Փետրվարի 17-19-ին Մյունխենում գումարվելու է Անվտանգության ամենամյա համաժողովը: 59-րդ անգամ հրավիրվող աշխարհի առաջնորդների, քաղաքագետ, տնտեսագետ վերլուծաբանների, հասարակական կազմակերպությունների, մեդիա ներկայացուցիչների այս հավաքը արդի մարտահրավերների մասին բարձրաձայնելու, աշխարհաքաղաքական իրողությունները քննելու, անվտանգության հարցերի մասին տեսակետներ ներկայացնելու, բանավիճելու եզակի հարթակ է: 2022-ին գումարված եռօրյա կոնֆերանսից հետո սկսվեց ռուս- ուկրաինական պատերազմը: Գերմանական խոսույթում ներկա ժամանակը նոր ձեւակերպմամբ է բնորոշվում՝շրջադարձային (Zeitenwende), որ հնարավոր է ապագայում հենց բնագրով էլ գործածվի՝ ցայթենվենդը: ՀՀ-ն հաջորդ ուրբաթ մասնակցելու է Մյունխենի կոնֆերանսին, նախագահող Քրիստոֆ Հոյսգենի հետ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր փետրվարի 6-ին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ Մյունխենի «Բայերիշեր հոֆ» հյուրանոցն է փետրվարին հյուրընկալում աշխարհի առաջնորդների ամենամյա անվտանգության համաժողովը: