Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանն ու Փաշինյանը սեղմված վիճակում են. Ռուսաստանի սահմանափակ աջակցությունը չի հանդարտեցնում Երեւանին»

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնեթյամբ կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը նոյեմբերի 7-ի վերջին համարում «Հայաստանն ու Փաշինյանը սեղմված վիճակում են. Ռուսաստանի սահմանափակ աջակցությունը չի հանդարտեցնում Երեւանին» վերնագրով առաջնորդող հոդվածում անդրադարձել է նաեւ Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը։ Քանի որ հանդիպման արձագանքները դեռ շարունակվում են, իսկ արդյունքների մասին գնահատականները՝ հակասական, ուստի ավելորդ չենք համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել «Ակօս»ի այդ հոդվածը։

Ահա թե ինչ է գրել. «Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հրավերով եւ մասնակցությամբ Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Սոչիում տեղի ունեցած հանդիպումը քաղաքական կարեւոր զարգացում էր։

Վերջին շրջանում Եվրոպական միությունն ու ԱՄՆ-ը դեր էին ստանձնել  Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործում։ Ակնհայտ էր, որ դա պետք է մտահոգեր Ռուսաստանին։ Այդ իսկ պատճառով ռուսական կողմը ցանկացավ իր ձեռքը վերցնել ղեկը։ Առաջին հայացքից կարելի է այսպես գնահատել գագաթաժողովի բնույթ կրող եռակողմ այդ հանդիպումը։

Հանդիպման նախօրյակին Պուտինի՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առնչությամբ Հայաստանի նախորդ եւ ներկա իշխանություններին հասցեագրած քննադատությունը վճռորոշ քայլ էր։ Պուտինն ասաց. «Հայաստանը գործնականում վերահսկում էր Ադրբեջանի 7 շրջան։ Մենք հարաբերությունների նորմալացման համար հայկական կողմին ասացինք, որ այդ շրջաններից 5-ը Ադրբեջանին հանձնի, 2-ը պահի իրեն։ Իրականում Հայաստանը այդ 5 շրջանի կարիքը բոլորովին չուներ։ Սակայն հայաստանյան իշխանությունները հետամուտ եղան իրենց որդեգրած դիրքորոշմանը։ Ստեղծված ներկայիս իրավիճակը հայկական իշխանությունների այդ ընտրության արդյունքն է»։ Այնուհետեւ ՌԴ նախագահն ասել էր, որ պաշտպանելու է Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի հարցում Հայաստանի ընդունած որոշումը, որ յուրատեսակ հավասարակշռություն ստեղծի։

Ի դեպ՝ Փաշինյանն էլ արդեն Սոչի էր մեկնել, հայտարարելով, որ «Այո» է ասելու Ռուսաստանի առաջարկին։

Հանդիպմանը կողմերը համաձայնության եկան  ուժի գործադրումը բացառող ընդհանուր հայտարարության շուրջը։ Սակայն Ղարաբաղի հայությունը բազմամարդ հանրահավաքով ի լուր աշխարհի հայտնեց, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի գերիշխանության տակ»։

Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնել են առայժմ հետաձգել Ղարաբաղի հարցը։ Հակառակ դրան, Ադրբեջանը դրա լուծումը պայմանավորում է իր ցանկությամբ, այսինքն՝ Ղարաբաղը ճանաչելով ադրբեջանական տարածք։ Այդ առումով Ալիեւը հանդիպումից առաջ պատահական չէր ասել. «Ղարաբաղի հիմնահարցը պատմություն է դարձել։

Հայաստանն ու Փաշինյանը սեղմված վիճակում են. Ռուսաստանի սահմանափակ աջակցությունը չի հանդարտեցնում Երեւանին։ Հետեւաբար գործընթացը հղի է ճակատագրական նոր զարգացումներով։ Հուսանք, որ բոլորը, ներառյալ Թուրքիան, իրենց ձեռքը կդնեն քարի տակ, նպաստելու համար անզեն եւ առանց պատերազմի լուծմանը»։ 

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ինծի ի՞նչ»…

Հաջորդ գրառումը

Լիբանանեան անհեթեթութեան մէկ վառ օրինակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հաջորդ գրառումը

Լիբանանեան անհեթեթութեան մէկ վառ օրինակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական