Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի Որոշումը 30 տարի ուժի մեջ է եղել, այսօր էլ ուժի մեջ է

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ոչ մի իշխանություն, ՀՀ ոչ մի գումարման Ազգային ժողով չի  կարող այդպիսի  փաստաթղթի տակ ստորագրել, որովհետեւ դրա իրավունքը օրենսդրորեն չունի։

Մեջբերենք Որոշումը.

«1992 թվականի հուլիս 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել է.

1. Հետեւողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը եւ նրա իրավունքների պաշտպանությանը։

2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասախան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանությունը ապահովելու ուղղությամբ»։

1992 թվականին Ռամկավար Ազատական կուսակցությունը Հայաստանի Գերագույն խորհրդի խմբակցություններից մեկն էր՝ երկրորդը ՀՀՇ-ից հետո։ Ռուբեն Միրզախանյանը Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետն էր եւ անմիջական, առանցքային մասնակցություն է ունեցել  մինչ հուլիսի 8-ի Որոշման ընդունումը  եւ դրանից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։

Նա պատմում է. «ֆրանսահայ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, որն այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունից լիազորությններ ուներ, եվրոպական կառույցներից մեկում հայտարաւություն էր արել, թե չի բացառվում, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկվի որպես Ադրբեջանի մաս։ Հայտարարությունը, իհարկե, լուրջ իրարանցում առաջացրեց Հայաստանի քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի մեջ։

Գերագույն խորհուրդը վրդովված էր։ ՌԱԿ-ի մի խումբ պատգամավորներ, ինչպես նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եկան «Ազգ» օրաթերթի խմբագրություն, որն այն նույն  Մելիք-Ադամյան փողոցում, որտեղ նաեւ Գերագույն խորհուրդն էր գտնվում։ Քաղաքական ուժերը քննարկել են իրավիճակը՝ հնչեցնելով նաեւ հեղափոխական հայտարաություններ՝ փողոց դուրս գալ, ցույցեր անել եւ այլն։ Քննարկումներին մասնակցում էր նաեւ «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։ Բոլորիս վրդովմունքը շատ մեծ էր։ Ես առաջարկեցի՝ Հայաստանի պաշտոնական անձանց կողմից որեւէ փաստաթղթի ստորագրում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը կդիտարկվի Ադրբեջանի մաս, պետք է բացառել։ Իմ առաջարկը ներառվեց Որոշման մեջ՝ որպես 2-րդ կետ»։

Պատգամավորները վերադարձել են նիստերի դահլիճ եւ քննարկումների ժամանակ հնչած առաջարկները  վերաձեւակերպելով՝ դարձրել երկրի խորհրդարանի որոշում։

Թե՛ 1992 թվականի Գերագույն խորհուրդը, թե՛ հետագայում տարբեր գումարումների Ազգային ժողովներն այդ Որոշումը քննարկման առարկա չեն դարձրել կամ այլ որոշում չեն ընդունել։

«Կարելի է վստահ ասել, որ 1992 թվականի հուլիս 8-ին ընդունված Գերագույն խորհրդի Որոշումը օրենքի ուժ ունի նաեւ այսօր։ Մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնենք՝ 30 տարի առաջ եւ հիմա  ահռելի տարբերություն կա ինչպես քաղաքական, այնպես էլ հանրային տրամադրությունների առումով։ 1992 թվականին ՀՀՇ-ն  բացառում էր, չէր ընդունում, որ հնարավոր է որեէ կերպ Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։ Արցախում պատերազմ էր, տղաները զոհվում էին Արցախն ազատագրելու համար։ Ժողուվուրդը միասնական էր, համախմբված։ Արցախին բոլորն էին օգնում՝ Հայաստանը, Սփյուռքը, ով ինչով կարող էր։

Գերագուն խորհուրդը, որտեղ ՀՀՇ-ն մեծամասնություն էր կազմում, ընդունեց Արցախն Ադրբեջանի կազմում բացառելու Որոշոմը։ 261 պատգամավորների մեծ մասը կուսակցական պատկանելություն չուներ, բայց արտահայտում էր հանրության կարծիքը, Արցախի համար պայքարող ժողովրդի հավաքական միտքը։ 1980-ականներին սկիզբ առած ազատագրական շարժումը սկիզբ էր առել Արցախի դրոշի տակ, որը հետո վերածվեց պատերազմական պայքարի։

Երկիրն այն ժամանակ տնտեսական ավելի ծանր վիճակում էր, քան հիմա։ Էներգետիկ խնդիրներն արդեն սկիզբ էին արել, բայց հանրային տրամադրություններն ուրիշ էին, բոլորի նպատակն Արցախն էր»,- պատմում է Ռուբեն Միրզախանյանը։

Փաստորեն ֆրանսահայ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հայտարությունը առիթ է հանդիսացել, որ 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն այս Որոշումն ընդունի։ Ի դեպ, այն ընդունելուց հետո կրքերը հանդարտվել են, որովհետեւ սեւով սպիտակի վրա գրվածն օրենքի ուժ է ստացել եւ հստակ կանխորոշել է  Արցախի կարգավիճակի հարցում Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների պարտավորությունները՝ ոչ մի ղեկավար իրավունք չունի Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել։

30 տարեկան այդ Որոշմանը  հղում անելու, այդ Որոշման մասին հիշեցնելու անհրաժեշտույթուն մինչեւ հիմա երբեք չի եղել,  որոհետեւ Հայաստանի ոչ մի իշխանություն չի պատրաստվել Արցախը հանձնել Ադրբեջանին։ Հիմա ընդդիմադիր բոլոր գործիչներն իշխող քաղաքական ուժի հակարացախյան քայլերը կանխելու համար մատնանշում են այս Որոշումը եւ փորձում գոնե իրավական տեսանկյունից արգելել իշխանություններին Արցախը զիջել Ադրբեջանին։

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի երբեմնի վարչապետ Մոհամմադալի Ֆորուղին եւ Հայոց ցեղասպանությունը

Հաջորդ գրառումը

«Դժգույն» Շուշին՝ 2023-ին թուրքական պետությունների մշակութային մայրաքաղաք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Դժգույն» Շուշին՝ 2023-ին թուրքական պետությունների մշակութային մայրաքաղաք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական