Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաղթանակ կերտողը՝ Արման Ղուլյան

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն է Արմանը: Ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում: Սովորել է Ալավերդի քաղաքի  Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցում: Երբ Արմանին հարցնում էին, թե ինչ է դառնալու, պատասխանում էր` գիտնական…

Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանում մեկ տարի սովորելուց հետո 2020 թվականի օգոստոսի 11- ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է ամենայն պատասխանատվությամբ ու սիրով: Քառասունյոթ օրվա զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը: Հոկտեմբերի 25-26-ին տեղափոխել են Սղնախ գյուղ: Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 27-ին:

Հինգ ամիս Ղուլյանների ընտանիքը համոզված էր, որ Արմանը գտնվում է գերեվարության մեջ, քանի որ երեք անգամ որոնողական աշխատանքներ են տեղի ունեցել, եւ Արմանին չեն գտել, չորրորդ որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է Արմանի զրահաբաճկոնն ու գոտին, եւ, ավաղ, մարտի 29-ին գտնվել է մարտիրոսած Արմանի մարմինը:

-Չգիտեմ, այդ մեկ ամիսը ինչերի՞ միջով է անցել լույսս, բայց ինձ հետ միշտ խոսեց խիզախ ձայնով, կոտրված չեմ լսել ձայնը: Ես չեմ իմացել, որ ուժեղ տղա ունեմ,- պատմում է Արմանի մայրը` տիկին Հերմինեն.

– Շատ «թափանցիկ» էր, հոգատար, բարի: Դպրոցից բացակայելու հասկացողություն չկար: Ընկերներից մեկ տարի փոքր էր, բայց իրենցից լավ էր սովորում դպրոցում: Դպրոցական տարիներին նկարչության ու պարի է հաճախել, հինգ տարի էլ` ըմբշամարտի: Շատ ընկերասեր էր, իր ընկերների ուրախությունն էր: Սիրում էր քրոջը սրտահան անել: Մարթաս սիրում է մեծ ուշադրություն, եւ այդ պատճառով միշտ հոգու հետ էր խաղում ու վերջում ծիծաղում: Հենց տեսնում էր քույրը զբաղված է, գալիս էր կողքիս նստում ու սկսում.

-Մամա՜ ջան, դու իմ մաման ես, մենակ ինձ ես սիրում, ես եմ նստել մամայիս կողքին, արի գրկեմ քեզ, ու աչքի ծայրով նայում քրոջ արձագանքին՝ այնքան էր անում, մինչեւ Մարթաս լաց լինի, ու քահ-քահ ծիծաղում  էր Մարթայի մանկական միամտության վրա: Դրսից ներս մտնող լույսս չմարեր, ու պատերի ջերմությունը չպակասեր: Զարդերն ո՞ւմ են պետք, երբ տունդ ջերմացնող զարդին ես փնտրում`անվերջ ու ամենուր…

Իր կատարած բացառիկ սխրանքների համար ԱՀ նախագահ` Արայիկ Հարությունյանի հրամանագրեվ Արման Հովիկի Ղուլյանն արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալին:

Արմանը ամփոփված է հայրենի Օձուն գյուղում:

Հերոսները կապրեն այնքան,որքան մենք կհիշենք եւ կփառաբանենք նրանց:

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր հրատարակություններ

Հաջորդ գրառումը

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ծաղիկներս ո՞ւմ նվիրեմ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական