Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կորսված առիթը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ հինգշաբթի գիշեր, երբ մեր թերթի հերթական համարն էինք տպարան ուղարկում, տակավին ունեինք հույսը, որ հաջորդ օրը, հունիսի 3-ին, խորհրդարանական մեծամասնությունը ողջամտությունը կունենա գոնե մի անգամ ընդառաջ գնալու ընդդիմադիր իր գործընկերների նախաձեռնությանը, քարերը թափ կտա փեշից եւ կօգտվի փողոցային պայքարը խորհրդարան տեղափոխելու առիթից։ Այսինքն այնտեղ՝ որտեղ, ինչպես բոլոր քաղաքակիրթ պետություններում, քննարկվում, վիճարկվում եւ հարթվում են տարակարծությունները, երկրի ու ժողովրդի դիմագրաված ճակատագրական ամենասուր հարցերն անգամ։

Միամի՞տ հույսեր, անիրատե՞ս ակնկալություններ։ Այո, դժբախտաբար։ Թեեւ ասում են, որ հույսը վերջինն է մեռնում, սակայն մեր խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես այս դեպքում, չի թողել եւ չի թողնում հույսի որեւէ նշույլի առկայծումը։ Կամակոր, ինքնահավան եւ ըստ ամենայնի անպատասխանատու մեծամասնությունը, անտեսելով սահմանադրությամբ իրեն վստահված գերագույն իրավասությունները՝ իր տեղը զիջել է մեկ անձի՝ գործադիր իշխանության պետին, եւ ինքնակամ, կոմունիստական կարգերին հատուկ «կուռ շարքերով», միաբերան ու միակամ ենթարկվում է այդ մեկ անձի քմահաճ կարգադրություններին։

Թե որո՞նք են իրավասությունները կամովին զիջելու պատճառները,- պարգեւավճարնե՞րը, առանձնաշնորհումնե՞րը, երախտագիտությո՞ւնը, հին ու նոր կոմպրոմատնե՞րը, սպառնալիքնե՞րը, ինքնապաշտպանական բնա՞զդը, թե՞ այլ բան,- այստեղ տեղը չէ դրանք քննարկելու։ Սակայն տեղն է մեկ անգամ եւս շեշտելու, որ երբ անհատն է որոշում ամեն բան, այս պարագայում՝ գործադիրի պետը, մեղավորը ոչ միայն եւ ոչ այնքան այդ անհատն է, այլ՝ հավաքականությո՛ւնը, ներկա պարագայում՝ խորհրդարանը, ավելի ճշգրիտ՝ խորհրդարանական մեծամասնությունը։

Իսկ հունիսի 3-ին ի՞նչ արեց այդ իշխանությունը. ընդամենը ցուցադրեց կանոնադրական մի շոու. Ալեն Սիմոնյանը բացեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ եւ օրակարգով հրավիրված արտակարգ նիստը եւ «քվորում չկա» հայտարարելով փակեց, ավելի ճիշտ՝ 4 ժամով հետաձգեց այն… Չիմացվեց՝ 4 ժամ հետո կրկնվե՞ց «դռնբացեքի» ու «դռնփակեքի» այդ արարողությունը։ Բայց փաստը մնում է փաստ. իշխանությունը չի ցանկանում ընդդիմության հետ քննարկել երկրի ու ժողովրդի առաջ կանգնած կարեւորագույն հարցերը։

Իսկ ո՞րն էր ընդդիմության պահանջը։ Գլխավորը՝ Արցախը չլքելու, Արցախը երբեք Ադրբեջանի մաս չճանաչելու հավաստիացումը, ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ.ին որդեգրած,- ի դեպ՝ ՌԱԿ խմբակցության նախաձեռնությամբ ընդունված,- բանաձեւի չդրժումը, բանաձեւ՝ որն արգելում է Հայաստանի որեւէ իշխանության եւ իշխանավորի ընդունել, որ Արցախը մաս է կազմում Ադրբեջանի։ Բանաձեւ՝ որն ըստ երեւույթին, ու թերեւս ըստ էության, անտեսվում, անգամ ոտնահարվում է ներկա իշխանության եւ նույնինքն՝ խորհրդարանի մեծամասնության կողմից, նույնիսկ՝ առանց հարկ համարելու վերատեսության ենթարկել 30-ամյա այդ որոշումը։

Այո, ամեն ինչ կատարվում է փակ դռների հետեւում, «խաղաղության դարաշրջան» բացելու սնապարծ քողի տակ, մեկ Եվրոպայի, մեկ Ռուսաստանի, մեկ թուրք-թաթարների հետ կասկածելի շփումների ու բանակցությունների միջոցով, անձնատվական մթնոլորտում։ Մինչդեռ Արցախի մեր ժողովուրդը, շուրջ 100 հազար մեր հայրենակիցներ, ծվարած Ստեփանակերտի ու հարակից շրջանների մեջ, հույսը դրած ռուսական խաղաղապահ զորքի՝ առայժմ անորոշ ապագայով ներկայության վրա, սրտատրոփ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի աջակցությունը, պահանջում՝ չլքել իրեն, պահանջում է չդավաճանել իրեն։

Այդ պահանջը նույնական է ողջ հայության եւ առավելաբար նրա մտածող, հայրենասեր զանգվածների զգացածի հետ։ Այն զանգվածների, որոնց տասնյակ հազարավոր ներկայացուցիչները, շուրջ երկու ամիս է արդեն, բողոքի երթեր ու հավաքներ են անում փողոցներում եւ հրապարակներում մեծ նվիրվածությամբ, դիմանալով ոստիկանության աննախադեպ վայրագություններին, պահանջելով ոչ միայն վարչապետի ու նրա իշխանության հեռացումը որպես պատճառ մեր երկիրը պատուհասած փորձանքների, այլեւ որպես խոչընդոտ ծանր իրավիճակից մեր երկիրը դուրս բերելու ճանապարհին։

Խելահաս,- պիտի ասեի՝ խելամիտ,- որեւէ իշխանություն պիտի օգտագործեր այդ ընդդիմության առկայությունը ի շահ պետության եւ ի հեճուկս օտարերկրյա ուժերի եւ առաջին հերթին՝ թուրք-թաթարների։ Պիտի օգտագործեր ընդդիմության բողոքի շարժումը՝ կասեցնելու կամ առնվազն հետաձգելու համար այն դիվային ծրագրերը, որոնց նպատակն է վերջնականապես չեզոքացնել Արցախը, սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների քողի տակ մեր երկրից,- Հայաստան եւ Արցախ,- հեռացնել ռուսական զորքերին, օրինականացնել արդեն իսկ կրծոտված մեր գերիշխան տարածքների, ընդհուպ՝ Սյունիքի հափշտակումը, վասալ պետության վերածել մեր երկիրը, անիմաստ ու անհետեւանք դարձնել մեր ազգային պահանջատիրությունը, արժանապատվությունը։

Նման ղեկավարության առաջին գործը պիտի լիներ ընդառաջ գնալ ընդդիմության պահանջին եւ հենց Ազգային ժողովում քննել-լուծում տալ ճակատագրական հարցերին, ի հարկին, եւ ինչո՞ւ ոչ, ընդդիմության կարծրթեւայիններից փորձառու որոշ մարդկանց ընդգրկել դժվարին բանակցություններում։

Մինչդեռ մենք դեռ երեկ լսեցինք, թե ինչպես էր երկրի արտգործնախարարը փորձում… վախեցնել Թուրքիայից Երեւան ժամանած Ռուսաստանի իր պաշտոնակցին, թե ի՜նչ եւ ինչե՜ր կպատահեն, եթե ընդդիմությունը հասնի իշխանության, իսկույն կչեղարկի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։ Իրա՞վ։ Ո՜ւր էր թե նման քայլ կատարելու ուժ եւ կարողականություն մնացած լիներ։

Միով բանիվ՝ կորցրեցինք պատմական առիթը։ Կլինե՞ն այլ առիթներ, հազիվ թե։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ողբերգություն Բեռլինում. Նոր խարան հայերիս համար

Հաջորդ գրառումը

Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցվում՝ թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Բերձորը շրջանցող ճանապարհ է կառուցվում՝ թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական