Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը.  Կիսատ մնացած ծրագրերի արագ ավարտում, նորերի՝ իրականացում

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի է, որ հայ-իրանական հարաբերությունները զարգացել են ճակատագրական դառնալ սպառնացող 1990-ական թթ. սկզբներին, երբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վտանգ էր առաջացել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների գոյության համար: Սակայն Իրանը կարողացավ օգտակար դառնալ հայ ժողովրդին հենց այդ պայմաններում: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց՝ մեր օրերում էլ, իրանական կողմը կրկին հանդես է գալիս նույն առաքելությամբ՝ զսպելու տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական նկրտումները:

Այդ մասին են վկայում միայն ընթացիկ տարում երկկողմ բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած հանդիպումները: Անկասկած, այդ գործընթացում այլեւս հավակնում է պատմական դառնալ 2022 թ. հոկտեմբերի 21-ը, երբ Կապանում տեղի ունեցավ ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման արարողությունը՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մասնակցությամբ: 

Հարկ է նկատի ունենալ, որ իրանական կողմն իրեն բնորոշ գործելակերպի համաձայն, որեւէ ծրագիր իրագործելիս չի շտապում եւ եթե հարկ է այն կարող է ձգձգել նույնիսկ տասնյակ տարիներ, ինչպես եւ այս հարցը: Սակայն այդ համատեքստում ինչ-որ տեղ շուտափույթ էր գլխավոր հյուպատոսության բացումը Կապանում, որն էլ հենց վկայում է տարածաշրջանում ընթացող գործընթացների վտանգավորության բարձր աստիճանի մասին:

Այսպիսով, այդ վտանգների հաշվի առնելը եւ մարտահրավերները դարձել են կատալիզատոր երկկողմ քաղաքա-տնտեսական կապերի նորովի զարգացման համար, որի դեպքում էլ կարող է դիտարկվել իրանական կողմի հրավերով ՀՀ վարչապետի նույնքան արագացված այցը Թեհրան: Ակնհայտ է, որ այդ կերպ իրանական կողմը խմբագրումների է ենթարկել իր տարածաշրջանային քաղաքականությունն այն իմաստով, որ փորձում է առանց որեւէ պահ հապաղելու իր ներկայությունը նորովի ամրապնդել ու ապահովել ՀՀ քաղաքա-տնտեսական համակարգում: Այսպես, ՀՀ պաշտոնյաների հետ հանդիպումներից պարզ է դառնում, որ Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ իրանական ընկերությունները պատրաստ են նոր տարանցիկ միջանցք ստեղծել Հայաստանի եւ Պարսից ծոցի միջեւ՝ իրանական Արեւելյան Ատրպատական նահանգի Նորդուզ գյուղով: Ինչ խոսք, հավակնոտ, բայց կարեւոր ռազմավարական նշանակության նախագիծ է ՀՀ համար, որով իրանական կողմն իր նոր առավելությունն է ընդգծում տարածաշրջանում:

Հարկ է նշել, որ երկուստեք որոշվել է, որ իրանական ընկերությունները պետք է համագործակցեն Հայաստանի հետ թունելների, ճանապարհների եւ շենքերի կառուցման գործում: Նշված բնագավառներում գործակցությունը ենթադրում է տնտեսական կապերի նոր որակական զարգացում: Ընդ որում, իրանական շինարարական ընկերությունները ձեռք բերված պայմանավորվածությամբ առաջիկայում կսկսեն իրենց գործունեությունը Հայաստանում: Ի դեպ, Իրանն աշխարհում ցեմենտի չորրորդ խոշորագույն արտադրողն է, որը եւս կարող է օգտակար դառնալ շինարարական տարբեր ծրագրեր իրականացնող հայկական կողմի համար: 

Երկկողմ կապերը զարգացնելու հաջորդ փաստն այն է, որ ԻԻՀ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանն էլ նպատակադրված է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը հնարավորինս արագ ավարտելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա մեծացնել Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Հայաստան ներկրվող գազի եւ Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները: Ակնհայտ է, որ այս ծրագիրը իրեն լիովին արդարացրել է եւ ավելի քան 1,5 տասնամյակ դարձել է երկկողմ կապերի շարժիչ ուժերից մեկը: Հիրավի, երկկողմ կապերի ռազմավարական նշանակություն ունենալու տեսլական պետք է դիտարկել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այն խոսքը, որ նպատակ ունեն ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի:

Տնտեսական կապերի խորացման շրջանակներում հարկ է նկատի ունենալ այն կարեւոր հանգամանքը, որ օրերս իրանական ռիալը դոլարի նկատմամբ իջել է ամենացածր մակարդակի: Թեհրանում մեկ դոլարը արժե 338 հազար ռիալ: Եվ ահա այս պայմաններում իրանական կողմը կամք է դրսեւորում ՀՀ հետ հանդես գալու հավակնոտ ծրագրերով, որոնց իրականացմամբ տարածաշրջանում ամրապնդվելու են Իրանի դիրքերը՝ ի հակակշռելու թուրք-ադրբեջանական ներկայությանը: 

Ինչ վերաբերում է քաղաքական օրակարգին, ապա Ռայիսին ընդգծել է, որ տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն: Ակնհայտ է, որ այս դեպքում իրանական կողմն իր անհամաձայնությունն է հայտնում Իրանին սահմանակից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով պարեկություն իրականացնելու նպատակով ուղեւորված ԵՄ դիտորդներին: 

Այսպիսով, իրանական պաշտոնյաների խոսույթում կարմիր թելի պես ձգվում է հայ-իրանական հարաբերությունների թարմացված օրակարգը, այն է՝ կիսատ մնացած ծրագրերի արագ ավարտում, նորերի՝ իրականացում:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արեւային Արցախ ծրագիրը շարունավում է

Հաջորդ գրառումը

«Ոչ այնքան հաջող բանակցություններ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

«Ոչ այնքան հաջող բանակցություններ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական