Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ

06/05/2022
- 06 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրակարգում՝ Կապանում հյուպատոսություն ստեղծելու հարցը նաեւ

Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանյան երկրների միջեւ միջկառավարական հանձնաժողովների թիվն անցում է երեք տասնյակը: Սակայն այդ ցանկում, թերեւս ամենակարեւոր տեղերից մեկն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովը: Այս հանձնաժողովն, ըստ էության, տարբեր կազմերով գործել է նորանկախ ՀՀ շուրջ 30 տարիների ընթացքում, երբ հաստատվեցին եւ զարգացման ուղին բռնեցին հայ-իրանական տնտեսական կապերը:

Եվ ահա օրերս Երեւան էր այցելել Իրանի տնտեսական հարցերի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները: Երկկողմ փոխադարձ որոշակի հետաքրքրվածության մասին է վկայում այն, որ հանդիպումներին ներկա են գտնվել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ինչպես նաեւ ԻԻՀ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Վարդան Կոստանյանը:

Ըստ հայկական կողմի հրապարակած տեղեկատվության, չնայած այն կարեւոր փաստին, որ 2021 թվականին ՀՀ առեւտրաշրջանառությունն Իրանի հետ աճել է 25%-ով, այդուհանդերձ առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունն ավելի ընդլայնելու եւ այդ ցուցանիշը 1 մլրդ դոլարի հասցնելու համար:

Ուշագրավ է, որ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստին ընդառաջ Երեւան այցելած ԻԻՀ տնտեսական հարցերի եւ ֆինանսների նախարարը նշել է, որ ԻԻՀ նոր կառավարության քաղաքականությունն ընդգծում է հարեւան պետությունների, հատկապես հարեւան եւ բարեկամ երկիր Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը:

Փաստորեն, իրանական իշխանությունների համար տնտեսական գործունեությունը խորացնելու հարցում հայկական գործոնը զբաղեցնում է հատուկ տեղ հարեւան պետությունների շարքում, որի վերաբերյալ հատուկ բարձրաձայնել է իրանցի պաշտոնյան: Ավելին, այդ գործակցությունը խորացնելուն միտված քայլերի համատեքստում Խանդուզին խիստ կարեւորել է ոչ միայն Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը, այլեւ դեպի Ռուսաստանի եւ ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու համար Հայաստանը՝ որպես «դարպասներ» դիտարկելը: Այս վերջին հարցում իրանցի գործընկերները առավել կարեւորում են ՀՀ նշանակությունը, որն, ըստ էության, կարող է նպաստել ռուսական եւ իրանական շուկաների կապերի խորացմանը, եթե հաշվի առնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ռուսական բիզնեսի մի որոշակի մասն էլ պատժամիջոցներից խուսափելու նպատակով «ապաստան է գտել» իրանական շուկային հարեւան հայկական բիզնես միջավայրում:

Ինչ վերաբերում է երկկողմ հետաքրքրություններին, ապա դրա տիրույթում են համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցումը, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավումը, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցումն ու կանոնակարգումը, երկու երկրների ֆինանսական համակարգերի արդիականացումը, ինչպես նաեւ տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայումը: Հիրավի, ինչ-որ տեղ հավակնոտ, իսկ ինչ-որ տեղ էլ տեւական ժամանակ քննարկվող այս ծրագրերը կարելի է դիտարկել համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում: Սակայն հարկ է նկատել, որ կարեւոր կլինի, եթե այս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականանան, որն էլ հենց կհամապատասխանի համատեղ հանձնաժողովի անցկացման գաղափարին: Հակառակ դեպքում, կստացվի որոշ հարցեր քննարկումների տեսքով էլ կսահմանափակվեն, մինչդեռ կողմերից ակնկալվում է հետեւողական աշխատանք դրանք կյանքի կոչելու համար:     

Հիրավի, նաեւ տնտեսական կապերի խորացման համատեքստում կարելի է բացատրել այն, որ իրանական կողմն աշխատում է Կապանում հյուպատոսություն բացելու ուղղությամբ: Ապրիլի 29-ին ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին ընդունել է ՀՀ Սյունիքի մարզպետը: Դեսպանը հայտարարել է, որ Թեհրանը հետաքրքրված է Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ ճանապարհի այն հատվածով, որը տարածաշրջանային անվտանգության ապագա համակարգի բաղադրիչներից է:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա սկանդալով էր սկսվել, սկանդալով էլ ավարտվեց

Հաջորդ գրառումը

Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների նոր հանգրվան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս արշավի տապալումը վերածնունդ է լինելու մեզ համար, իսկ հաջողությունը՝ ազգային պետության ավարտ. Վլադիմիր Մարտիրոսյան

01/11/2025
Հրապարակախոսություն

Պետք է եզրակացնել, որ Երեւանն անկախացել է Հայաստանից

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
Հաջորդ գրառումը

Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների նոր հանգրվան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական