Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խզումը խորանում է

Հակոբ Ավետիքյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
109
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամփոփելով նախորդ շաբաթ Հայաստանում թե Սփյուռքում արձանագրված իրադարձությունները կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն անցավ համաժողովրդական ու պետական կեցվածքների միջեւ խորը հակասությունների եւ պակասությունների մթնոլորտում, մեկ անգամ եւս ցուցանելով ժողովրդի ու ՀՀ պետական մարմինների միջեւ առկա անջրպետը, խզումը, խզվածքը: Ժողովրդային գետնի վրա աշխարհին ուղղված մեր պատգամը ավելի քան հստակ էր՝ ոչ ոք ոչինչ չի մոռացել, հիշում ենք եւ պահանջում, մերժում ենք բոլոր մերժողներին, ուրացողներին ու ժխտողներին, դրսից թե ներսից: Իսկ պետական-պաշտոնական մակարդակի վրա ոգեկոչումը կրեց ձեւական բնույթ, զուրկ՝ որեւէ բովանդակությունից, պատգամից: Ավելի ամոթալին՝ վարչապետի նորահնար տեսությունն էր «ցեղասպանության մեխանիզմի» մասին, որի գործադրումը, ըստ նրա, վերագրվում է հայ ժողովրդին: Ասենք, որ պատասխանատվությունը զոհի վրա բարդելու այդ տեսությունը անծանոթ չէ մեզ: Դեռեւս սուլթանական ժամանակներից, այնուհետեւ աթաթյուրքյան եւ այժմ էլ էրդողանյան Թուրքիան (ի դեպ՝ իրենք պահանջում են իրենց երկիրը կոչել «Թյուրքիյե»՝ լատինական u տառի վրա երկու կետիկով) միշտ են մեղադրել հայերին Ցեղասպանությունը (իրենց բնորոշումով՝ «ողբերգությունը») եւ դրան նախորդած կոտորածները արտաքին ուժերի դրդումով սադրելու, խե՜ղճ թուրքերին ստիպողաբար ինքնապաշտպանության մղելու համար: Այս է թուրքական իշխանությունների հորինած «մեխանիզմը», որի պատճենահանյալ օրինակն է Ն. Փաշինյանի տեսությունը, որը նույնությամբ յուրացրել են նրա հետեւորդները, կուսակիցները, կամակատար դեսպանները, որոնց, այս վերջիններին, արժանի դիմադրություն ցույց տվեցին տարբեր գաղութների մեր հայրենակիցները, նրանց արգելելով ծաղիկ խոնարհել Մեծ եղեռնի հուշարձաններին:

Նպատակ չունեմ եւ կարիք էլ չկա այստեղ ըստ էության հերքելու նիկոլա-թուրքական այդ տեսությունը: Փոխարենը այդ բոլոր համբակներին առաջարկում եմ հայ, օտար ու մանավանդ թուրք հեղինակների հարյուրավոր աշխատություններից կարդալ գեթ Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի հեղինակած «Tehcir ve Taktil» («Բռնագաղթ եւ կոտորած») թուրքերեն ժողովածուն կամ Ավետիս Փափազյանի՝ օսմաներենից թարգմանած «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» հատորը, որի 3-րդ հրատարակությունը 2015 թ.ին լույս է ընծայվել Երեւանում, Ռամկավար Ազատական կուսակցության կողմից, Բարսեղ Բեգլարյանի սիրահոժար մեկենասությամբ:

Աջ ու ձախ գնալու պետք չկա. թուրքական դատարանը 1919-1920 թթ.ին, 6 նահանգներում զուգահեռ կայացած զինվորական ատյանի նիստերում քննել, դատապարտել եւ մահապատժի ու երկարատեւ ազատազրկման վճիռ է կայացրել բարձրաստիճան 83 պաշտոնյաների, այդ թվում Ջեմալի, Նազըմի, Էնվերի ու Թալաթի դեմ: Այն Թալաթի, որի լեշը 1943 թ.ին, դարձյալ օգտվելով նացիստական Գերմանիայի հետ դաշնակցային հարաբերություններից, թուրքական իշխանությունը Բեռլինից բերել ու վերաթաղել է Անկարայում մեծամեծ պատիվներով:

Հարց է ծագում, եւ այդ հարցը առաջինը պետք է ծագեր նիկոլական կառավարության անդամների ուղեղում. ինչո՞ւ Թուրքիայի հետագա ղեկավարները, օրինակ՝ Էրդողանը, թուրքական մեկ այլ դատարանի որոշմամբ չեն բեկանում, առ ոչինչ չեն համարում 1919-20 թթ.ի թուրքական զինվորական դատարանի վճիռները, հետմահու չեն արդարացնում ցեղասպան ոճրագործներին: Հետեւաբար թուրքական դատարանի վճիռը ուժի մեջ է՝ նման հարցերում վաղեմիության ժամկետ չճանաչելու Լեմկինյան օրենքով:

Վստահ եմ, մեր երկիրը ղեկավարողները նման հարցեր չեն տալիս, քանի որ, ինչպես իրենք են ասում, դրանք իրենց «օրակարգի վրա չեն»… Սակայն, փոխարենը, լավ էլ զբաղվում են, օրինակ, ապրիլի 23-ի գիշերը ջահերով երթի ժամանակ թուրքական եւ ադրբեջանական դրոշների հրկիզման արարքով եւ դատապարտում այն: Քաջ գիտենալով հանդերձ, որ դրոշ, պաստառ, լուսանկար կամ խամաճիկ հրկիզելը, որպես հրապարակային բողոքի ենթամշակութային արտահայտություն ընդունված է բոլոր երկրներում, ցուցարարական բոլոր երթերի ժամանակ:

Միով բանիվ, այս եւ բազմաթիվ ուրիշ փաստեր գալիս են վկայելու, որ հետզհետե խորանում է անջրպետը, խզումը ժողովրդի եւ իշխանության միջեւ:
Ահա՛ այն հարցը, որը պետք է լինի մեր օրակարգի վրա:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

Հաջորդ գրառումը

ԱԳ փոխնախարարը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից տեղшհանվածների, Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԳ փոխնախարարը Ժնևում ներկայացրել է ԼՂ-ից տեղшհանվածների, Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական