Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի ֆեյսբուքացման հաղթանակը  թե՛ պատմական, թե՛ իրական Հայաստանի պարտությունն է

Անահիտ Հովսեփյան
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
266
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանալեզու լրատվամիջոցները հունիսի 25-ից ի վեր աշխույժ անդրադառնում են Հայաստանում կատարվող իրադարձություններին՝ հղում անելով առաջին հերթին վարչապետ Փաշինյանի՝ չորեքշաբթի եւ նախորդ օրերի ֆեյսբուքյան գրառումներին: Հայաստանի ֆեյսբուքացումը, որ այլ երկրներում տիկտոկացում եզրով է հայտնի, փաստորեն գերմանալեզու մեդիամայրցամաք հասավ՝ անօրինակ ֆեյսբուքյան բառապաշարով, որ գերմաներեն ճշգրիտ թարգմանությամբ առավել ցայտուն է դարձնում մեր գահավիժումը՝ մեզ մերձեցնելով… մեզնից օտարման:

Առցանց «Ցայթը» հունիսի 25-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի լուսանկարով հոդվածը վերնագրել էր «Հայաստանում ազդեցիկ ընդդիմադիր գործիչ է ձերբակալվել», իսկ նույն օրվա «Շփիգելը» նախընտրել էր «Հայաստանում ձերբակալվել է զանգվածային բողոքի ցույցերի առաջնորդը» տարբերակը: Հունիսի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» հրապարակումը վերնագրել է «Հայաստանի կառավարությունը նախազգում է, թե դավադրություն է եւ ձերբակալում է իր հակառակորդներին»: «Վարչապետ Փաշինյանը սրում է իշխանության համար պայքարը եկեղեցու եւ քաղաքական հակառակորդների հետ: Նա ռիսկի է դիմում՝ երկրի եվրոպական ուղին եւ ինստիտուտների նկատմամբ վստահությունն ավելի վտանգելով», գրում է շվեյցարական լրատուն:

Գերմանական t-online-ը հունիսի 26-ի առավոտյան հրապարակեց «Սրբազան շարժման հետքը Մոսկվա է տանում» վերնագրով հոդվածը, որը մանրամասն ներկայացնում է հայաստանյան մամուլում հրապարակված  մեզ ծանոթ շարադրանքը: Ամփոփ՝ հետեւյալը.

«Անվտանգության մարմինները ձերբակալել են Տավուշի՝ քաղաքականապես ազդեցիկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին՝ պետական հեղաշրջման փորձ ծրագրելու մեղադրանքով: «Անվտանգության ուժերը կանխել են քրեական օլիգարխիայի լայնածավալ եւ նենգ ծրագիրը՝ անկայունացնելու ՀՀ-ում իրավիճակը եւ զավթելու իշխանությունը», հրապարակման մեջ հղում է արված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան մեկնաբանությանը: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ չորեքշաբթի առավոտյան դիմակավորված ոստիկանները Գալստանյան Սրբազանին դուրս են հանել նրա նստավայրից: Գալստանյանից բացի, ձերբակալվել են նաեւ այլ ընդդիմադիր հոգեւորականներ եւ քաղաքական գործիչներ: Գերմանական առցանց պորտալը նշում է գաղտնալսված հեռախոսազրույցների, ինչպես նաեւ մի քանի տներում խուզարկությունների, հայտնաբերված բազմաթիվ զենքերի եւ պայթուցիկ սարքերի մասին: Հետաքննիչների կարծիքով, նպատակը «անվերահսկելի իրավիճակ» ստեղծելն ու քաոս սերմանելն է եղել»: t-online-ը հավելում է ընդդիմության կարծիքը, որ նման ծրագիրը որակել է հորինվածք, իսկ քայլի նպատակը՝ Փաշինյանի քննադատներին լռեցնելն է համարել: «Իրավիճակը Հայաստանում լարված է՝ Լեռնային Ղարաբաղում պարտությունից հետո: Գալստանյանը ղեկավարում է «Սրբազան պայքար» շարժումը, որը ձգտում է տապալել լիբերալ վարչապետ Փաշինյանին»: «Հայաստանը լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ է հայտնվել 2023 թվականի աշնանը՝  Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունում պարտվելուց հետո, որի հետեւանքով ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված էին փախչել: Ադրբեջանը շարունակում է ռազմական ճնշումը Հայաստանի վրա, պահանջում լրացուցիչ տարածքներ: Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մի քանի սահմանամերձ գյուղերի վերահսկողությունը հանձնել հարեւան երկրին՝ խաղաղության համաձայնագրի դիմաց: Շատ հայեր՝ այդ թվում՝ Գալստանյանը, կտրականապես մերժում են տարածքային զիջումներն իրենց ոխերիմ թշնամի հարեւանին», նշում է գերմանական լրատվական t-online պորտալը:

Ավստրիական «Կուրիերը» հունիսի 25-ին հրապարակումը վերնագրել է «Ծրագրված պետական հեղաշրջո՞ւմ. Ընդդիմության առաջնորդը Հայաստանում ձերբակալվել է»: Այս լրատվամիջոցն իր տեղեկատվական նյութն ամբողջացրել է հետեւյալ պարբերությամբ՝ «Արեւելքում Ադրբեջանի դեմ ռազմական պարտությունից հետո Փաշինյանը ձգտում է նաեւ արեւմուտքում իր պատմական ոխերիմ թշնամու՝ Թուրքիայի հետ մերձեցման: Այս հակամարտության նախապատմությունը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունն է: Թուրքիան աջակցել է Ադրբեջանին ԼՂ-ի դեմ պատերազմում: Իսկ Հայաստանի նախկին պաշտպան Ռուսաստանը չի միջամտել պատերազմին՝ ստիպելով Հայաստանին ամբողջությամբ վերակողմնորոշել իր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը»:

Գերմանական մեդիան առնանդամ բառը շեշտեց վերնագրում

Հունիսի 25-ին գերմանական հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունը» հոդվածը նախ այսպես էր վերնագրել՝«Արքեպիսկոպոսը ձերբակալվել է. Հայաստանը պուտչի եւ առնանդամի արանքում», ապա նորացրեց՝ «Իշխանության համար պայքարը Հայաստանում՝ գոտկատեղից ներքեւ»: Երկու վերնագրերն էլ մտացածին չեն, սնվել են Հայաստանում հոսող ֆեյսբուքյան աղբյուրներից:

Մեր երկրի, մեր պետության, մեր հասարակության անկումն է՝ Արարատի գագաթից՝ ֆեյսբուքյան վիհ:

Ամսական 47 միլիոն ընթերցող ունեցող գերմանական ամենամեծ լրատվական t-online պորտալը վերեւում ներկայացված մեկ հրապարակմամբ չանդրադարձավ կատարվածին: «Ազգին» ծանոթ հեղինակ Թոբիաս Շիբիլլան (Tobias Schibilla), որ Հայաստանում եղել է, լավ է ճանաչում Բաքվի՝ հայ ժողովրդին ուղղված ոճրագործությունները, Արցախի իրադարձությունները, հունիսի 26-ին t-online-ում, ինչպես նաեւ watson կայքում անդրադարձավ «Եկեղեցու եւ քաղաքականության (քաղաքական գործիչների) վեճին»:« ՀՀ վարչապետն ուզում է իր առնանդամը ցույց տալ եկեղեցու առաջնորդին» վերնագրով հոդվածը t-online-ում հրապարակեց հունիսի 26-ի առավոտյան: Այնուհետ հոդվածը հրապարակվեց watson-ում՝ հետեւյալ ձեւով  «Վեճը սրվում է. Հայաստանի վարչապետը ցանկանում է եկեղեցու առաջնորդին ցույց տալ իր առնանդամը: Հայաստանում եռում է հակամարտությունը ազգային ուղղափառ եկեղեցու եւ քաղաքական էլիտայի միջեւ: Վեճը երբեմն ստանում է տարօրինակ ձեւեր»: Հոդվածի առաջին պարբերության մեջ Շիբիլլան հիշատակում է 301 թվականին քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ճանաչած առաջին երկրի՝ Հայաստանի մասին, մի բան, որ խորհրդանշանային իմաստ ունի, եւ Գերմանիայում ներկայացնում է մեր երկիրը, մեր պատմությունը: Մենք էլ մեր մասին պատմելիս այս նախադասությունից ենք սկսում: Հիմա, երբ Հայաստանի ֆեյսբուքացումը գերմանական տպագիր տարածքում նոր վերնագիր ստեղծեց, խզվեց շատ կարեւոր մի բան՝ մեր մասին 301 թվականին հղում տալով պատմելու շղթան:

Տաբուն ջարդելու համարձակությունը, սանձարձակությունը, խորհրդանիշներ փշրելու հանձնառությունն ու հայհոյանքի անզուսպ վարգը Հայաստանի ֆեյսբուքացման հաղթանակն են եւ պարտությունը՝ թե՛ պատմական, թե՛ իրական Հայաստանի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա 

Լուսանկարը՝ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի», «Ռոյթերզ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ում ի շահ Ադրբեջանի քարոզչությունը օրինախախտումներով է իրականացվում

Հաջորդ գրառումը

12-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հրադադար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
Հաջորդ գրառումը

12-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հրադադար

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական