Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հալէպի մեր ակումբներն ու միւս օճախները

13/05/2022
- 13 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Յաճախ կը խօսուի Հալէպի «մայր գաղութ» ըլլալուն մասին, որպէս բռնագաղթուած մեր վերապրած խլեակներուն առաջին կայքն ու անոր դերը սփիւռքահայ կեանքին մէջ: Կը խօսուի նաեւ, որ հալէպահայութիւնը իր ծոցէն ելած մտաւորական փաղանգով մը սնած է աշխարհասփուռ հայագաղութները, անոնց տալով ազգային, կրթական, գրական, գեղարուեստական, մէկ խօսքով՝ վաւերական մտաւորականներ արտադրեց, որոնք կարեւոր ներդրում ունեցած են իրենց գաղութներուն մէջ ու կը շարունակեն ունենալ: Մեծխօսիկութիւն թող չնկատուի, ոչ ալ սնապարծութիւն, իրականութիւն է, եւ ոչ մէկ գիտակից հայ կրնայ հակառակը փաստել: Ներկայ յօդուածով թուարկումը պիտի ընեմ Հալէպահայ մեր ազգային օճախներուն, որոնք դեռ կը գործեն, սուրիական տասնամեայ պատերազմին պատճառած աւերներէն ետք իսկ: Քանակական առումով անոնք շատ բան կորսնցուցին, սակայն որակը մնաց անվնաս, կարողացաւ պահել իր մակարդակը:

Նախ ըսեմ, որ Հալէպի մէջ մեր երեք յարանուանութիւններուն պատկանող 11 եկեղեցի ունինք,  մեծ մասը ցարդ  գործող: Ունինք նաեւ 8 վարժարան, որոնցմէ  5-ը երկրորդական, այսինքն միջնակարգ: Սակայն եկեղեցիներուն եւ դպրոցներուն չափ եւ երբեմն ալ աւելի անհրաժեշտ՝ կան մեր միութիւններն ու ակումբները: Ես անոնց պիտի անդրադառնամ:

Սփիւռքահայերուս համար ակումբները մէկական փոքրիկ Հայաստաններ էին, եւ ե՛ն տակաւին, ուր օտար երկրի մէջ ապրող հայեր, իրարու քով գալու, զանազան առիթներով ձեռնարկներ կազմակերպելու, եւ ձեւով մը հայկականութիւնը պահպանելու կը ծառայեն:

Սփիւռքի հարիւրամեայ պատմութեան մէջ այդ կառոյցները ինչքանով յաջողեցան իրենց առաքելութեան մէջ, դժուար չէ գնահատական մը ընել, քանի որ, ընդհանրապէս եկեղեցիին կռթնած, կամ դպրոցին հարեւանութեամբ գործող անոնք կրցան տարտղնուած հայերը իրարու մօտ բերել: Յաջողութիւնը կը տարբերի երկրէ երկիր, գաղութէ գաղութ, զանազան պատճառներով, սակայն անոնք ըրին, ինչ որ կրնային ընել, եւ աւելի՛ն:

Չեմ կարծեր որ ոեւէ մէկը սփիւռքահայ ակումբներուն մասին ուսումնասիրութիւն մը կատարած ըլլայ, հակառակ որ անոնք եկեղեցիին ու դպրոցին չափ կարեւոր եղած են, երբեմն ալ՝ աւելի՛, սակայն իմ փափաքս է խօսիլ մեր շրջանի, ի մասնաւորի Հալէպի հայկական ակումբներուն մասին:

Անվարան կրնամ ըսել, թէ Հալէպի հայկական ակումբներուն նմանը չկայ ամբողջ աշխարհի մէջ: Ես եղած եմ շատ մը հայագաղութներ, շփում հաստատած եմ տեղացի հայերու հետ, այցելած եմ տեղւոյն հայկական հաստատութիւնները, գնահատած ու քաջալերած եմ տարուած ճիգերը՝ գաղութին հայերը իրար մօտ բերելու, սակայն եւ այնպէս, մեծապէս յուսախաբ եղած եմ, երբ փորձած եմ բաղդատական մը ընել մեր եւ անոնց միջեւ:

Հալէպի հայութեան ցարդ հայկական դիմագիծը անաղարտ պահողները եղած են հայկական ակումբները, որոնք մինչեւ այսօր ալ, հակառակ Սուրիոյ աւելի քան տասնամեայ պատերազմին պատճառած աննկարագրելի վնասներուն եւ զրկանքներուն, տակաւին կենսունակ են, ոչ միայն ժամանցի համար անդամները իրար քով բերելով, այլ բազմաթիւ մշակութային, ազգային, կրօնական, գրկան-գեղարուեստական եւ այլ ձեռնարկներ կազմակերպելով:

Հալէպահայուն համար իր տունէն ետք անմիջապէս երկրորդ կարգի վրայ կու գայ ակումբը: Շատեր ամենայն անկեղծութեամբ կ՛ըսեն, թէ ակումբը իրենց երկրորդ տունն է: Անոնց կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը մարդ կը հասկնայ, երբ ուրիշ գաղութներ կ՛այցելէ ու կը զգայ հսկայ տարբերութիւնը: Եթէ նկատի չառնենք զանգուած մը, որ ակումբներէ հեռու է եւ կը նախընտրէ ընտանեկան ժամանցներն ու սրճարանները, ապա մնացեալ մեծ տոկոսը հալէպահայութեան ակումբներու մնայուն անդամներն են, կամ  համակիրներ, կամ յաճախողներ:

Ակումբները, ընդհանրապէս կը պատկանին կուսակցութիւններու, բարեսիրական, հայրենակցական միութիւններու, կամ ալ կրօնական հաստատութիւններու: Ուրեմն հասկնալի է, որ անոնց հովանաւորները շահու կամ գործարարական նպատակներու հետամուտ եղողներ չեն: Յետեղեռնեան առաջին օրէն իսկ անհրաժեշտ եղած է ցրուած հայերը ի մի բերել եւ այնպէս մը ընել, որ շարունակեն մնալ հայ, օտար միջավայրի մէջ, պահպանելով աւանդական սովորութիւնները, լեզուն, հաւատքը, մշակոյթը, պատմութիւնը… մէկ խօսքով՝ հայկական ինքնութիւնը:

Սուրիական օրէնքով, ընդհանրապէս իշխող կուսակցութենէն տարբեր կուսակցութիւններուն, որոնց շարքին՝ նաեւ հայկականները, արտօնագիր չէր տրուեր, ատոր համար ալ համապատասխան նախարարութենէն պետական արտօնագիրը կ՛ըլլար  կա՛մ մշակութային միութեան անունով, կա՛մ մարզական: Պարագան նոյնն էր գրեթէ բոլորին համար: Եկեղեցիներու հովանաւորութիւնը վայելող ազգային-մշակութային-բարեսիրական կամ այլ կազմակերպութիւններ պետական արտօնագրի կարիք չունին, ինչ որ կը վկայէ բարեխնամ պետութեան իւրայատուկ վերաբերմունքը:

Հալէպի մէջ կը գործեն 9 ակումբներ՝

1.- ՆՍՄՄ (Նոր Սերունդ Մշակութային Միութիւն)

2.- Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն:

3.- ԹՄՄ (Թէքէեան Մշակութային Միութիւն)

4.-ՀԲԸՄ (Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն)

5.- ՀԵԸ (Հայ Երիտասարդաց Ընկերակցութիւն)

6.- ԳՎՄՄ (Գերմանիկ Վասպուրական Մշակութային Միութիւն)

7.- ԿՄՄ (Կրթասիրաց Մշակութային Միութիւն)

8.- Ուրֆայի Վերածնունդ Մշակութային Միութիւն

9.- ԱՄՄ (Ազգային Մշակութային Միութիւն)

Վերոյիշեալներուն մասին առանձին-առանձին խօսիլը հսկայ գործ է, թուելու համար իւրաքանչիւրին գործունէութեան դաշտը, ենթակայ զանազան յանձնախումբերը, միաւորները եւ այլն, սակայն ընդհանուր պատկեր մը տալու համար յիշենք միայն հալէպահայութեան եւ հայապահպանման ու գոյատեւման սատարող օճախները.

Հալէպահայ կազմակերպութիւնները ունին 5 սեփական թատերասրահներ, իւրաքանչիւրը 400-500-700 նստատեղիով: (Ուրիշ ոչ մէկ տեղական համայնք կամ կազմակերպութիւն նմանը ունի:)

Ունինք 4 երաժշտական բաւական որակաւոր դպրոց, նաեւ 2 որակաւոր նկարչական դպրոց:

Հալէպը ունի 5 թատերախումբեր, 5 պարախումբ, 4 երգչախումբ (երկուքը մանկական): 1 սենեկային նուագախումբ, 1 էստրադային նուագախումբ:

Երկու մարզական կազմակերպութիւններ, մարզադաշտով եւ լողաւազանով: Պասքէթպոլի, Ֆութպոլի, լողի, ճատրակի եւ այլ խումբերով:

Հայագիտական հիմնարկ,  բժշկական կեդրոն-դարմանատուն,   ատամնաբուժարան, արհեստագիտական դասընթաց, կարի գործարան, ակումբային գրադարաններ եւ մէկը՝ ընդհանուր:

Սկաուտական 4 փողերախումբ: Քեսապի մէջ սեփական 2 կազդուրման կայան եւ 4 սկաուտական  բանակավայր:

Ակումբներն ունին իրենց ամառնային պարտէզ-ճաշարանները:

Ունինք 4 շքեղ փակ ճաշասրահներ:

Մէկ շաբաթաթերթ, մէկ ռատիօկայան եւ մէկ պարբերաթերթ:

Ունինք տարեցներու հանգստեան տուն-պատսպարան, եւ 3 գերեզմանատուն՝ երեք համայնքներու պատկանող:

(Անհրաժեշտօրէն յիշածներուս վրայ պիտի աւելցնեմ, թէեւ սեփական, անհատի պատկանող, սակայն հայապահպանման գծով լուրջ դեր կատարած  հայկական տպարաններ եւ գրատուն-հրատարակչատուներ, որոնք երկար տարիներ հայութեան ծառայելէ ետք այժմ դադրած են):

Միայն թուեցի, առանց յիշելու, թէ ինչը՝ որ կազմակերպութեան կը պատկանի, քանի որ բոլորն ալ անխտիր կը ծառայեն ամբողջ հալէպահայութեան:

Այս օճախներուն մէջ միակ օգտագործուող լեզուն հայերէնն է, անոնց մէջ եւ անոնց միջոցաւ է որ կը պահպանուի մեր մշակոյթը: Անոնց մէջ է որ սերունդներու ազգասիրական ոգին կը թրծուի, վերջապէս անոնց միջոցաւ է, որ հայկական ընտանիքներու հիմքերը կը դրուին:

Ահա՛ մեր գաղութին հարստութիւնը: Թուեցի փորձելով յիշել բոլորը, սակայն, եթէ ինչ-որ նոռացում եղած է, թող ներուի, թող յիշեն եւ ես կ՛աւելցնեմ ցանկիս վրայ:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել Ստ. Պապիկյանի նոր ուսումնասիրությունը

Հաջորդ գրառումը

Կա՛մ մահ, կա՛մ ազատություն. կալանավորված Տարոն Մանուկյանի կոչը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Կա՛մ մահ, կա՛մ ազատություն. կալանավորված Տարոն Մանուկյանի կոչը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական