: Իսկ նավթի հայտնաբերումը Միջին Արեւելքում, այլ կայսրությունների (հատկապես ֆրանսիական եւ բրիտանական) ախորժակն էր սրել` տիրանալու ավելի մեծ Օսմանյան տարածքների:

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եռամիապետների մի խումբ իր ձեռքում էր վերցրել Օսմանյան կայսրության իշխանությունը: 1915-ին, երբ պատերազմը թեժանում էր, այդ խմբի երեք փաշաները նախաձեռնեցին իրականացնել պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկը` հայերի ցեղասպանությունը` վախենալով, որ նրանք կփորձեն անկախանալ: Թալեաթ փաշայի խոսքերով` կայսրությունը «պատերազմի առիթն օգտագործում էր միանգամընդմիշտ ազատվելու համար իր ներքին թշնամիներից»: Հայերին զանգվածաբար կոտորեցին կամ քշեցին դեպի սիրիական անապատները, դեպի ոչնչացում:

Կատարվածը գաղտնի չէր կարող մնալ: Հենց սկզբից Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի կառավարությունները համատեղ հայտարարություն տարածեցին` նշելով. «Մարդկության եւ քաղաքակրթության դեմ Թուրքիայի կատարած այս նոր հանցագործությունների լույսի ներքո դաշնակից պետությունները հայտարարում են, որ անձնական պատասխանատվության կենթարկեն Օսմանյան կառավարության բոլոր անդամներին»: Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի ականավոր ներկայացուցիչներից մեկը 1915-ին հետաքննություն ծավալելով գրել էր. «Պատմությանը հայտնի չէ ավելի սարսափելի եւ ավելի զանգվածային մի ոճրագործություն»: Ֆրանսիական եւ բրիտանական թերթերը հեղեղված էին թուրքերի արատավոր գործողությունները դատապարտող հոդվածներով:

Բայց ահա թե ինչ էր կատարվում կուլիսների ետեւում: 1915-ի դեկտեմբերին Ջեմալ փաշան հատուկ հանձնարարությամբ մի էմիսարի էր ուղարկել դաշնակից պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու: Վերջինս փոխանցելու էր, որ փաշան պատրաստվում է իշխանությունը խլել մյուս երկու փաշաներին տապալելով, եւ եթե դաշնակից պետությունները պաշտպանեին իր ծրագիրն ու տրամադրեին ֆինանսական օժանդակություն, ապա հույս ուներ, որ կկարողանար դուրս գալ պատերազմից եւ կանգնեցնել Հայոց ցեղասպանությունը: Իր մյուս պայմանն էր, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հրաժարվեն Միջին Արեւելքում Օսմանյան տարածքների պահանջատիրությունից:

Սա նրա կարեւորագույն սխալը դարձավ` ինչպես Դեյվիդ Ֆրոմկինն է գրում իր «Բոլոր խաղաղություններին վերջ դնող խաղաղությունը: Օսմանյան կայսրության անկումն ու Արդի Միջին Արեւելքի առաջացումը» գրքում` «Ջեմալը գործում էր այն թյուր կարծիքի տրամաբանությամբ, որ հայերին փրկելը կարեւոր նպատակ էր դաշնակիցների համար»: Մինչ Ռուսաստանը նախնական հետաքրքրվածություն էր ցուցաբերել Ջեմալի առաջարկներին, Ֆրանսիան մերժել էր կտրականապես եւ Սիրիայի նկատմամբ վերահաստատել իր պահանջը: Բրիտանիայի արտգործնախարարությունը նույնպես մերժել էր առաջարկները: Սա նշանակում էր, որ հայերի կոտորածների վերաբերյալ իրենց հանրային դիրքորոշումից անկախ, թույլ էին տալիս, որ Ցեղասպանությունը շարունակվի: Ավելին, նրանք իրենց մեծագույն ցինիզմը գերազանցեցին Գալիպոլիում մահվան ճիրաններին հանձնելով իրենց անթիվ-անհամար զինվորներին:

Մ. Նահանգների դերը այս անհավատալիորեն շահադիտական գործընթացներում այնքան էլ նշանակալից չէր, բայց նույնքան նողկալի էր: Մամուլն ու քաղաքագետները այնտեղ էլ ողբացել էին եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, սակայն պատերազմից հետո կիրառել խուսանավելու եւ միջինարեւելյան տարածքից ու նրա նավթից մի պատառիկ կորզելու քաղաքականությունը: Իշխանության երեք փաշաների անկումից հետո երկրի ղեկն ստանձնած Քեմալ Աթաթուրքը վճռականորեն մերժել էր պատասխանատվության ենթարկել Ցեղասպանությունը իրագործողներին: Հայերի կոտորածները շարունակվում էին:

Ալեն Դալեսը, որ հետագայում ԿՀՎ-ի ղեկավարն էր դառնալու, այդ ժամանակ Պետքարտուղարության երիտասարդ աշխատակիցներից մեկն էր եւ հետեւյալ գրառումն էր արել. «Պետքարտուղարը խուսափում է թողնել այն տպավորությունը, որ ցանկանալով ակտիվորեն պաշտպանել պետության առեւտրական շահերը, Մ. Նահանգները չի ցանկանում քայլեր ձեռնարկել հօգուտ քրիստոնյա փոքրամասնությունների»: Ապա ավելացրել էր. «Չափազանց զբաղված եմ կարեկցանքի կոնգրեսական բանաձեւերը կասեցնելու գործունեությամբ»: Ժամանակը եկել էր առաջ նայելու, ոչ թե ետ: Մի՞թե կատարվածը այնքան վատ էր: Վետերան ծովակալներից մեկն իր հոդվածում գրել էր, որ հայերին ոչ թե Սիրիայի անապատներն էին տեղահանել, այլ «ամենաբերրի ու հմայիչ վայրերը… ի գին մեծ ջանքերի ու գումարների»: Նա մոռացել էր նշել, որ Թուրքիայի կառավարությունը իրեն տվել էր Իրաքում նավթի եկամտաբեր աղբյուրներից օգտվելու իրավունք:

Ուկրաինայի հարցի վերաբերյալ դասն այստեղ բավականին մռայլ է, բայց անհրաժեշտ է առերեսվել ճշմարտության հետ: Ինչպես այլ դեպքերում, այստեղ եւս քաղաքագետների բոլոր սրտաճմլիկ արտահայտությունները պետք է անտեսել: Հնարավոր է, որ Մ. Նահանգները գործի ի շահ ուկրաինացիների, բայց դա կատարվելու է սոսկ պատահական ձեւով: Ուկրաինացիները դրա վրա չպետք է դնեն իրենց հույսերը: Ամերիկացիներն էլ չպետք է հավատան, որ դա է մեր կառավարության գլխավոր նպատակը: Ուժեղ գերտերություններն ունեն իրենց հեռահար մարտավարությունը, որ նրանք ամեն գնով ցանկանում են իրականացնել, իսկ մարդկային տառապանքները մաս չեն կազմում այդ մարտավարության:

ՋՈՆ ՇՎԱՐՑ

Ամերիկացի լրագրող

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռումինացի արվեստաբանի հայկական տպավորությունները. «Հայաստանը կարծես մի եվրոպական կղզի լինի Արեւելքում»

Հաջորդ գրառումը

Հելեն Իսպիրյան.  «Ես ամուր կապ եմ զգում հայ մշակույթի հետ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

2018թ․ հեղափոխությունը ո՛չ հայ ժողովուրդն է արել, ո՛չ Նիկոլը. դա արվել է դրսից, իսկ Նիկոլը կամավոր գործիք էր՝ քասթինգով ընտրված

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեպի այլընտրանքային արտաքին քաղաքականություն. Արա Այվազյան

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ակնհայտ է, որ այս սպանությունների պատասխանատուները իրավապահ համակարգի ղեկավարներն են. «ձուկը գլխից է փտում»

30/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միքայել Աջապահյանի գործը տրիգեռ է, որ Հայաստանը կանգնած է անդառնալի ավտորիտարիզմի ճահիճ գլոլրվելու վտանգի առաջ. Սուրենյանց

30/09/2025
Հաջորդ գրառումը

Հելեն Իսպիրյան.  «Ես ամուր կապ եմ զգում հայ մշակույթի հետ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լուրջ մտահոգություններ ունենք այս պահին ներպետական մակարդակով իրականացվող քննության արդյունավետության մասով՝հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ երկկողմանի պայմանավորվածության համատեքստում պատերազմական...

ԿարդալDetails

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025

Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է. Ռոբերտ Ամստերդամ

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական