Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կեցցե՛ք, տшվուշցի փրկարարներ…

Գեղամ Մկրտչյան
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
156
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որդիս իր ընտանիքով՝ հարսիս եւ 8 ու 4 տարեկան տղա թոռնիկներիս հետ հուլիսի կեսին մեկնել էր Դիլիջան՝ մի քանի օր հանգստանալու: Ամեն օր տուն զանգում, խոսում, ասում էին՝ ամեն ինչ լավ է: Ու միայն վերադարձին պատմեցին իրենց հետ  պատահած հուզիչ մի դեպք:

…Հասնել-տեղավորվելու երկրորդ օրը, չգիտես ինչու՝ արդեն երեկոյան, որոշում են առաջին անգամ գնալ Մաթոսավանք: Սեփական մեքենայով գնում են ինչքան ճանապարհը թույլ է տալիս, դրանից հետո պիտի  ոտքով, անտառամիջյան ճանապարհով հասնեին-գտնեին: Ինչպես հին հեքիաթներում էր ասվում՝ իրենք տեղանքին ու ճամփին անծանոթ, տեղանքն ու ճամփան՝ իրենց: Միացրած էլեկտրոնային ուղենիշ սարքի («նավիգատորի») հուշումով, նաեւ հակառակ կողմից եկող արդեն հատուկենտ պատահող մարդկանց հարցնելով գնում-գնում են, մեկ էլ մի պահ զգում են, որ անծանոթ անտառում… մոլորվել են: Այլեւս մարդ-մուրդ էլ չէր հանդիպում, օրն էլ սկսել էր մթնել…

Ժամը 20-ից 20.30-ի միջակայքն է լինում, երբ առաջին պահի հուզմունքից հետո կողմնորոշվում ու զանգահարում են 9-1-1 ծառայություն, հեռախոսի օգնությամբ փոխանցում իրենց գտնվելու տեղանքի էլեկտրոնային տվյալները, եւ որոշ ժամանակ անց առանց հապաղելու տեղ հասած ու երեխեքիս գտած տավուշցի (ավելի որոշակի՝ երեւի դիլիջանցի) փրկարարների խումբը նրանց ուղեկցում, հասցնում է մինչեւ տղայիս ավտոմեքենան:

Իրավիճակի ու դրա հանգուցալուծման մասին այս, ինչպես եւ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրապարակած պաշտոնական հաղորդագրության սեղմ տողերն, իհարկե, չեն կարող ներկայացնել այն բոլոր ապրումները, երիտասարդ ծնողների ողջ անհանգստությունն ու տագնապն իրենց եւ մանավանդ՝ իրենց վախեցած բալիկների համար այդ պահին, անծանոթ ու հնարավոր վտանգներով անտառում: Բայց  դրա կարիքը չկա, որովհետեւ երեւի ամեն ոք կարող է եղածը քիչ թե շատ պատկերացնել… Այստեղ գրելուս նպատակը ահազանգին փրկարարների արձագանքը երկու խոսքով ներկայացնելն է:

Խումբն ահազանգի առաջին իսկ րոպեից եղել է փրկարարական գործողությունները կառավարող կենտրոնի ամենահոգատար, սեւեռուն ուշադրության կենտրոնում: Հեռախոսակապի այն կողմից նախ ասել, հուսադրել են՝ հանգստացեք, խուճապի չմատնվեք,  մեր տղաներն արդեն դուրս են գալիս: Ասել են ամեն անգամ ջան-ով,  հարազատի պես, եղբոր պես: Հարցրել են՝ բժշկական օգնության կարիք ունե՞ք, բժիշկ ուղարկե՞նք: Կարիք չի եղել: Ասել են՝ հեռախոսներիդ լիցքը պահեք, կապը չընդհատվի: Իրենք նորից ու նորից կապվել, հուսադրել են՝ հանկարծ իրար չխառնվեք, հանգստություն պահպանեք, մեր տղաներն արդեն մոտ են. ձայներին ուշադիր եղեք, տեղներդ չփոխեք… Ի վերջո բարձրախոսով ձայներ են լսվել, լուսարձակներով փրկարարները մոտեցել են, գրկել փոքրին, համբուրել… Որդուս երախտագիտության զեղումներին փրկարար երիտասարդներն էլ հարազատորեն ու համեստորեն պատասխանել են՝ եղբայր, մեծ բան չէ, մենք մեր գործն ենք արել: Երանի բոլորն այսպես աշխատեին, այսպես վերաբերվեին մարդկանց ու իրար:

Ծնողական նույնքան անկեղծ ու ջերմ խոնարհումս եւ երախտագիտությունս ձեզ, տավուշցի անծանոթ սիրելի փրկարարներ: Աստված պահապան եւ ձեզ: Իմ խնկահիշատակ պապի տարողունակ մեկ բառով ասեմ. ԶՈՐԱՆԱՔ…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հ. Գ.Ի դեպ, երկու տարի առաջ որդուս՝ դարձյալ Տավուշի անծանոթ ճանապարհին մնացած ավտոմեքենայի խափանման վերացման, այն արհեստանոց հասցնելու եւ այլ գործողություններին իրենց անգնահատելի օգնությունն էին ցուցաբերել մարզի պարեկները: Ինչպե՞ս չնկատես նաեւ լավը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հութիները

Հաջորդ գրառումը

Քլեր Շու Ակոմшնդո. Հուշեր եւ դասեր հայ Նանիից ու նրա քույրերից

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Քլեր Շու Ակոմшնդո. Հուշեր եւ դասեր հայ Նանիից ու նրա քույրերից

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու...

ԿարդալDetails

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական