Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրթական նոր խնդիրներ թեհրանահայ համայնքում

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլոր ժամանակներում էլ հայ ժողովուրդը հատուկ կարեւորել է ազգային ավանդույթներին համապատասխան կրթությունը: Սակայն այդպիսի բաղադրիչներով հարուստ հայեցի կրթությունը գործնականում դժվար է կազմակերպել հայրենիքի սահմաններից դուրս օտար միջավայրերում, չնայած որոշ դեպքերում տեղի հայության դարավոր ներկայության:
Հայկական սփյուռքի Մերձավոր եւ Միջին Արեւելքի համայնքների պարագայում վաղուց նկատելի են դարձել ժողովրդագրական խնդիրներ, որոնց հետ առնչվում է նաեւ իրանահայ համայնքը: Ակնհայտ է, որ ժողովրդագրական խնդիրների հետեւանքով նոսրացած երբեմնի համայնքերն այսօր կանգնած են լուրջ խնդիրների առջեւ: Դրանցից թերեւս առաջնահերթ տուժում է տվյալ համայնքի կրթական ոլորտը:  

Եվ ահա Թեհրանի Հայոց թեմի Թեմական եւ Կրթական խորհուրդների որոշմամբ դպրոց հաճախող երեխաների տարեկան կրթաթոշակի 60 տոկոսով բարձրացումը դարձել է ծնողների բողոքի պատճառը: Ի հետեւումն «Ալիք» օրաթերթի սույն թվականի նոյեմբերի 7-ի համարում ուսման վարձերը բարձրացնելու վերաբերյալ հրապարակված թեհրանահայ մի խումբ ծնողների բողոքագրի, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհուրդն իր կայքէջում նոյեմբերի 13-ին համապարփակ ներկայացրել է տարեկան ուսումնավճարների հավելման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը:

Որպես նախաբան փաստարկվում է այն, որ հնարավոր չէ հայկական դպրոցները՝ ուսման ցածր վճարների ակնկալիքով դասել պետական դպրոցների շարքին, քանի որ հայկական դպրոցներին անհրաժեշտ է տրամադրել նաեւ հայ փոխտեսուչներ եւ հայերեն առարկաների ու կրոնի դասավանդման ուսուցչական կազմ, որոնք ինչպես հայտարարության մեջ է ընդգծվում` «հայ աշակերտի մեջ կսերմանեն՝ Հայկականությունը եւ Հայեցի դաստիարակությունը»: Ուստի հարկ է նկատի ունենալ, որ հայկական դպրոցների եւ ընդհանրապես ազգային կառույցների գոյատեւման գրավականն է՝ ազգային իշխանության եւ համայնքում ապրող յուրաքանչյուր անձի ներդրումն ու մասնակցությունը: Ինչ խոսք, յուրաքանչյուրի ներդրումն անհրաժեշտ է ազգային կառույցների պահպանման համար, սակայն մյուս կողմից էլ վիճահարույց է այն, որ Իրանում սոցիալ-ֆինանսական խնդիրներով պայմանավորված որոշակի դժվարություններ կարող են առաջանալ հատկապես բազմազավակ ընտանիքներում:

Հաջորդ խնդիրն այն է, որ իրանահայ դպրոցն այսօր իր կարգավիճակը պահպանելու եւ որակն ապահովելու նպատակով իրականում մրցակցում է անհամեմատ ավելի լավ պայմաններում գտնվող պարսկական դպրոցների հետ, որոնք ազգային նկարագիրը պահելու եւ այդ նպատակով լրացուցիչ առարկաներ մուտքագրելու խնդիր չունեն: Ավելին, ինչպես մեր նախորդ հոդվածներում ենք անդրադարձել, բուհական ընդունելության քննությունների ժամանակ հայկական դպրոցներում սովորած աշակերտները եւս հավասար եւ ավելի բարձր գնահատական են ստանում պարսկերենից, քան նրանք, ովքեր սովորել են հենց պարսկական դպրոցներում: Ակնհայտ է, որ այդպիսի ցուցանիշներ ապահովելու համար հայկական դպրոցներից հաճախ պահանջվում է մեծ ջանքներ թափել, որը բազմապատկում է եղած խնդիրները:

Մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել այն, որ վերջին տարիներին աշխատավարձերի տոկոսային զգալի բարձրացմանը զուգահեռ Ազգային առաջնորդարանն իր մատուցած ծառայությունների դիմաց չի բարձրացրել սակագները, այդ թվում՝ ուսումնական տարվա վճարները: Փաստորեն, այդ ամենի արդյունքում ներկայումս առաջացրել է առաջնորդարանի ծախսերի եւ մուտքերի անհամապատասխան վիճակ:

Իրականում պակաս կարեւոր չէ այն բարդ իրողությունը, որ վերջին տարիների ընթացքում համայնքում աշխատող հայկական դպրոցների աշակերտությունը զգալիորեն նվազել է, մինչդեռ դպրոցների թիվը մնացել է անփոփոխ: Ակնհայտ է, որ այդ թվային տվյալներով առաջնորդվելու դեպքում առաջնորդարանը կատարել է իր պարտականությունները, իսկ ուսման վճարների բարձրացումը տրամաբանական է:

Եթե հաշվի առնենք, որ որոշ դպրոցներում դասարանների թիվը կազմում է 10-ից ցածր, ապա ստացվում է, որ նվազ թվով աշակերտներով դասարաններ պահելու համար Առաջնորդարանը ստիպված է վճարել ավելի քան կրկնակի: Ավելին, ըստ վիճակագրական տվյալների, ներկայումս Թեհրանում գործում է 13 դպրոց եւ 4 մանկապարտեզ, ընդհանուր՝ 1639 սաներով, որը նախկինում հավասար էր համայնքի մինչեւ 3 դպրոցի աշակերտության թվին: Միաժամանակ հարկ է նշել, որ Կրթական խորհուրդը նախատեսում է աշակերտների ծնողների հետ հանդիպումների շարք թվային տվյալներով ներկայացնելու իրավիճակը: Ահա այստեղ է, որ կրթական գործի կազմակերպիչներն իրավամբ բարձրացնում են համայնքի դպրոցների եւ մանկապարտեզների վերադասավորման հարցը: Այդպիսով կնվազեն ծախսերը, կենտրոնացած համակարգում ավելի լավ հնարավորություններ կտրամադրվեն եւ կերաշխավորվեն դպրոցների կրթության մակարդակն ու կբարձրանա որակը:

Այսպիսով, առաջիկայում կրթական զգայուն խնդիրը կարող է դառնալ թեհրանահայ համայնքում օրակարգային հիմնական թեման: Հարկ է նկատել, որ դպրոցների միավորումը տեսական մակարդակում հնարավոր է եւ գուցե մի լավ տարբերակ գտնվի, սակայն այստեղ առավել մտահոգիչ կարող է լինել այն, թե հեռավոր թաղամասերում բնակվող հայ աշակերտները տրանսպորտային խնդիրների պատճառով արդյոք կկարողնա՞ն հաճախել հայկական դպրոցներ, թե՞ կնախընտրեն պարսկականը:

Հետաքրքրական է, որ ժողովրդագրության տեսանկյունից ներկայիս Թեհրանի հայ համայնքի նման անցյալ է ունեցել նաեւ երբեմնի հայաշատ Ատրպատականը, որտեղից հայության մեծ հոսքեր են եղել դեռեւս խորհրդային տարիներին: Սակայն այդ դեպքում մխիթարական էր, որ նրանք վերադառնում էին Հայաստան, մինչդեռ վերջին տասնամյակներին իրանահայերը նախընտրում են եվրոպական կամ ամերիկյան երկրներ տեղափոխվելը: Եվ ամենից կարեւորը՝ հուսանք, որ այս հարցը կլուծվի եւ հերթական արտագաղթի առիթ չի դառնա, առանց այն էլ զգալիորեն նվազած, սակայն համայնքային կյանքի ավանդույթներին հավատարիմ մնացած թեհրանահայության համար:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի նախագահը չայցելեց Թուրքիա

Հաջորդ գրառումը

Հայկական փաստագրությունները Վավերաֆիլմերի միջազգային ընկերակցության մրցանակաբաշխությանը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայկական փաստագրությունները Վավերաֆիլմերի միջազգային ընկերակցության մրցանակաբաշխությանը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական