Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի փլուզման արարը՝ գորբաչովյան սցենարով

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Բերձորի միջանցքի ավելի քան 9 ամիս տեւած շրջափակումից հետո Բաքուն իր հարեւան երկրներին հավաստիացնում էր, որ Հայաստանի սահմանի երկայնքով տեղի ունեցող ռազմական տեխնիկայի վերադասավորումներն  ընդամենը ձմռան ամիսների համար նախատեսված սովորական միջոցառումներ են,  պարզվեց, որ հենց այդ օրերին Ադրբեջանն Արցախի ուղղությամբ պատրաստվում էր լայնածավալ ռազմական գործողությունների, որի հետեւանքն ավելի քան հարյուր հազար արցախցիների բռնագաղթն ու Արցախի Հանրապետության «լուծարումն» էր:  

Քաղաքական անցուդարձերին հետեւող իրանցի  վերլուծաբաններն Արցախի շուրջ տեղի ունեցած հայտնի   իրադարձություններից հետո ուշագրավ հրապարակումներով են հանդես գալիս Հաայստանում տիրող իրավիճակի մասին, որոնցից կարելի է առանձնացնել  իրանցի վերլուծաբան Էսլամ Զոլղադրփուրի՝ irdiplomacy.ir կայքում  «Գորբաչովը՝ Փաշինյանի որդեգրած քաղաքականության  ուղենիշ» խորագրով հրապարակած հոդվածը:

Հոդվածագիրն իր հրապարակման մեջ անդրադառնում է հայաստանյան ներկայիս իրավիճակին ու  զուգահեռներ անցկացնում Խորհրդային Միության փլուզմանը նախորդող շրջանի հետ, երբ կործանվող կայսրությունը հայտնվել էր իշխանական ռեսուրսների դեֆիցիտի պայմաններում: 

Վերլուծաբանի պատկերացմամբ, ներկայիս Հայաստանը  նման է Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայել Գորբաչովի իշխանության շրջանին, ում որդեգրած  քաղաքական ուղենիշը, հոդվածագրի բնորոշմամբ,  գրեթե  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման մոդելի կրկնությունն է:

Կառավարման փաշինյանական մոդելի մասին իրանցի վերլուծաբանի  նկատառումների կարեւորագույն հատվածները ներկայացնում ենք  ընթերցողի ուշադրությանը՝

1.  Անորոշությանը հանգեցրած  արտաքին քաղաքականություն

Հեղինակի տեսակետով, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ասպարեզում հայտնվելով համալրվում է  «գունավոր» եւ «թավշյա» հեղափոխությունների շարքը, որի հետեւանքով, երկրում տիրող  իրավիճակի բարելավման փոխարեն,  Հայաստանը հայտնվել է    համատարած խավարի մեջ:     

Իրավիճաի բարելավման, կառավարման համակարգի բարեփոխումների ու տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում Հայաստանի կշիռը բարձրացնելու  մասին  խոստումները,  վերլուծաբանի խոսքերով,  հնչել էին 2017 եւ  2018 թվականի բողոքի ցույցերի ժամանակ: Եվ ըստ հեղինակի,  քանի որ Փաշինյանն իրեն  համարում էր աշխարհի բոլոր ուժային կենտորնների հետ կապ հաստատած  անկախ քաղաքական գործիչ, խոստանում էր արտաքին քաղաքականությունը վարել ոչ արեւմտայն ուղղությամբ,  ոչ  էլ՝ պրոռուսական: Նա հավաստիացնում  էր, որ իր արտաքին քաղաքականությունն ունենալու է հայաստանակենտրոն ուղղվածություն: 

