Թուրքական «Բայրաքթար» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարն վերջերս անձամբ է հետեւել «Բայարքթար» ընկերության նախագծած ու արդեն իսկ կյանքի կոչած անօդաչու թռչող նոր սարքի փորձարկմանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, «Կիզիլելմա» անվանումը (թուրքերենից թարգմանաբար՝ «կարմիր խնձոր») ստացած նոր ԱԹՍ-ն կարողացել է հաղթահարել թռիչքային բոլոր փորձություններն, ինչին նաեւ տեղական ու օտարերկրյա փորձագետ-մասնագետներն են հետեւել: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ «Կիզիլելմա»-ների արագությունն այժմ մոտ է ձայնի արագությանը, բայց անօդաչուի արագությունն առաջիկայում պետք է գերձայնային մակարդակի հասցվի: Նշվում է, որ անօդաչու թռչող սարքը կարող է մինչեւ 15.5 տոննա ծանրություն կրել կամ տեղափոխել, ինչպես նաեւ՝ իր վրա օդ-օդ, օդ-ցամաք ու այլ տեսակի հրթիռներ կրել:
Այս իրադարձությունը մեզ՝ հայերիս, համար հետաքրքրական ու առանձնահատուկ է այնքանով, որ հատկապես 2020-ի 44-օրյա ու 2022-ի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմների (եւ, առհասարակ, վերջին շրջանի բոլոր տեսակի ռազմական էսկալացիաների ժամանակ) ադրբեջանական կողմը մարտի դաշտում հատկապես «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով է կարողանում առավելության հասնել: Թուրքական արտադրության ԱԹՍ-ներն ասես տեղատարափ անձրեւի պես են թափվում զինվորականների վրա՝ մեկին ոտիքց, մյուսին ձեռքից, երրորդին էլ կայնքից զրկելով: Եվ այժմ, փաստորեն, մեր վայ-հարեւանները մեզ վրա «գործուղվող» ԱԹՍ-ի նոր՝ աելի հզոր, տեսակն են արտադրում: Իսկ դրանից ոչ միայն զգուշանալ, այլ նաեւ լավ ուսումնասիրել ու դեմն առնելու համար քայլեր մշակելու մասին մտածել է պետք:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