Արտաքին քաղաքական կուրսի անկախության մասին Փաշինյանի  հավաստիացումներն, ըստ Զոլղադրփուրի,   իրենց իրական արտահայտությունը ստացան Հայաստանի ռազմական ուժերի հզորացման ու քաղաքական կապերի հաստատման հարցում վերջինիս  թույլ տված  ձախողումների մեջ, որը, ինչպես հայտնի է, դրսեւորվեց Ադրբեջանի նկատմամբ մեկը մյուսին հաջորդած պարտություններով: Հոդվածագիրը հավելում է, որ Փաշինյանի հռչակած չեզոք քաղաքականությունը Ռուսաստանի ղեկավարության կողմից գնահատվեց որպես Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին  հարելու քաղաքականություն, ինչի մասին է վկայում վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովի  անթաքույց զգուշացումն առ այն, որ «եթե նրանք (Փաշինյանի կողմնակիցները) իսկապես հենվում են ԱՄՆ-ի վրա, ինչը Հայաստանի իշխող համակարգի ներկայացուցիչների շուրթերից հաճախ է հնչում, խորհուրդ կտանք հետադարձ հայացք նետել անցյալին եւ տեսնել, թե  ԱՄՆ-ը ինչպես է վարվել այն երկրների հետ, որոնք իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով հայտնվել էին նրա առանցքի շուրջը»:

Հեղինակի բնորոշմամբ, Փաշինյանի հռչակած անկախության փոխարեն  Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը հայտնվել է  անորոշության հորձանուտի մեջ:  Նման պայմաններում, հավելում է հեղինակը,  Հայաստանը զրկվել է կողմնորոշվելու ունակությունից եւ կորցրել  անհրաժեշտ ռեսուրսներ մատակարարող իր երբեմնի տարածաշրջանային ու միջազգային աջակիցներից:   Հոդվածագիրն այստեղ զուգահեռներ անցկացնելու առիթ  է տեսնում  եւ նշում, որ Գորբաչովն էլ, որպես Խորհրդային Միության վերջին առաջնորդ,  նույնպիսի իրավիճակում էր հայտնվել, եւ անգամ զրկվել  էր իր առանցքի շուրջ գտնվող հանրապետություններից աջակցություն ստանալու հնարավորությունից: 

2.  Արտաքին խոստումներին հավատալու հետեւանքը 

Ադրբեջանի հետ ռազմական  գործողություններում մեկը մյուսին հաջորդած Հայաստանի պարտությունները, որի հաջորդ հանգրվանը, հոդվածագրի կարծիքով, կարող է լինել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի մի հատվածի՝ «զանգեզուրյան»  միջանցքի գրավումը, պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ առավելապես օտար ուժերին վստահելու եւ մասնավորաբար արեւմտյան խոստումներին հավատալու քաղաքականությամբ:  
Ըստ հեղինակի, ներքին ռեսուրսների վրա կենտրոնանալու, ինչպես նաեւ սոցիալ-քաղաքական հնարավորությունների ինտեգրման ու համախմբման միջոցով  երկիրը հզորացնելու փոխարեն,  Փաշինյանի կառավարությունն իր իշխանության պահպանման համար հույսը դրել էր արտաքին օգնությունների եւ հատկապես՝  Արեւմուտքի վրա:

Բարեփոխումներ անցկացնելու խոստումներով իշխանության եկած  ընդդիմադիր հայացքներով նախկին լրագրող Փաշինյանը, հեղինակի բնորոշմամբ,  իր նպատակներին հասնելու համար հզոր ռեսուրսների կարիք ուներ, որոնք Հայաստանի քաղաքական ասպարեզում  հազվագյուտ եւ անմատչելի էին:

Նման իրավիճակում, եզրակացնում է հեղինակը, Փաշինյանն իր իշխանության ռեսուրսերի դեֆիցիտը լրացնելու համար ստիպված էր ապավինելու արտաքին ուժերի, այդ թվում՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի աջակցությանը, որոնք հրապուրիչ, սակայն խաբուսիկ էին: Որպես օրինակ, հեղինակը  հիշել է Ռուսաստանի օգնությունը, որի  հիմնազուրկ լինելն ապացուցվեց  2018 թվականին Հայաստանին  ռուսական Su-30SM կործանիչների վաճառքի ժամանակ համապատասխան հրթիռների  բացակայության  փաստով:

Իշխանական ռեսուրսների սակավության եւ Հայաստանին օգնություն ցուցաբերելու  հարցում մատակարարների   հրաժարումը, Զոլղադրփուրի պատկերացմամբ,  հիշեցնում է Գորբաչովի իշխանության ժամանակաշրջանը: Նա այսօրվա Հայաստանը համեմատում  է  1990-1991 թվականին  տնտեսական ու աշխարհաքաղաքական ճգնաժամի մեջ հայտնված  Խորհրդային Միության հետ:

3. Բարեփոխումների մտատիպա՞ր,  թե՞ փլուզման իրողություն

Այս ենթավերնագրի տակ հեղինակը նշում է, որ 2018 թվականին բարեփոխումների անվան տակ եւ թավշյա հեղափոխության շնորհիվ  Հայաստանի քաղաքական երկնակամարում նախկին լրագրող Փաշինյանի հայտնվելով՝ Հայաստանի հանրության եւ հարեւան պետությունների մոտ իմիտացիոն բարեփոխումների պատրանք առաջացան:

Բարեփոխումների հաջողության եւ «թավշյա» հեղափոխության կենսունակության  նկատմամբ Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաեւ հարեւան երկրների մոտ հավատը, թե իբր կարող էր այն տարածվել  նաեւ Ադրբեջանում եւ Իրանում, հոդվածագրի գնահատմամբ, ընդամնեը պատրանք էր, որը շատ արագ  վերածվեց հուսախաբության: 2020 թվականին Ղարաբաղում Հայաստանի կրած ծանր պարտությունը, հոդվածագրի կարծիքով, դրա հետեւանքն էր:

Հեղափոխության շրջանում Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»   իդեալիստական կարգախոսը, ըստ հեղինակի,  շատ շուտ վերածվեց Արցախի հանձնմանն ու ավելի քան հարյուր  հազար արցախցու տեղահանմանը, որը ներկայումս հղի է  Ադրբեջանի կողմից Սյունիքի մարզի բռնակցման վտանգով: Սա, հեղինակի համոզմամբ,  ոչ այլ ինչ է, եթե ոչ իդեալների փլուզման եւ իդեալիստական քաղաքականության նկատմամբ իրատեսականության հաղթանակը:

Հայտնի փաստ է, որ Գորբաչովը ձգտում էր «գլաստնոստի» ու «պերեստրոյկայի» օգնությամբ երկարաձգել Խորհրդային Միության կյանքը եւ հասնել գաղափարական կոմունիզմին, ինչը հանգեցրեց Խ.Միության փլուզմանը: 

Իսկ Փաշինյանը, ըստ հեղինակի, իր խոստացած  բարեփոխումները կյանքի կոչելու եւ Հայաստանը Կովկասի կարեւոր խաղացողի վերածելու փոխարեն, այն կանգնեցրել է մասնատման վտանգի առջեւ:

Ամփոփելով հոդվածը, վերլուծաբանը զգուշացնում է, որ Միխայել Գորբաչովի կառավարման մոդելը որդեգրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական ուղին չշտկելու դեպքում կարող է Հայաստանը  կանգնեցնել  աշխարհագրական փլուզման վտանգի առջեւ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոնստանտին Զատուլին. «Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կատարվածը ոչ մի տեսակետից արդարացված չէ»

Հաջորդ գրառումը

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ. Հայաստանը պետք է խուսափի արտաքին քաղաքականության դիվերցիֆիկացիան հակառուսական մարտավարությամբ փոխարինելուց

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ. Հայաստանը պետք է խուսափի արտաքին քաղաքականության դիվերցիֆիկացիան հակառուսական մարտավարությամբ փոխարինելուց

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական